Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 8
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, գտնվում է նշանավոր Շուշի քաղաքում :
Պատմություն
խմբագրելԵկեղեցին հիմնվել է 1818 թվականին՝ նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Շինարարական արձանագրության համաձայն, շենքը կառուցվել է 1874 թվականին: Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն. «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1874»: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին լավ պահպանված է, այն քաղաքի բարձր մասում է [1]:
Ներքին հարդարումը ևս յուրօրինակ է նմանատիպ ճարտարապետական կառույցների շարքում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին չի գործել: Մինչև Շուշիի ազատագրումը Կանաչ Ժամն ադրբեջանցիներն օգտագործել են որպես առողջարանային կենտրոն: Տեղացիները պատմում են, որ Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ ադրբեջանցիները չեն փորձել անգամ մի գնդակ արձակել Կանաչ ժամի վրա, քանի որ գիտեին, թե ինչքան զորավոր է: Եկեղեցին սկսել է գործել 1995 թվականից, ամբողջությամբ վերանորոգվել է:
Բնութագրում
խմբագրելԿանաչ Ժամն աչքի է ընկնում իր յուրօրինակ ներքին հարդարմամբ, ինչն այն դարձնում է եզակի՝ նմանատիպ ճարտարապետական կառույցների շարքում: Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝ Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847: Սլացիկ գմբեթի և զանգակատան շնորհիվ,եկեղեցին տեսանելի է քաղաքի բոլոր կողմերից:
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԵկեղեցին առավել հայտնի է Կանաչ Ժամ անունով: Այս անունը տվել է ժողովուրդը, քանի, որ եկեղեցու գմբեթը ներկված է եղել կանաչ գույնով: Այսօր էլ Շուշիի սպիտակ քարով կառուցված եկեղեցին հեռվից կանաչավուն երանգ է ունենում: