Մասնակից:Արարատ Ղուկասյան/Ավազարկղ

Իսպանիայի "Արարատ" հայկական միություն

2004 թվականի սեպտեմբերի 1_ին, Իսպանիայի Միսլատա (Վալենսիա) քաղաքում հիմք դրվեց երկրում առաջին հայկական կազմակերպությանը՝ "Արարատ" Հայկական միությանը, որի նպատակն էր հայապահպանությունը, հայ ինքնության պահպանումը, հայկական մշակույթի և ավանդույթների զարգացումն ու տարածումը իսպանական հասարակության շրջանակներում։ Հայկական միությունը հիմնվեց կրթօջախի ստեղծման գաղափարի վրա, որն էլ իրականություն դարձավ Միսլատայում հաստատված հայ ընտանիքների շնորհիվ, որոնք կազմակերպության ստեղծման օրվանից լծվեցին հայապահպանության նվիրյալ գործին։ Ստեղծման առաջին իսկ պահերից սկսած՝ "Արարատ" Հայկական միությունը բազում բազմաբովանդակ միջոցառումներ է իրականացրել, որոնցից հիշատակության արժանի են երկրում առաջին և ցայսօր միակ հայատառ պարբերականի՝ "Հայրենիք" շաբաթաթերթի ստեղծումն ու խմբագրումը 2008 թվականի հոկտեմբերի 26_ին, Ջիվան Միրզոյանի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող "Կենաց խաչ" հուշակոթողի տեղադրումը Միսլատայում 2010 թվականի մայիսի 28_ին, "Հայկական ժամ" հաղորդաշարի ստեղծումը Միսլատայի ռադիոյում 2015 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև բազմաթիվ ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ներկայացումներ և այլն... 2014 թվականին "Արարատ" Հայկական միությունը պարգևատրվել է Միսլատայի քաղաքապետարանի կողմից՝ իր 10_ամյա գործունեության համար։ Մեծ շուքով նշվել է միության 15_ամյակը 2019 թվականի սեպտեմբերի 1_ին։