Իվան Ուիլյամ Բուշ (անգլ.՝ Evan William Bush,), ամերիկացի ֆուտբոլիստ, ներկայումս հանդես է գալիս կանադական «Մոնրեալ Իմպակտ» ակումբի լազմում, որպես պաշտպան:


Կարիերա

խմբագրել

Սիրողական կարիերա

խմբագրել

Բուշը սովորել է Մենթորի կաթոլիկական միջնակարգ դպրոցում և ֆուտբոլ է խաղացել Ակրոն քոլեջում: Ուսման ընթացքում, նա նաև խաղացել է «Չիկագո Ֆայր» պատանեկան հավաքականում, «Քլիվլենդ Ինտերնեյշնլ» և «Քեյպ Կոդ Կուրսեյդերս» ակումբների համար:

Մասնագիտական ​​կարիերա

խմբագրել

Նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 2009 թվականին, պայմանագիր կնքելով «Քլիվլենդ Սիթի Սթարզ»: Մինչ այդ նա «Սիեթլ Սուերերս» ակումբի հետ պայմանագիր կնքելու անհաջող փորձ է կատարել: 2009 թվականի մայիսի 30-ին Քլիվլենդ Սիթի Սթարզ» ակումբի կազմում առաջնախաղ է կատարել «Չարլստոն Բետերի» ակումբի դեմ խաղում:

2010 թվականի փետրվարի 18-ին «Քրիստալ Պելաս Բալթիմոր» ակումբը հայտարարել է Բուշի հետ պայմանագրի ստորագրման մասին: Ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո, 2011 թվականի մարտի 11-ին Բուշը պայմանագիր է կնքել «Մոնրեալ Իմպակտ» ակումբի հետ, Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլային լիգայից: 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Բուշը արժանացել է «Ոսկե Ձեռնոց» մրցանակի: Հոկտեմբերի 21-ին Բուշը նոր պայմանագիր է կնքել «Մոնրեալ Իմպակտ»-ի հետ, ակումբի հետ բարձրագույն լիգայում հանդես գալու համար:

2014 թ. Նոյեմբերի 21-ին Բուշը երկարաձգեց իր պայմանագիրը «Մոնրեալ Իմպակտ»-ի հետ:

https://ru.wikipedia.org/wiki/Буш,_Эван