Մասնակից:Աննա Գասպարյան 2008/Ավազարկղ 6

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության արևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում` նախկին Վարանդա գավառում: Բնակավայրը տեղակայված է Մուղանի դաշտաբերանում՝ Խոնաշենի աջափնյա բլրապատ հարթավայրում:

Քաջավանը ներառված է Մարտունու քաղաքային համայնքի կազմի մեջ և համանուն շրջկենտրոնից 1 կմ դեպի արևելք է գտնվում:

Գյուղի տարածքում պահպանված գյուղատեղիի, եկեղեցու, խաչքարերով գերեզմանոցի մնացորդները վկայում են, որ միջնադարում այդտեղ հայկական բնակավայր է եղել:

Հայկական պետականության անկումից հետո, քոչվոր ցեղերի ապստամբությունների պատճառով դաշտավայրի հայությունը ստիպված եղավ ապաստանել լեռնաստանում:

15–16–րդ դարերից, մի քանի հարյուրամյակ շարունակ, Ամիրանլարը, որի պատմական անունը մեզ անհայտ է, լքված էր: Խորհրդային տարիներին Ադրբեջանի ղեկավարությունը, ռազմավարական նշանակության կետերում ադրբեջանաբնակ բնակավայրեր հիմնելու շարժառիթով,նպատակային աշխատանքներ է կատարել։ Նշանակետում էր հայտնվել նաև Մարտունի շրջկենտրոնը:

1921–1930 թվականներին Մարտունի քաղաքի շուրջ ի հայտ եկան Ամիրանլար,Մուղանլու, Խոջավենդ ադրբեջանաբնակ բնակավայրերը։ Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին վերոհիշյալ բնակավայրերը Ադրբեջանի համար վերածվել էին ռազմական հենակետի: Մարտունին հայտնվել էր հրե օղակի մեջ:

1992 թ. հոկտեմբերի 2–ին Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի սրընթաց գրոհով թշնամուց մաքրվեցին Մուղանլու, Կուրոպատկինո և Ամիրանլար գյուղերը:

Արցախյան պատերազմի ավարտից հետո Ամիրանլարում հաստատվել էին Ադր- բեջանից բռնագաղթած հայ ընտանիքներ:

Գյուղը ստացավ Քաջավան անվանումը։ Բնակավայրը էլեկտրաֆիկացված է։ Ունի խմելու ջրագիծ: Հեռուստատեսությունը, ռադիոն, անլար և բջջային հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունը բնակչու- թյանը հասանելի են։

Բնակավայրում գործում են դպրոց, ակումբ, բուժկետ:

Քաջավանում 2010 թ. կար 21 տուն, 77 մարդ5, 2018 թ.` 15 ընտանիք, 55 մարդ% Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։