Մասնակից:Fperson/Ավազարկղ666
Ռոբ Պայկ Rob Pike | |
---|---|
Ծնվել է | 1956 |
Ծննդավայր | Կանադա |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Աշխատանք | Ծրագրային ինժեներ |
Ամուսին | Ռենե Ֆրենչ |
Կայք | herpolhode.com/rob/ |
Ռոբ Պայկը () կանադացի ծրագրավորող և հեղինակ: Նա հիմնականում հայտնի է իր՝ Bell Labs-ում և Go ծրագրավորման լեզվի վրա կատարված աշխատանքի համար: Bell Labs-ում նա Unix թիմի անդամ էր, ընդգրկված էր Plan 9 և Inferno օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Limbo ծրագրավորման լեզվի ստեղծման մեջ:
Նա նաև Unix-ի համար նախատեսված Blit գրաֆիկական տերմինալի համամշակող է եղել. մինչ այդ նա 1981 թվականին գրել է Unix-ի համար նախատեսված առաջին պատուհանային համակարգը: Պայկը AT&T-ի 4,555,775-րդ արտոնագրի կամ «աջակցման խանութի արտոնագրի» միակ գյուտարարն է՝ X գրաֆիկական համակարգի պրոտոկոլի մասը և ամենաառաջին ծրագրային արտոնագրերից մեկը[1]։
Տարիների ընթացքում Պայկն աշխատել է բազում տեքստային խմբագրիչների վրա․ sam-ը[2] և acme-ն ամենահայտնիներն են և մինչ այժմ ակտիվ օգտագործան և մշակման մեջ են։
Պայկը՝ Բրայան Կերնիգանի հետ, «The Practice of Programming» և «The Unix Programming Environment» գրքերի համահեղինակն է։ Կեն Թոմպսոնի հետ UTF-8-ի համահեղինակն է։ Պայկը նաև մշակել է ավելի փոքր համակարգեր, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրոնային փոստերի սեփականատերերի դեմքերի ցուցադրման համար նախատեսված vismon ծրագիրը։
Պայկը նաև մի անգամ հայտնվել է Late Night with David Letterman-ում՝ որպես Penn & Teller կատակերգական դուետ տեխնիկական օգնական[3]։
Պայկն աշխատում է Google-ում, որտեղ նա ընդգրկված է Go և Sawzall ծրագրավորման լեզուների ստեղծման մեջ[4]։
Պայկն ամուսնացած է հեղինակ և նկարազարդող Ռենի Ֆրենչի հետ․ զույգն ապրում է թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ավստրալիայում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rob (2006-06-11). «Command Center». Commandcenter.blogspot.com. Վերցված է 2013-06-25-ին.
- ↑ McIlroy, M. D. (1987). A Research Unix reader: annotated excerpts from the Programmer's Manual, 1971–1986 (PDF) (Technical report). CSTR. Bell Labs. 139.
- ↑ «Penn and Teller Late Night With David Letterman». Վերցված է 2016-12-13-ին.
- ↑ Pike, Rob; Dorward, Sean; Griesemer, Robert; Quinlan, Sean (2005-01-01). «Interpreting the Data: Parallel Analysis with Sawzall». Scientific Programming. 13 (4): 227–298.
- ↑ «Renee French – A River Runs Through It – Artist Interview». WOW x WOW. 27 July 2015.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Good, the Bad, and the Ugly: The Unix Legacy – Slides of his presentation at the commemoration of 1000000000 seconds of the Unix clock.
- Systems Software Research is Irrelevant (a.k.a. utah2000) slides
- Pike's personal homepage
- Pike's Google homepage
- Questions and Answers with Rob Pike by Robin "Roblimo" Miller (published in Slashdot in October 2004)
- Concurrency/message passing Newsqueak ՅուԹյուբում (Google Tech Talks May 9, 2007)
- Structural Regular Expressions by Rob Pike slides
- The history of UTF-8 as told by Rob Pike
- Pike's appearance with Penn & Teller on Letterman ՅուԹյուբում