Պարող քարաթռչնակ (լատին․՝ Oenanthe isabelliina), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բևադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-31 սմ, կենդանի զանգվածը՝ 30-31 գ՚րամ։ Փետրածածկը բաց գույնի է, կտուցը՝ երկար, կեցվածքը՝ ուղղաձիգ, թևատակը՝ բաց գույնի, պոչը՝ դարչնագույն լայն շերտով: Բնադրման շրջանում հասունը վերևից մոխրավուն դարչնագույն-դեղին է, ներքևից՝ շատ բաց նարնջագույն-դարչնագույն կամ մոխրագույն-դարչնագույն, հետբնադրման շրջանում՝ ավելի բաց և ավելի դեղին: Թևի վերևը բաց գույնի լայն երիզներով է: Երիտասարդի մարմնի վերին մասը, կոկորդը, կուրծքը թույլ մուգ խայտերով են: Արագավազ է, վազելիս հաճախ կանգ է առնում՝ շրջապատը զննելու: Բնակվում է չոր լեռնատափաստաններում, ՊԱՐՍԿԱԿԱՆ 481 Պալլասի մագլցող սահնօՅ ավազամուկ Պարող քարաթռչեակ կիսաանապատներում: Սնվում է ան¬ ողնաշարավորներով: Գարնանային ամենավաղ վերա¬ դարձը մարտի 1-ին օրերին է: Հարսա- նեկան զույգերը ձևավորվում են մար¬ տի 1-ին կեսից ապրիլի կեսը: Հարսա- նեկան խաղերի ընթացքում արուն, պոչը և թևերի թափանցիկ փետուրնե¬ րը հովհարանման բացած, առույգ Եր¬ գելով, վայրէջք է կատարում և տեղ զբաղեցնում էգի կողքին: Բույնը գա- վաթաձև է՝ խոտաբույսերից՝ կրծող¬ ների բներում: Դնում է 22 մմ տրա¬ մագծով, բաց կապույտ՝ կարմրավուն պտերով 5-6 ձու: Թխսակալում է էգը՝ 15 օր: Առաջին թռչող ձագերը հայտնը- վում են մայիսի սկզբից, կերակրում են ծնողները՝ մինչև աներեր թռչելու ունակություն ձեռք բերելը: Թռիչքին վստահ տիրապետող երիտասարդ¬ ները բնից հեռանում են հունիսին և թաքնվում մոտակայքում: