Մասնակից:Արիանա/Ավազարկղ

Թավատառ տեքստ Վահան Տերյան <<Միթե վերջին պոետն եմ ես...>> Շեղատառ տեքստ Միթե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի. Մահն է արդյոք, թե նինջը քեզ Պատել, պայծառ Նաիրի:

Վտարանդի, երկրում աղոտ, Լուսեղ, քեզ եմ երազում, Եվ հնչում է, որպես աղոթք, Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ, Եվ խոցում է, և այրում. Արդյոք բոցե վարդերդ են վառ, Թե վերքերն իմ հրահըրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ, Ցոլա, ցնորք Նաիրի.- Միթե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի...