Մասնակից:Աննա Գասպարյան 2008/Ավազարկղ 2

Միջնևանը Սյունիքի հնագույն բնակավայրերից մեկն է։ Քանի որ Սյունիքը եղել է Պարսկաստանի հետ կապող հիմնական հանգույցում, գյուղը միջնադարում զարգացել և հատկանշական դերակատարություն է ունեցել ինչպես Սյունիքի, այնպես էլ Արցախի համար։

Քաղաքը, գտնվելով Միջին արևելքից դեպի Սյունիք և Արցախ տանող ճանապարհների վրա, 11-րդ դարի կեսերից սկսած՝ սելջուկ թուրքերի, մոնղոլական, թուրքմենական ցեղերի, պարսիկների, թուրքերի, քրդերի արշավանքների պատճառով մշտապես ավերածությունների է ենթարկվել։ 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի կեսերին ավանի հայ բնակչությունը ստիպված է լինում լքել իրենց բնակավայրը: Գյուղը շուտով լցվում է թուրքերի և քրդերի կողմից։

Մի քանի տարվա ընթացքում ավանում հաստատված թուրքերն ու քրդերը հիմնովին կործանել էին հայկական պատմամշակութային արժեքները։

Արցախի Ռուսաստանին անցնելուց հետո` մինչև 1917 թվականի դեկտեմբերը, բնակավայրը Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ էր։

1917-1920 թվականներին Արցախի անկախ պետության գոյության շրջանում Միջնևանը գտնվում էր հայկական իշխանությունների իրավասությունների ներքո։

1921 թվականին Մոսկվայի Բոլշևիկյան կենտրոնական իշխանությունների հեշտությամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։

Բնակավայրը կարևոր հանգուցակետում լինելով Նախիջևանի Ինքնավար հանրապետությունը ԱԽՍՀ-ի հետ երկաթուղային կապ ստեղծելու նպատակով Բաքվի իշխանությունները այստեղ ստեղծեցին առանձին կայարան: Խորհրդային տարիներին Միջնևանը գտնվում էր Կարմիր Քուրդիստանի օկրուգի, այնուհետև Զանգելանի վարչական շրջանի կազմի մեջ: 1993 թվականին հոկտեմբերի վերջերին և նոյեմբերի սկզբներին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց: 1995 թվականին օգոստոսից այստեղ հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից տեղափոխված հայ ընտանիքներ: Շուտով բնակավայրը ստացավ քաղաքի կարգավիճակ, վերանվանվեց ու ստացավ Միջնավան անվանումը։ 1996 թվականին քաղաքում բացվել էր միջնակարգ դպրոց: 2013-2014 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 82 աշակերտ, դասավանդում՝ 18 ուսուցիչ։ Հիմնադրման օրվանից դպրոցի տնօրենն է Մ. Սարգսյանը: Քաղաքը էլեկտրաֆիկացված է։ Ունի խմելու ջրագիծ։ Բնակիչներն ունեն նաև անհատական ջրհորներ: