Մասնակից:Անուշիկ1997/Ավազարկղ

1916- 1917թթ. Ռուսաստանում տեղի ունեցան կարևորագույն իրադարձություններ: ՌուսաստաննԱնտանտի  երկրների դաշինքում ամենաթույլ տնտեսական, քաղաքական և ռազմական օղակն էր:Երկրում հասունանում էր  ճգնաժամ, որն էլ հանգեցրեց հակակառավարական շարժման: Ներքին ևարտաքին քաղաքականությունից դժգոհ  էր ոչ միայն հասարակ ժողովուրդը և մտավորականությունը,այլ նաև իշխող վերնախավը: 1917թ. փետրվարյան հեղափոխության արդյունքում տապալվեցինքնակալությունը, կազմավորվեց ժամանակավ որ կառավարություն իշխան Գ.Ս. Լվովիգլխավորությամբ, որին հետագայում փոխարինեց էսէռ Ա.Ֆ. Կերենսկին , իսկ արտաքին քաղաքականգերատեսչությունը ղեկավարեց սկզբում Պ.Ն. Միլյուկովը, այնուհետև Ի.Ի. Տերեշ չենկոն: Անտանտիերկրները 1917թ. փետրվարին տեղի ունեցած խորհրդաժողովում ևս մեկ անգամ հաստատեց ին իրենցմտադրությունը պատերազմը հասցնել հաղթական ավարտի: Իսկ Ռուսաստանը և Ֆրանսիան եկանգաղ տնի համաձայնության Գերմանիայի սահմանների հարցը լուծել ինքնուրույն: 1917թ. մարտ- ապրիլամիսներին դաշնակից երկրներն իրավաբանորեն ճանաչեցին ժամանակավոր կառավարությանը: Ռուսաստանը, ելնելով երկրի տնտեսական վիճակից և տեղի ունեցող քաղաքականիրադարձություններից, դիմեց  Անգլիային և Ֆրանսիային միասնական հարձակումը Գերմանիայի դեմգարնանից տեղափոխեն ամառ,  որին դեմ արտահայտվեցին գլխավոր դաշնակիցները ևպարտադրեցին Ռուսաստանին արևելյան ճակատում սկսե լ ռազմական գործողությունները:Արդյունքում գերմանական զորքերը ճեղքեցին ռազմաճակատի գիծը Տերնոպոլ ի մոտ և ռուսականզորքերը հարավ- արևմտյան ուղղությամբ նահանջեցին: Ներքաղաքական վիճակը երկրում ավելիսրվեց և սկսվեց սուր քաղաքակ ան ճգնաժամ: Անգլիան և Ֆրանսիան ձգտում էին իրենց հսկողության տակ վերցնել Ռուսաստանում տեղի ունեցողներքին զարգացումները և թույլ չտալ որպեսզի վերջինս դուրս գա պատերազմից: Շուտով Անգ լիան ևՖրանսիան ԱՄՆ- ի հետ եկան համաձայնության՝ միջամտել Ռուսաստանի տնտեսական ևզինվորական գործերին և բաժանել այն  ազդեցության ոլորտների: Սակայն իրադարձությունները զարգացան այլ ուղղությամբ և 1917թ. հոկտեմբերի 25- ին (նոյեմբերի 7)Ռուսաստանում տեղի ունեցավ հեղաշրջում: Իշխանության եկան բոլշևիկները, որոնք  պատերազմիցանհապաղ դուրս գալու և անջատ հաշտություն կնքելու կողմնակիցներ էին: Հեղաշրջման իսկ հա ջորդօրը Համառուսաստանյան խորհուրդների համագումարն ընդունեց Խաղաղության մասինհրովարտակը, որով  առաջարկվում էր հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել ռազմականգործողությունները և հաշտությու ն կնքել առանց անեքսիաների (բռնակցումների) ուկոնտրիբուցիաների (ռազմատուգանքների): Արտաքին գործերի առաջին ժողկոմ դարձավ Լ.Դ. Տրոցկին,ով 1918թ. ապրիլի 8- ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից Բրեստ- Լիտովսկի հաշտությանբանակցությունները տապալելու համար: Նոր արտգործժողկոմ նշանակվեց Գ.Վ. Չիչերի նը: Անտանտի երկրներն իմանալով Խորհրդային Ռուսաստանի դիրքորոշումը հրաժարվեցին ճանաչել նոր իշխանություններին: 1918թ. դեկտեմբերի 9-ին գերմանական կողմը հայտարարեց, որ կսկսի վարել բանակցություններ Ռուսաստանի հետ՝ հիմք ընդունելով «Հաշտության մասին դեկրետը» (առանց բռնակցումների և ռազմատուգանքների): 1917թ. դեկտեմբերի 23-ին Անգլիան և Ֆրանսիան ստորագրեցին պայմանագիր, որով Ռուսաստանը պետք է բաժանեին ազդեցության գոտիների: Անգլիան վերցնում էր Կովկասը,

իսկ Ֆրանսիան, Ուկրաինան, Բեսարաբիան և Ղրիմը: Գերմանիան իր հերթին տեսնելով Անտանտի դաշինքի փաստացի քայքայումը և ԺողԿոմԽորհի կողմից Լեհաստանին, Լիտվային, Կուրլանդիային, Էստլանդիայի և Լիֆլանդիայի մի մասին տրված ազգային ինքորոշման ցանկությունը՝ առաջարկեց անցնել գերմանական ազդեցության տակ և պահանջեց Ռուսաստանից հրաժարվել այդ հողերից: Նոյեմբերի 8- ին խորհրդային կառավարությունը գլխավոր հրամանատար գեներալ Դուխոնինինկարգադրեց հակամար տող բոլոր կողմերին անհապաղ դիմել զինադադարի առաջարկով: Նույն օրըարտգործժողկոմը Ռուսաստանում հավատարմագրված բո լոր դեսպաններին առաջարկեց կնքելզինադադար և սկսել հաշտության բանակցություններ: Սակայն գեներալ Դուխոնինը չկատարեցհրամանը, իսկ արտգործժողկ ոմի առաջարկը մատնվեց անուշադրության: Դուխոնինն ազատվեցզբաղեցրած պաշտոնից: Ռուսաստանի առաջա րկը Գերմանիայում միանշանակ չընդունվեց, սակայնդեկտեմբերի 3-ին Բրեստ- Լիտովսկում Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև սկսվեցինբանակցություններ: Խորհրդային պատ վիրակությունը առաջարկեց բանակցությունները վարել՝ ելնելովԽաղաղության մասին հրովարտակում ամրագրվ ած սկզբունքներից, որին առարկեց գերմանականպատվիրակությունը: Բանակցությունների առաջին փուլում կո ղմերը եկան համաձայնության՝ 1917թ.դեկտեմբերի 15- ից 28 օրով կնքել զինադադար: Խորհրդային պատվիրակությունն առաջարկով դիմեցԱնտանտի դաշինքում պատ երազմող մի շարք երկրների դեսպաններին, որպեսզի նրանք նույնպեսմիանան բանակցություններին: Սակայն ա յդ առաջարկը մնաց անպատասխան:

ԲՐԵՍՏ-ԼԻՏՈՎՍԿԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

խմբագրել

Դեկտեմբերի 22- ից վերսկսվեցին բանակցությունները, որի ժամանակ գերմանականպատվիրակությունը մեծ ճնշումներ է ր գործադրում խորհրդային պատվիրակության վրա, և թելադրումիր պայմանները: 1918թ. փետրվարին Տրոցկու կոշտ դիրքորոշման արդյունքում բանակցություններըդադարեցվեցին, և գերմանա կան զորքերը ամբողջ ճակատով՝ Բալթիկից մինչև Սև ծով անցանհարձակման: Խորհրդային կառավարության կո չով երկրով մեկ ստեղծվեցին դիմադարականջոկատներ, որոնք կարողացան կասեցնել գերմանական զորքերի առ աջխաղացումը: Նորաստեղծխորհրդային կառավարությանն այլ ելք չէր մնում և ստիպված էր ընդունել գերման ական կողմիպայմանները և կնքել հաշտության պայմանագիր: Նման ծանր և խայտառակ պայմանների դեմ հանդես եկան ձախ կոմունիստները Ն. Բուխարինի գլխավորությամբ, որոնք կարծում էին, որ շարունակվող պատերազմը կթուլացնի պատերազմող մնացյալ երկրներին և այնտեղ նույնպես հնարավոր կլինի հեղափոխություն իրականացնել: Իսկ Արտգործ ժողկոմ Լ. Տրոցկին, ով նույնպես համաշխարհային հեղփոխության կողմնակից էր, գտնում էր, որ պետք է պատերազմը դադարեցնել, բանակը զորացրել և հաշտություն չստորագրել: Տրոցկու տեսակետը պաշտպանում էր նաև Լենինը: Սակայն Գերմանական կողմը շուտով օկուպացնելով Ուկրաինան ներկայացրեց վերջնագիր: Տրոցկին հունվարի 28-ին մերժեց վերջնագիրը և գործնականում դադարեցրեց բանակցությունները: Գերմանական զորքերն անցան հարձակման ողջ ճակատի երկայնքով: Փետրվարի 19-ի գիշերը Լենինը կարողացավ ձեռք բերել ՌՍԴ(բ)Կ ԿԿ համաձայնությունը՝ անհապաղ ընդունել գերմանական առաջակված հաշտության պայմանները:

Գերմանիայի կառավարությանը շտապ հեռագիր ուղարկվեց, որտեղ ասվում էր որ ռուսական կողմը պատրաստ է իրենց թելադրած պայմաններով պայմանագիր կնքել: Դրությունը ժամ առ ժամ վատանում էր: Գերմանացիները մոտեցել էին Պսկովին: Պետրոգրադում ստեղծվեց Հեղափոխական պաշտպանության կոմիտե: Փետրվարի 21-ին Ժողկոմխորհն ընդունեց «Սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է» դեկրետը: Փետրվարի 23-ին գերմանացիները ներկայացրեցին ավելի ծանր պայմաններով պայմանագիր՝ պահանջելով դրանք ընդունել մինչև փետրվարի 24-ի առավոտյան 7-ը, ստորագրել հաշտության պայմանագիր և երկշաբաթյա ընթացքում այն վավերացնել: Կենտգործկոմը և Ժողկոմխորհը 116 կողմ և 85 դեմ ձայներով ընդունեցին հաշտություն ստորագրելու մասին որոշումը: Նույն օրը Մոսկվայի մարզային բյուրոն իր անվստահությունը հայտնեց Կենտկոմին և հրաժարվեց ենթարկվել նրա որոշումներին: Մոսկվայի մարզային բյուրոյի դիրքորոշումը Լենինի կողմից դիտարկվեց որպես անջատողական և նրանց ենթարկեց խիստ քննադատության: 1918թ. մարտի 3-ին Բրեստ- Լիտովսկում Ռուսաստանի և Քառյակ միության միջև կնքվեց հաշտությանպայմանագիր: Ռուսաստանի  համար այս պայմանագիրը շատ ծանր էր: Ռուսաստանից անջատվեցինԼեհաստանը, Լիտվան, Կուռլանդիան, Լի ֆլանդիան, Էստլանդիան և հսկայական այլ տարածքներ,որոնք զբաղեցված էին գերմանական զորքերի կողմից:  Կովկասում Թուրքիային անցան Կարսը,Արդահանը և Բաթումը: Ուկրաինան և Ֆինլանդիան (1917թ. դեկտեմբ երի 31- ին Ռուսաստանն արդենճանաչել էր Ֆինլանդիայի անկախությունը) դարձան ինքնուրույն երկրներ: Պայմանագր ով նաևնախատեսվում էր ռազմագերիների փոխանակում: Միաժամանակ Ռուսատանը պետք է Գերմանիային վճարեր 6 մլրդ. մարկ ռազմատուգանք: Այսպիսով, գերմանացիների հետ եթե խորհրդային նորաստեղծ իշխանությունները կարողացան գնալ փոխզիջումների, ապա կուսակցության ներսում առաջացավ ճեղք: Ձախ կոմունիստների տեսակետը այս հարցում պաշտպանում էին նաև ձախ էսէռները, որոնք հրաժարվեցին իրենց պաշտոններից և դուրս եկան կոալիցիոն կառավարությունից: 1918թ. մարտի 15-ին Խորհուրդների համառուսաստանյան IV արտակարգ համագումարում այս պայմանագիրը վավերացվեց: Ռուսաստանի ծանր վիճակիցօգտվեց Ռումինիան, որը 1917թ. դեկտեմբերին իր զորքերը մտցրեց  Բեսարբիա և այն օկուպացրեց, իսկարդեն ապրիլին այն միացավ Ռումինիային: Ռուսական խորհրդային իշխան ությունները միայնԳերմանիայի պարտությունից հետո Առաջին համաշխարհայինում՝ 1918թ. նոյեմբերի 13- ին, լուծարեցինԲրեստյան պայմնագիրը:

«ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՑԸ» ՓԱՐԻԶԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

խմբագրել

Փարիզի վեհաժողովին Խորհրդային Ռուսաստանը չէր հրավիրվել, սակայն վեհաժողովի ողջընթացքում «ռուսա կան հարցը» առաջնային տեղ էր զբաղեցնում, նույնիսկ առանձին դեպքերում ավելիմեծ կարևորություն  էր ստանում քան գերմանական հարցը: Փարիզի խաղաղության վեհաժողովը բացվեց այն պահին, երբ Անտանտի երկրները 1917թ.դեկտեմբերին «Ռու սաստանը ազդեցության գոտիների բաժանելու մասին» համաձայնությամբ ակտիվռազմական նախապա տրաստություն էին տեսնում Խորհրդային Ռուսաստանի դեմ: Ըստ այսհամաձայնագրի Ֆրանսիան պետք է գրավ

եր Բեսարաբիան և Ռումինիան, հարձակման սկզբում նաևՈւկրաինան և Ղրիմը, իսկ Մեծ Բրիտանիան, Ֆրանս իայի և ԱՄՆ- ի հետ իր զորքերը մտցնելու էրՄուրմանսկ և Արխանգելսկ: Միաժամանակ Անտանտի երկրները աջակցում էին  Ռուսաստանիհակահեղափոխական ուժերին ի դեմս Դենիկինի, Կոլչակի, Յուդենիչի: 1919թ. մայիս- հունիսամիսներին վեհաժողովի ղեկավարությունը ուղերձով դիմեց ծովակալ Կոլչակին հավաստիացնելով, որփ աստացի ճանաչում է վերջինիս` որպես «ռուսական պետության բարձագույն իշխանություն»: Մինչայդ, Փարիզ ի վեհաժողովին մասնակցելու համար նույնիսկ կազմվել էր հատուկ պատվիրակություն,որի կազմի մեջ էին մտե լ իշխան Գ. Լվովը, նախկին ցարական արտգործնախարար Ս. Սազոնովը,Ֆրանսիայում Ժամանակավոր կառավա րության դեսպան Վ. Մակլակովը և Արխանգելսկյանկառավարության ղեկավար Չայկովսկին: Այսուհանդերձ, Փարիզի վեհաժողովի հիմնական դերակատարները, մասնավորապես «Մեծ քառյակը»,թեև պատ րաստվում էին հետպատերազմյան աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևմանը, սակայննրանք ևս հա սկանում էին որ առանց «ռուսական հարցի» լուծման հնարավոր չէ ապահովելերկարաժամկետ կայունություն:  Օրինակ, վեհաժողովի սկզբում երբ մերժվեց հարցերի քննարկմանհերթականության վերաբերյալ ֆրանսիացինե րի առաջարկը, անգլիական պատվիրակությունըհայտարարեց, որ իրենց կարծիքով հարցերը պետք է քննարկեն  ըստ կարևորության, իսկ ըստ Լ. Ջորջի այս տեսանկյունից առաջնահերթ էր Ռուսաստանի հարցի քննարկումը: Ռուսական հարցում որոշակիհակասությ ուններ կային նաև ամերիկյան կողմի տեսակետների մեջ: ԱՄՆ- ի պատվիրակությաննղեկավար Վ. Վիլսոնը թեև չէր կիսում Ռուսաստանի դեմ ռազմական հարձակումներ կազմ ակերպելուգաղափարը և նույնիսկ առաջարկում էր Խորհրդային Ռուսաստանի և հակահեղափոխականկառավար ության ներկայացուցիչների միջև կազմակերպել հատուկ խորհրդաժողով, սակայնմիաժամանակ հայտարարում է ր, որ ԱՄՆ- ը բացառում է Խորհրդային հանրապետության հետհամագործակցելու ցանկացած տարբերակ, ինչպես նաև դիվ անագիտական ճանաչմանհնարավորությունը: Ավելին, ԱՄՆ- ի պետքարտուղար Ռ. Լանսինգն անգամ հայտարարեց, որ«Ռուսաստանում ցանկացած ընդդիմադիր շարժում կա ջակցենք, եթե անգամ այն հաջողությանհասնելու քիչ հնարավորություն ունենա»: Հաղթող տերությունների ղեկավարները բազմիցս հայտարարել էին, որ միջազգայինհարաբերությունների նոր հ ամակարգը նախատեսում է որպես այլընտրանք բոլշևիզմին: Այս հարցում ևս «դաշնակիցներ» Անգլիայի և Ֆրանսիայի դիրքորոշումները փոքր ինչ տարբեր էին:Ֆրանսիա կան պատվիրակության ղեկավար Ժ. Կլեմանսոն բացառելով Խորհրդային Ռուսաստանիհետ բանակցելո ւ և հաշտության ստորագրելու ցանկացած տարբերակ, գտնում էր, որ պետք էԽորհրդային Ռուսաստանի շուրջ նախ ստեղծել «սանիտարական գոտի» և միաժամանակ  մեծացնելնրա դեմ ռազմական ինտերվենցիայի ծավալները: Ֆրանսիացի մարշալ Ֆոշը հայտարարեց, որդաշնա կիցները կարող են տանուլ տալ պատերազմը, եթե չլուծեն «ռուսական հարցը», առաջարկելովբոլշևիկների դե մ ուղարկել երկու միլիոնանոց բանակ: Անգամ նրանք պատրաստ էին Գերմանիայի հետպայմանագիր ստորագրե լուց հետո համագործակցել նրա հետ հակառուսական քաղաքականությանգործում: Այս հարցում Ժ. Կլեմանսոյի ն պաշտպանեց նաև իտալական պատվիրակությունը վարչապետՎ. Օրլանդոյի ղեկավարությամբ: 1919թ. հոկտեմբերի 10- ին Անտանտի Բարձրագույն խորհուրդըորոշում ընդունեց Խորհրդային Ռուսաստանին ամբողջովին տնտեսական  շրջափակման ենթարկելումասին: Այս ընթացքում շարունակվում էր Խորհրդային Ռուսաստանի միջազգային մե կուսացման ևդիվանագիտական ճանաչում չտալու քաղաքականությունը: Ուշագրավ է, որ հակառուսականքաղաք ականության ամենաջերմ կողմնակիցը Մեծ Բրիտանիայի ռազմական նախարար Ու. Չերչիլինէր, ով առաջարկում էր  նույնիսկ ստեղծել «ռուսական հարցով Դաշնակիցների խորհուրդ», որըկհամակարգեր հակաբոլշևիկյան ուժերի գործողությունները: Սակայն այս մոտեցումը հավանության չարժանացավ ԱՄՆ- ի և Մեծ Բրիտանիայի կողմից: Լ. Ջորջը ևբրիտանական մյուս ղեկավարները կասկածում էին, որ զինվ ած ինտերվենցիայի մեծացմանճանապարհով «կոմունիստական վտանգի» դեմ պայքարելը կարող էր արդյունավ ետ լինել: «Ես վստահեմ, որ եթե մենք փորձենք Ռուսաստան ուղարկել անգլիական նոր զինուժ` բանակը կընդվ զի»: Լ. Ջորջիայս մոտեցումը պաշտպանենեց նաև Վ. Վիլսոնը. «Ոչ անգլիական, ոչ ամերիկյան զորքերը չենպ ատրաստվում կռվել Ռուսաստանում, վախենալով որ կարող են նպաստել հին կարգերիվերականգնմանը, որը շա տ ավելի վատ է քան հիմա գոյություն ունեցողը, բացի դրանիցինտերվենցիայի վտանգը միայն կհզորացնի բոլշ ևիզմը»: 1918թ. հունվարին ԱՄՆ- ի նախագահը «Տասի խորհրդի» նիստի ժամանակ առաջարկեցբանակցություններ սկսել բոլշիկյան կառ ավարության հետ: Վ. Վիլսոնի նախաձեռնությանըհավանություն տվեց նաև Լ. Ջորջը: Սակայն այս առաջարկը  կտրականապես մերժվեց Կլեմանսոյիկողմից: Ամեն դեպքում ամերիկյան և անգլիական պատվիրակությունների  նախաձեռնությամբ Փարիզիվեհաժողովի բարձրագույն ղեկավարությունը մի քանի անգամ փորձեց Խորհրդային  պետության հետբանակցությունների միջոցով լուծել ռուսական հարցը: Որոշվեց 1919թ. հունվարին հրավիրել Նեղուցների հարցով խորհրդաժողով, որին մասնակցելու հնարավորություն էր տրվելու նաև բոլոր այներկրներ ի կառավարություններին, որոնք գտնվել են նախկին Ռուսական կայսրության տարածքում:Արտաքուստ համաձա յնելով նման խորհրդաժողով հրավիրելու գաղափարին Կլեմանսոն,միաժամանակ, Լ. Ջորջի և Վ. Վիլսոնի թիկու նքում ամեն ինչ արեց, որպեսզի այն տեղի չունենա:Արդյունքում, ֆրանսիական կողմը չուղարկեց իր պատվիրա կներին և այդ խորհրդաժողովը չկայացավ:Դրանից հետո Լ. Ջորջը և Վ. Վիլսոնը նույնիսկ Մոսկվա գործուղեցի ն դեպարտամենտի ներկայացուցիչԲուլլիտին տեղեկանալու համար Խորհրդային Ռուսաստանի մոտեցումներին  հնարավորհամաձայնագրի հարցում: Վերջինս հանդիպումներ ունեցավ Վ. Լենինի և Գ. Չիչերինի հետ,արդյունք ում կազմվեց խաղաղ կարգավորման նախագիծ, որի մեջ ընգրկվեցին ինչպես անգլո- ամերիկյան, այնպես էլ ռուսական առաջարկները: Այն նախատեսում էր ռազմական գործողություններիդադարեց ում Ռուսաստանի դեմ բոլոր ճակատներում և Փարիզի վեհաժողովում խաղաղությանսկզբունքների քննարկում:  Սակայն նախագիծը ոչ միայն մնաց թղթի վրա, այլ Վ. Վիլսոնն արգելեցԲուլլիտին հրապարակել համաձայնագր ի բովանդակությունը: Ավելին, Լ. Ջորջը նույնիսկհայտարարեց, որ ինքը առնչություն չունի Խորհրդային Ռուսա ստանի հետ բանակցություններիկազմակերպման հետ: Մեկ շաբաթ անց «Չորսի խորհուրդը» տեղեկացրեց բոլշ ևիկյանղեկավարությանը, որ «անընդունելի» է համարում բանակցությունների հետագա շարունակումը: Այդպիսով, հաղթող տերությունների Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերություններիկարգավորման փորձե րը անարդյունք ավարտվեցին: Փաստորեն, Փարիզի վեհաժողովը ոչ միայնանկարող եղավ լուծել «ռուս ական հարցը», այլև չկարողացավ նույնիսկ նախանշել հարցի լուծմանհնարավոր ճանապարհները: Ստացվեց ա յնպես, որ Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն չհրավիրվեց,այլ Փարիզի խաղաղության վեհաժողովը ինչ որ առ ումով վերածվեց հակախորհրդայինգործողությունների համակարգման կենտրոնի: