Մասնակից:Ավետիսյան Գևորգ/Ավազարկղ

ՉԱՓԵԼԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ, տես Չափ։ ՉԱՓԵԼ!* ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, ֆունկցիաներ, որոնք կարևոր դեր են խաղում մաթեմա¬ տիկայի տարբեր բաժիններում։ Սահման¬ վում են այսպես․ (X, Տ) չւաիելի տարածու¬ թյան (տես Չափ) X բազմության վրա որոշված իրականարժեք f(x,) ֆունկցիան (f։X—>R‘) կոչվում է չաւիելի [(X,S) տա¬ րածության մեջ], եթե կամայական a իրա¬ կան թվի համար Ea(Ea={s;€X, f(*)>a}) բազմությունը չափելի է՝ պատկանում է Տ-ին։ Չ․ ֆ-ի գումարը, տարբերությունը, արտադրյալը Չ․ ֆ․ են։ Եթե fn(x;) ֆունկ¬ ցիաները (ո=1,2, 3,․․․) չափելի են, ապա f(x)=sup{fn(x)}, f=inf{fn(x)} g(x) = limfn(x), g(x) = limgn(x) Ո->00tՈ—>00 ֆունկցիաները նույնպես չավւելի են․ մաս¬ նավորաբար՝ 1սոքո(*)-ը չավւելի է։ ո֊»օօ Եթե (X,SH* մեջ Տ-ը Լ և բ և գ ի իմաս¬ տով չավւելի ֆունկցիաների դասն է, ապա Չ․ ֆ․ կոչվում են՝ ըստ Լ և բ և գ ի չավւելի ֆունկցիա- ն և ր․ վերջիններս ընդգրկում են մաթ․ անալիզում հանդիպող համարյա բոլոր (մասնավորաբար՝ անընդհատ) ֆունկ¬ ցիաները։tԱ․tԹաչաւյան ՉԱՓԵՐԻ ՄԵՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, չ ա- փերի տասական համակարգ, ֆիզիկական մեծությունների միավորնե¬ րի համախումբ, որի հիմքում ընկած է եր¬ կարության միավորը՝ մետրը։ Սկզբնա¬ պես Չ․ մ․ հ․, բացի մետրից, ընդգրկել է մակերեսի միավորը՝ քառակուսի մետրը, ծավալի միավորը՝ խորանարդ մետրը, զանգվածի միավորը՝ կիլոգրամը (1 դմ3 ջրի զանգվածը 4°C-nuf), ինչպես նաև լիտրը (տարողության համար), արը (հո¬ ղամասերի մակերեսի համար) և տոննան (1000 կգ)։ Չ․ մ․ հ-ի կարևոր առանձնա¬ հատկությունը տասական հարաբերակ¬ ցության մեջ գտնվող մասնական և պատի- կային միավորների կազմման եղանակն է։ Ածանցյալ միավորների անվանումների կազմման համար ընդունվել են կիչո․․․, հեկտո․․․, ղեկա„․, դեցի․․․, սանտի․․․ և միփ․․․ նախածանցները։ Չ․ մ․ հ․ մշակ¬ վել է Ֆրանսիայում, Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում։ Ֆրանսիացի խոշոր գիտնականներից (ժ․ Բորդա, ժ․ Կոնդորսե, Պ․ Լապլաս, Գ․ Մոնժ և ուրիշներ) կազմված հանձնա¬ ժողովի առաջարկությամբ իբրև երկարու¬ թյան միավոր՝ մետր, ընդունվել է Փարիզի աշխարհագրական միջօրեականի 1/4 եր¬ կարության մեկ տասը միլիոներորդական մասը։ Չ․ մ․ հ-ին անցնելու դեկրետը Ֆրանսիայում ընդունվել է 1795-ի ապրիլի 7-ին։ 1799-ին պատրաստվել և հաստատ¬ վել է մետրի պլատինե նախատիպը։ Չ․ մ․ հ-ի մյուս միավորների չափերը, անվա¬ նումներն ու սահմանումները ընտրվել են այնպես, որ չկրեն ազգային բնույթ և ըն¬ դունվեն բոլոր երկրների կողմից։ Չ․ մ․ հ․ իսկական միջազգային բնույթ է ձեռք բերել 1875-ին, երբ 17 երկրներ, այդ թվում և Ռուսաստանը, ստորագրեցին Մետրա¬ կան կոնվենցիան՝ մետրական համակար¬ գի կատարելագործման և միջազգային միասնություն ապահովելու նպատակով։ Չ․ մ․ հ․ ՍՍՏՄ-ում գործածության մեջ է դրվել ՍՍՀՄ ԺԿ1Ս-Ի 1925-ի հուլիսի 21-ի որոշմամբ։ 1975-ի տվյալներով Չ․ մ․ հ․ կիրառվել է աշխարհի ավելի քան 120 երկրում։ Չ․ մ․ հ-ի հիման վրա ստեղծվել են միա¬ վորների մի շարք մասնավոր համակար¬ գեր (տես Միավորների համակարգեր) և արտահամակարգային միավորներ, որոնք ընդգրկում են ֆիզիկայի կամ տեխնիկայի առանձին բնագավառներ։ Գիտության ու տեխնիկայի, ինչպես նաև միջազգային կապերի զարգացումը հանգեցրեց չափում¬ ների բոլոր բնագավառներն ընդգրկող նոր, համապիտանի համակարգի՝ Միա¬ վորների միշազգային համակարգի ստեղծ¬ մանը։