Մասնակից:Աննա Գալստյան/Ավազարկղ

Վաճառահանման ուղիների վերլուծություն խմբագրել

Առաջավոր երկրների արտադրական ընկերությունների փորձը ցույց է տալիս, որ շուկայում հաջողությունը պայմանավորված է ապրանքների և ծառայությունների բաշխման ու վաճառման համակարգի կիրառման արդյունավետությամբ: Իսկ բարգավաճող ընկերությունների գործունեության տրամաբանությունը հիմնված է այն բանի վրա, որ նրանց արտադրությունն աննպատակ է, քանի դեռ արտադրված ապրանքները չեն վաճառվել և սպառվել: Անհրաժեշտ է հատուկ յուրացնել այն իրողությունը, որ բիզնեսում ոչինչ չի կարող տեղի ունենեալ, քանի դեռ որևիցե արտադրանք չի իրացվել:Այդ իսկ պատճառով վաճառահանման ցանցի ձևավորումը համարվում է մարքետինգի կարևորագույն տարրը: Հետևաբար, վաճառահանման ցանցը կամ վաճառահանման ուղիներն իրենցից ներկայացնում են փողկապակցված և փոխկախված կազմակերպությունների համախումբ, որոնք զբաղված են նրանով, որ ապրանքները և ծառայությունները հասանելի լինեն վերջնական սպառողներին:


'Ցանցի ձևավորում' խմբագրել

վաճառահանման ցանցի ձևավորման ժամանակ արտադրող ձեռնարկությունը պետք է ԳՆԱՀԱՏԻ 1.շուկայի նպատակային հատվածը և սպառողների բնութագրական կողմը 2.արտադրանքը բնութագրող մեծությունը 3.առևտրական միջնորդի բնութագիրը 4.մրցակացային պայքարի պայմանները 5.արտադրող ընկերության բնութագիրը Հարկ է նշել, որ որքան շատ միջնորդ ունենա արտադրող կազմակերպությունը, այնքան ավելի քիչ շփումներ կունենա սպառողնորի հետ:

Միջնորդները գործում են տարբեր անուններով և կատարում տարբեր գործառույթներ:

Որոշ միջնորներ ակտիվորեն գնում են ապրանքները վաճառողներից, պահեստավորում դրանք և վերավաճառում դրանք:Օրինակ sunshine biscuites-ը արտադրում է թխվածքներ և վաճառում դրանք մեծածախ առևտրականերին: Մեծածախ առևտրականները հետո դրանք վաճառում են սուպերմարկետներին և նպարեղենի խանութներին, վերջիններն էլ սպառողներին:

Որոշ սպառողներ բարձրացնում են միջնորդների նշանակած գինը, սակայն արդադրողները տեղյակ են, որ միջնորդները վաճառվող ապրանքները և ծառայությունները ավելի արդյունավետ են դարձնում, որովհետև նրանք կրճատում են շփմա քանակը, որն անհրաժեշտ է նպատակային շուկա հասնելու համար: