Աննա (Դիսնեյ) խմբագրել

Աննա (անգլ. Anna) - Walt Disney Company ստուդիայի «Սառը սիրտ» լիամետրաժ ֆիլմի գլխավոր հերոս, սկանդինավյան Էրենդելլ թագավորության հնարված արքայադուստր, արքայադստեր՝ Էլզայի փոքր քույրը (ավելի ուշ՝ թագուհու): Մեկնում է վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի փրկի իր թագավորությունը և քրոջը: Մետտա Մաունիի կարծիքով «Orlando Sentinel» հրատարակումից, Աննան և Էլզան կմտնեն Դիսնեյական արքայադստրերի կազմը:


Պատմություն խմբագրել

Մանկությունը և վնասվածքը

Հնգամյա Աննան շատ ընկերական էր իր քրոջ հետ, և նրանք հաճախ էին խաղում: Բայց մի անգամ Էլզան չիմանալով վնասում է քրոջը: Աղջկան տանում են լեռնային տրոլերի մոտ, և նրանց առաջնորդ Պեբբբին բուժում է աղջկան, միաժամանակ մաքրելով նրա հիշողությունը կատարվածի և Էլզայի կախարդական հնարավորությունների մասին (մնում է միայն սպիտակ մազափունջ):

Էլզայի թագադրումը

Էլզայի թագադրման ժամանակ աղջիկը ծանոթանում է Հյուսիսային Կղզիների արքայազնի՝ Հանսի հետ: Արքայազանը Աննային առաջարկություն է անում, և վերջինս այն ընդունում է: Սակայն Էլզան հրաժարվում է օրհնություն տալ հարսանիքին: Աննան կռվում է քրոջ հետ, և վերջինս կորցնում է ուժերի հսկողությունը: Վախեցած, Էլզան դուրս է վազում, մի ակնթարթում սառած ծովախորշ, դեպի հյուսիս՝ լեռներ (միաժամանակ անգիտակցաբար ուղարկելով հավերժ ձմեռ Էրենդելլի վրա):

Ճանապարհորդություն Հարավային Լեռան վրա

Որպեսզի գտնի Էլզային, Աննան խնդրում է սառցավաճառ Քրիստոֆֆին և նրա եղջերու՝ Սվենին ուղեկցելնրան շատ կարևոր հանձնարարությամբ՝ ամառը փրկելու համար: Ճանապարհին նրանք հանդիպում են կենդանի ձնեմարդ՝ Օլաֆին, ում ստեղծել էր Էլզան և ում հետ նրանք փոքր ժամանակ խաղում էին: երբ Աննան վերջապես գտնում է քրոջը, Էլզան պատահմամբ վիրավորում է Աննայի սիրտը: Քրիստոֆֆը ուղեկցում է նրան տրոլերի, և հետո Հանսի մոտ, բայց երբ իմանում է դավադրական ծրագրերի մասին, հասկանում է, որ նա սրիկա է: Հանսը փորձում է սպանել Էլզային, և Աննան հայտնվում է սառույց կտրելու ճանապարհին, բայց նա, ամեն դեպքում, հեռանում է իր փրկվելուց և ծածկում է Էլզային, արդեն վերածված սառցե արձանի: Էլզան հասկանում է, որ Աննան զոհաբերելով նրան, փրկել է իրեն, արտասվելով գրկում է նրան և հալեցնում է սառույցը նրա սրտի մեջ: Վերջում աղջիկը նվիրում է Քրիստոֆֆին շքեղ սահնակ: Հանսին և դուքս Վառավսկովին աղջիկները վռնդումեն Էրենդելլից:

Բնավորությունը խմբագրել

Աննային դժվար է անվանել նրբագեղ, նրան, ավելի շուտ, հատուկ են այնպիսի գծեր, ինչպիսիք են՝ խիզախությունը, լավատեսությունը և հավատը մարդկանց լավ լինելու մեջ: Աննան սկզբից գործում է և հետո միայն մտածում: Տաքարյուն է, համառ, իմպուլսիվ, սպորտային, արտիստիկ, շատ երազող, հավատարիմ և սիրահարկոտ: Նա շատ է ցանկանում միանալ իր քրոջ՝ Էլզայի հետ, ում հետ նրանք մտերիմ էին փոքր ժամանակ: Երբ Էլզան բացում է իր գաղտնիքը և միաժամանակ, անգիտակցաբար փակում է Էրենդելլ թագավորությունը դարավոր սառույցներում, Աննան ուղևվորվում է երկար և վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի փրկի դրությունը: Զիվելով միայն իր խիզախությամբ և երբեք չհանձնվելու կարողությամբ, Աննան նպատակ ուներ վերադարձնել թագավորությունը և իր քրոջը:

Արտաքինը խմբագրել

Ծննդյան օրվանից Աննան շիկահեր է, բայց Էլզայի կատարած կախարդանքից հետո, աղջկա մոտ հայտնվել էր սպիտակ մազափունջ: Երբ քույրը անգիտակցաբար սառեցրել էր Աննայի սիրտը, աղջկա մազերը հետզհետե սկսում էին սպիտակել, սակայն Էլզայի շնորհիվ վերադարձան իրենց նախկին գույնին և արդեն առանց սպիտակ մազափունջի, ֆիլմի վերջում՝ հալելուց հետո: Այդ թվում՝ Աննան ունի պեպեններ երեսին և ուսերին: Աննան մի քիչ ցածր է Էլզայից: Նա ունի փիրուզե աչքեր:

Հարաբերությունը մյուս հերոսների հանդեպ խմբագրել

Էլզա

Քույրերը շատ ընկերասեր էին մանուկ հասակում, բայց Աննայի խոսքերով՝ Էլզան խուսափում էր նրանից: Էլզան նույնպես շատ էր սիրում Աննային, բայց վախենում էր ինչ-որ մեկին ցավ պատճառել և մասնավորապես քրոջը: Էլզան չթողեց Աննային ամուսնանալ Հանսի հետ և գրեթե չվճարեց դրա համար իր կյանքով: Բայց, ինչպես և անհրաժեշտ է քույրերին, նրանք ոչ մի անգամ չեն օգնել միմյանց:


Քրիստոֆֆ

Աննան խնդրեց Քրիստոֆֆին տանել նրան Հյուսիսային լեռը, Էլզայի մոտ: Չնայած Քրիստոֆֆը մեկ անգամ չէ անվանել խենթ, պատմության ընթացքում նրանք ավելի շատ են միմյանց դուր գալիս: Օլաֆը ճիշտ էր՝ Քրիստոֆֆը իսկապես սիրում էր Աննային: Նա զոհաբերեց իր հետաքրքրությունները նրա փրկության համար: Մուլտֆիլմի վերջում աղջիկը նվիրում է Քրիստոֆֆին շքեղ սահնակ:

Արքայազն Հանս

Արքայազն Հանսը պարզվեց, որ շատ զզվելի ու ինքնավստահ է, բայց հատուկ Աննայի համար դարձավ նրա «երկրորդ կեսը»: Երիտասարդ արքայադուստրը որոշել էր, որ նրանց սերը հավերժ կլինի: Բայց այն ամենից հետո, երբ Հանսը բացեց Աննայի առջև իր ծրագիրը, աղջիկը հասկացավ, որ նրան դուր է գալիս Քրիստոֆֆը, իսկ Հանսը՝ սուտասան և ստոր մարդ է: Նրա վերադարձից հետո, Աննան՝ որպես արքայադուստր, հրամայում է՝Հանսին պետք է անհապաղ հասցնել Հյուսիսային կղզիներ, իսկ տասնրկու եղբայրները դատվեցին:

Ստեղծման մտահաղացումը Ձյունե թագուհին

Աննայի նախապատկերը՝ Հանս Քրիստիան Անդերսոնի «Ձյունե թագուհի» հեքիաթի Գերդան է: Ինչպես Գերդան, Աննան ուղևորվում է վտանգավոր ճանապարհորդության, փրկելու քրոջը (Գերդան փրկում է իր եղբորը՝ Կային)։ Ճանապարհին նրանց երկուսին էլ սպասվում են արկածներ և նոր ծանոթություններ։ Նույնպես, Աննան ունի նմանություններ Կայի հետ ― Կային սկզբից աչքը, այնուհետև սրտին ընկնում են սառցե հայելու կախարդական կտորներ։ Աննան ունի նաև «վնասվածքներ» քրոջ ձմեռային կախաչ

Идея создания Снежная королева Прототип Анны — Герда из сказки Ханса Кристиана Андерсена «Снежная королева». Как и Герда, Анна отправляется в опасное путешествие, чтобы спасти сестру (Герда спасает своего названного брата Кая). На пути их обоих ждут приключения и новые знакомства. Также у Анны есть сходство с Каем — Каю в сказке сначала в глаз, а потом в сердце попадают осколки заколдованного ледяного зеркала. У Анны же подобные «ранения» от зимней магии сестры.