Աշակերտ

խմբագրել

Բացում

Աշակերտ

խմբագրել

Շախմատը կամ ճատրակը ծագել է Հին Հնդկաստանում, ունի մոտ 2000 տարվա պատմություն։ Այն աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է։ Միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ և մրցաշարերում։

Աշակերտ

խմբագրել

Ըստ ավանդության՝ Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։

Աշակերտ

խմբագրել

Սիսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։

Աշակերտ

խմբագրել

Սիսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ է դուր գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ի՞նչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։

Աշակերտ

խմբագրել

Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»։

Աշակերտ

խմբագրել

Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն ի վիճակի չէ վճարելու։

Աշակերտ

խմբագրել

7-րդ դարում խաղը տարվել է Պարսկաստան և անվանվել շախմատ։ Շախմատը թարգմանաբար նշանակոում է Թագավորը մահացավ։

Աշակերտ

խմբագրել

Շախմատի զարմանահրաշ աշխարհում իրար դեմ մարտնչում են սևերի ու սպիտակների բանակները։ Յուրաքանչյուր խաղացող ձգտում է մատ հայտարարել հակառակորդի արքային։

Աշակերտ

խմբագրել

Արքան շախմատի գլխավոր խաղաքարն է։ Այն կարող է տեղաշարժվել ցանկացած հարևան դաշտ` հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով։ Գտնվելով խաղատախտակի անկյունում՝ արքան գրոհում է 3 դաշտ, խաղատախտակի եզրին՝ 5 դաշտ, իսկ մնացած դաշտերում՝ 8 դաշտ։ Արքայի իրական ուժը երևում է վերջնախաղի ժամանակ։ Շախմատի կանոնների համաձայն՝ արքայի չի կարելի թողնել հարվածի տակ։

Աշակերտ

խմբագրել

Արքայի կողակիցը՝ թագուհին, շախմատի ամենաուժեղ խաղաքարն է։ Թագուհին ունի 9 միավոր, այն հեռահար խաղաքար է, քայլում է հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով, դաշտի մի անկունից մեկ քայլով կարող է տեղափոխվել մեկ այլ անկյուն։ Խաղը սկսվելուց առաջ կողմերն ունենում են մեկական թագուհի։ Թագուհին իր հնարավորություններն ավելի լավ դրսևորում է միջնախաղում և վերջնախաղում։

Աշակերտ

խմբագրել

Թագուհուց հետո հաջորդ ուժեղ խաղաքարը նավակն է, նավակն ունի 5 միավոր, այն նույնպես հեռահար խաղաքար է, քայլում է հորիզոնական կամ ուղղահայաց, Խաղը սկսվելուց առաջ կողմերն ունենում են երկուական նավակ։ Արքայի և նավակի միաժամանակյա քայլը կոչվում է փոխատեղում։ Նավակը, որ դաշտում էլ գտնվի, եթե ճանապարհին չկան այլ խաղաքար, միշտ վերահսկում է 14 դաշտ։

Աշակերտ

խմբագրել

Հաջորդ հեռահար խաղաքարը փիղն է։ Այն ունի 3 միավոր։ Խաղը սկսվելուց առաջ կողմերն ունենում են երկուական փիղ՝ սևադաշտ և սպիտակադաշտ։ Սևադաշտ փիղը կարող է շարժվել սև անկյունագծերով, սպիտակադաշտ փիղը՝ սպիտակ անկյունագծերով։ Փղին հասանելի է խաղադաշտերի միայն կեսը, այդ պատճառով նա նավակից թույլ խաղաքար է համարվում։ Միայնակ փիղը իր արքայի հետ հակառակորդի արքային չի կարող մատ հայտաարարել։


Աշակերտ

խմբագրել

Փղին իր միավորով հավասար է ձին։ Խաղը սկսվելուց առաջ կողմերն ունենում են երկուական ձի։ Շախմատում ձին համարվում է ցատկող խաղաքար։ Նա կարող է ցատկել և՛ իր խաղաքարերի և՛ հակառակորդի խաղաքարերի վրայով։ Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում` ձին միաժամանակ կարող է հսկել մինչև 8 դաշտ, եզրին՝ մինչև 4 դաշտ, իսկ անկյունում՝ 2 դաշտ։ Ձին սպիտակ վանդակից իր քայլը կարող է ավարտել սև վանդակում, սև վանդակից՝ սպիտակ։ Այն շարժվում է հայերեն Լ տառի նման։ Ինչպես միայնակ փիղը, այնպես էլ միայնակ ձին իր արքայի հետ հակառակորդի արքային չեն կարող մատ անել, սակայն ձին ու փղը համագործակցելով կարողանում են հակառակորդի արքային մատ հայտարարել։

Աշակերտ

խմբագրել

Մենք խոսեցինք արքայի կարևորության, թագուհու, նավակների և փղերի հեռահար քայլերի և ձիու քայլերի մասին, սակայն չխոսեցինք շախմատային պարտիայի ոգին հանդիսացող զինվորների մասին։ Թեև ընդունված է ասել, որ զինվորը շախմատի ամենաթույլ միավորն է, բայց ես համաձայն չեմ: Եթե զինվորները միավորվեն և առաջ շարժվեն, ապա նրանց առաջխաղացումը չեն կարող կասեցնել անգամ ամենահզոր խաղաքարերը։

Աշակերտ

խմբագրել

Խաղասկզբում կողմերից յուրաքանչյուրն ունի ութ զինվոր. որոնք դասավորվում են մյուս խաղաքարերի առջևում։ Սպիտակների զինվորները զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, սևերինը` 7-րդ։ Ըստ ֆրանսիացի հռչակավոր շախմատիստ Ֆրանսուա-Անդրե Դանիկան Ֆիլիդորի` «զինվորը շախմատային պարտիայի հոգին է», զինվորների դասավորության կառուցվածքը որոշում է պարտիայի մարտավարական նկարագիրը։ Վերջնախաղում զինվորների դերն էականորեն մեծանում է։ Հատկապես վճռորոշ է դառնում այն զինվորների դերը, որոնք կարող են հասնել վերջին հորիզոնական և փոխարկվել այլ խաղաքարի հետ։

Աշակերտ

խմբագրել

Զինվորը կարող է քայլել առաջ այն ուղղաձիգով, որում կանգնած է, միայն մեկ դաշտ, եթե այդ դաշտում այլ խաղաքար չկա։ Նախնական դիրքից զինվորը կարող է տեղաշարժվել ինչպես մեկ, այնպես էլ երկու դաշտ առաջ։ Զինվորը մրցակցի խաղաքարը հարվածում է անկյունագծով՝ զբաղեցնելով հարևան ուղղաձիգում կանգնած հակառակորդի խաղաքարի տեղը։ Զինվորը շախմատում միակ խաղաքարն է, որը հետ չի կարող շարժվել։

Աշակերտ

խմբագրել

Ամենաերկար պարտիան խաղացվել է 1989թ․ Բելգրադում և տևել է 20 ժամ 15 րոպե: Կատարվել է 269 քայլ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի։

Աշակերտ

խմբագրել

Չկրկնվող շախմատային պարտիաների հնարավոր քանակն ավելին է, քան ամբողջ տիեզերքում էլեկտրոնների քանակը:

Աշակերտ

խմբագրել

Շախմատային ամենաերկար խնդիրը բաղկացած է 290 քայլից։

Աշակերտ

խմբագրել

Գերմանացի շախմատիստ էմանուել Լասկերը Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրել է 26 տարի 337 օր։

Աշակերտ

խմբագրել

Հոգեբանները շախմատը անվանում են հիշողության գործառույթը բարելավելու աշխատող տարբերակ: Այն բարելավում է մարդու ինտելեկտը, հնարավորություն է տալիս լուծել համակարգային խնդիրներ, և զարմանալի չէ, որ շախմատը խորհուրդ է տրվում մի շարք հիվանդությունների ժամանակ:

Աշակերտ

խմբագրել

Շախմատը բարելավում է մարդու ինտելեկտը: Դրա ազդեցությունը երիտասարդների վրա հանգեցրեց նրան, որ դրանով սկսեցին զբաղվել տարբեր երկրների դպրոցներում:

Աշակերտ

խմբագրել

Անգլերեն լեզվով տպագրված երկրորդ գիրքը շախմատի մասին է:

Աշակերտ

խմբագրել

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը մեր հայրենակից Տիգրան Պետրոսյանն է։

Աշակերտ

խմբագրել

Տիգրան Պետրոսյան նշել է՝ «Հպարտանում եմ, որ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ներկայացնում եմ իմ ժողովուրդը, իմ հանրապետությունը՝ Հայաստանը, ոչ միայն որպես շախմատիստ, այլև որպես իմ հայրենիքի քաղաքացի»:

Աշակերտ

խմբագրել

Շախմատը սիրո, երաժշտության պես մարդկանց կարող է երջանկություն պարգևել:

Աշակերտ

խմբագրել

Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ` արվեստ, տիրապետելու դժվարությամբ` գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը:

Աշակերտ

խմբագրել

Շախմատը կարելի է համեմատել երաժշտության, բայց՝ լուրջ երաժշտության հետ: Թեթև, ռիթմիկ երգը հասկանալի է յուրաքանչյուրին: Բայց, որպեսզի ուրախություն և հաճույք բերի լուրջ երաժշտությունը, պահանջվում է որոշակի երաժշտական կուլտուրա:

Աշակերտ

խմբագրել

Շախմատում կան և՜ գիտության, և՜ արվեստի էլեմենտներ, սակայն երկուսն էլ ենթարկվում են հիմնականին՝ պայքարին:

Աշակերտ

խմբագրել

Արվե՞ստ է, արդյոք, շախմատը: Այո՛, արվեստ է: Ուրիշ ին՞չ կերպ պետք է անվանել գործունեության այնպիսի տեսակը, որի դեպքում մարդը ամենախոր գեղագիտական հաճույք է զգում: Ուրիշ ին՞չպես գնահատել նրա ստեղծագործության արդյունքը, որը մարդկանց հոգեկան ուրախություն է պատճառում:

Աշակերտ

խմբագրել

Փակում