Մասնակից:Անի Խաչատրյան002/Ավազարկղ2

Քաղաքացիություն, պետության և անձի միջև կայուն իրավական կապը, որի ուժով պետությունը և անհատը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Քաղաքացիությունը սահմանադրական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է և իր ամրագրումն է գտնում պետության սահմանադրության մեջ, սահմանադրական ակտերում և այլ նորմատիվ իրավական ակտերում։ Քաղաքացիությունը հանդես է գալիս որպես պետության և անձի միջև երկկողմանի, փոխադարձ իրավահարաբերության փոխհարաբերություն։ Պետությունը ճանաչում և երաշխավորում է անձի իրավունքներն ու ազատությունները, և դրանցից դուրս պաշտպանում է իր քաղաքացիներին։ Քաղաքացիներն էլ, իրենց հերթին, ենթարկվում են պետության իրավական կարգադրագրերին՝ օրենքներին, այլ իրավական ակտերին, կատարում են պետության առջև ստանձնած իրենց քաղաքացիական և այլ պարտականությունները։ Այս իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը կաղմում է քաղաքացու քաղաքաքական-իրավական կարգավիճակը, պետության տարածքում նրա կարգավիճակի տարբերությունը քաղաքացիություն չունեցող անձանց ու օտարերկյա քաղաքացիների կարգավիճակից։[1]

Քաղաքացիության ինստիտուտը պետության ինքնության արտահայտող առանցքային տարրն է: Իսկ քաղաքացիությունն առանց բնակչության տարրի առկայության ուղղակի բացառվում է: Ցանկացած պետության տարածքում բնակվում է մարդկանց ամբողջություն, որը կազմում է պետության բնակչությունը, որի էական մասը կազմում են տվյալ պետության քաղաքացիները: Քաղաքացիության ինստիտուտի արմատները գնում են դեպի Հին Հունաստան և Հին Հռոմ: Սկսած Արիստոտելից, տեսաբաններն արդեն տարբերություն էին դնում պետության քաղաքացիների և այլ սուբյեկտների միջև: Արդեն կիրառելի էր «քաղաքացի» հասկացությունը, որը բառացի նշանակում էր «քաղաքի բնակիչ»: Քաղաքացի էին անվանում այն անձանց, ովքեր ունեին ձայնի իրավունք, ովքեր համարվում էին ազատ մարդիկ: Հաճախ նման անձնավորություններն զբաղվում էին քաղաքականությամբ և զգալի դիրք ունեին հասարակությունում: Ընտրելու իրավունք ձեռք բերելու համար անձը պետք է ճանաչվեր իր հայրենակիցների կողմից և վայելեր հասարակության հարգանքը: Կանայք և ստրուկները քվեարկելու իրավունք չունեին, ուստի՝ նրանք, չունեին քաղաքացու կարգավիճակ: Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում գոյություն ուներ հպատակության ինստիտուտը, որի իմաստը` բնակչության ենթակայությունը, պատկանելությունն էր միապետին: Սահմանադրական միապետություններում քաղաքացությունը, որը փոխարինելու եկավ հպատակությանը, հանդիսացավ հասարակության բոլոր անդամների իրավահավասարության սկզբունքի կարևոր դրսևորումներից մեկը: Երկար ժամանակ միապետական կառավարման ձև ունեցող պետություններում անձի և պետության միջև փոխհարաբերությունները բնորոշվում էին հպատակությամբ, այսինքն՝ անձի և միապետի, այլ ոչ թե ողջ պետության միջև կապով։ Ներկայում միապետական կառավարման ձև ունեցող երկրների մեծամասնությունը հրաժարվել է այս հայեցակարգով և այժմ հպատակության ինստիտուտը փոխարինվել է քաղաքացիության ինստիտուտով։[2]


Բովանդակություն 1 Քաղաքացիություն ստանալը 1.1 Ո՞վ է քաղաքացի: Ո՞վ է քաղաքացիություն չունեցող մարդ: 2 Քաղաքացիությունը վերականգնելը 3 Քաղաքացիության դադարեցումը 4 Ապատրիդներ և բիպատրիդներ 5 Քաղաքացիությունը Հայաստանում 5.1 Պետական մարմիններ 6 Գրականություն 7 Արտաքին հղումներ Քաղաքացիություն ստանալը Քաղաքացիությունը զգայուն խնդիր է, և քաղաքացիություն ունենալը երկրի պատկանելության և ինքնորոշման դրսևորում է: Հետևաբար զարմանալի չէ, որ քաղաքացիության հարցի շուրջ տարաձայնությունները կարող են հաճախ հանգեցնել լարվածության և բախումների, ինչպես պետությունների ներսում, այնպես էլ նրանց միջև: Քսաներորդ դարի ընթացքում աշխարհով մեկ գրանցվել է քաղաքացիություն չունեցող անձանց առաջացման աճ, սակայն նկատվել է նաև մարդու իրավունքների մասին տեղեկացվածության բարձրացում և դրանց պահպանում:

Այսպիսով, միջազգային քաղաքացիական իրավունքը զարգանում է երկու ուղղություններով ՝ քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանություն և աջակցում, կամ քաղաքացիություն չունեցող անձանց խնդրի կանխում:[3]

Ո՞վ է որոշում ՝ անձը երկրի քաղաքացի է, թե ոչ: Ընդհանրապես, քաղաքացիության հարցը ցանկացած երկրի ներքին օրենսդրության առարկան է: Այնուամենայնիվ, պետության ներքին որոշումները կարող են սահմանափակվել այլ պետությունների գործողություններով կամ միջազգային իրավունքով:[2] Այս ամենը հաստատվեց 1930 թ.-ի Հաագայի կոնվենցիայով: Այն մշակվել է Ազգերի լիգայի վեհաժողովի հովանու ներքո դարձել բոլոր մարդկանց համար քաղաքացիություն ապահովելու առաջին միջազգային փորձը: Կոնվենցիայի 1-ին հոդվածում ասվում է.

«Յուրաքանչյուր պետություն, իր օրենսդրությանը համապատասխան, որոշում է, թե ովքեր են իր քաղաքացիները: Այս որոշումը պետք է ճանաչեն

այլ պետություններն այնքանով, որքանով այն համապատասխանում է միջազգային կոնվենցիաներին, սովորույթներին և միջազգային իրավունքի սկզբունքներին»:

Այլ կերպ ասած՝, պետությունը քաղաքացիություն տալու իր որոշման իրավունքը, պետք է համապատասխանեցնի միջազգային իրավունքի դրույթներին:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածում ասվում է.

«Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք: Ոչ մեկ չպետք է կամայականորեն զրկվի իր քաղաքացիությունը կամ փոխի այն»:[4]

Ո՞վ է քաղաքացի: Ո՞վ է քաղաքացիություն չունեցող մարդ: Օրենքի համաձայն՝, երկրի քաղաքացի լինելը նշանակում է, որ անձը համապատասխանում է քաղաքացիության ներպետական իրավական կանոններին,որոնք ամրագրված են պետության օրենսդրության մեջ:Մարդկանց մեծամասնությունը համարվում է քաղաքացիներ `համաձայն մեկ պետության օրենքների, որտեղ նրանք գտնվում են, ծնվել են, կամ որոնց ծնողները այդ ժամանակ տվյալ երկրի քաղաքացի են:Այն անձինք, ովքեր, օրենքին համապատասխան, իրավունք ունեն ներկայացնել քաղաքացիության դիմումները, սակայն, որոնց դիմումները մերժվել են, չեն կարող դառնալ տվյալ պետության քաղաքացիներ:[5]

Քաղաքացիություն կարելի է ստանալ տարբեր եղանակներով․

Ֆիլիացիա, քաղաքացիություն ստանալը ըստ ծննդի, ծննդյան փաստով։ Տարբերում են ֆիլիացիայի երեք ձև․ Արյան իրավունք կամ քաղաքացիություն ստանալը ծնողների ամուսնությամբ․ երեխան համարվում է տվյալ պետության քաղաքացի, եթե նրա ծնողներն այդ պետության քաղաքացի են՝ անկախ նրանից, թե որտեղ է ծնվել, Հողի իրավունք․ երեխան ստանում է պետության քաղաքացիություն, եթե ծնվում է այդ երկրի տարածքում։ Ծննդյան փաստը հավաստող փաստաթղթերը հավաստում են նաև քաղաքացիությունը։ Քաղաքացիության սահմանափակումն ու քաղաքացիությունից հրաժարվելն անթույլատրելի են։ Ժառանգությամբ․ սա հազվադեպ հանդիպող տեսակ է, ամրագրվել է եվրոպական մի քանի երկրների օրենսդրության մեջ։ Այսպես, մինչև 1940 թվականի հուլիսի 17-ը Լատվիայի քաղաքացի եղած անձինք քաղաքացիության իրենց իրավունքը տվեցին ժառանգներին։ Եթե երեխայի՝ Լատվիայի հանրապետութան քաղաքացի հանդիսացող ծնողները իրավաբանորեն մահացել են մինչև նրա ծնվելը։ Նորածնի քաղաքացիությունն այդ դեօքում կախված է 1940 թվականի հուլիսի 17-ին նրա նախնիների կարգավիճակից։ Այսպիսի պրակտիկա կա նաև Ռումինիայում։[6] Նատուրալիզացիա, հազվադեպ հանդիպող եղանակ, երբ անձը քաղաքացիություն է ձեռք բերում իր ցանկությամբ։ Քաղաքացիություն ստանալու համար այսպիսի դեպքերում անձ պետք է բավարարի որոշակի պահանջների, օրինակ՝ լեզվի իմացություն։ Նատուրալիզացիայի շրջանակներում երբեմն առանցնացնում են․ գրանցում․ անձին քաղաքացիություն տալը զուտ դիմումի հիման վրա՝ առանց լրացուցիչ պահանջների, քաղաքացիության նվիրում․ երբ անձին պետության ղեկավարը քաղաքացիություն է շնորհում նրա մատուցած ինչ-որ ծառայությունների դիմաց, ընտրություն․ պետությունների սահմանների փոփոխության ժամանակ անձին հնարավորություն է տրվում ընտրելու իր քաղաքացիությունը։ Այս հարցը կարգավորվում է միջազգային պայմանագրերով, փոփոխում․ երբ մի պետության բնակչությանը տեղափոխում են այլ պետության տարածք։ Անձը ստանում է այն պետության քաղաքացիությունը, որի տարածքում ապրում է։[7] Քաղաքացիությունը վերականգնելը Ռեինտեգրացիան միջազգային տերմին է, որը նշանակում է նախկինում քաղաքացիություն ունեցած, բայց այն կորցրած անձի քաղաքացիության վերականգնումը։ Ռեինտեգրացիայի իմաստն ավելի շատ դրսևորվում է դրա ընթացակարգում։ Այն երբեմն ամրագրվում է հատուկ օրենքներում, երբեմն էլ պետության ընդհանուր օրենսդրության մեջ։ Ռեպատրիացիան հայրենիք վերադառնալն է։ Տերմինը հաճախ վերաբերում է ռազմագերիներին, արտագաղթյալներին, փախստականներին, որ հայրենիք են վերադարձել վտանգավոր կամ սպառնալից իրավիճակում ապրելուց հետո։[8]

Քաղաքացիության դադարեցումը Երկրների մեծամասնության օրենսդրությունը ընձեռում է քաղաքացիությունը դադարեցնելու հնարավորություն։

քաղաքացիությունից հրաժարվելը անձի կողմից ինքնակամ հրաժարումն է քաղաքացիությունից։ քաղաքացիությունից զրկելը պետության ցանկությամբ անձին զրկելն է քաղաքացիությունից, քաղաքացիությունը փոխելը անցումն է մի պետության քաղաքացիությունից մեկ այլ պետության քաղաքացիությանը։ Օրինակ՝ ռուսական ժամանակակից օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն միայն երկքաղաքացիները, ինչպես նաև այն անձինք, որոնց բնակվելու տարածքը մի պետությունից անցնում է մյուսին։[9]

Ապաքաղաքացիներ և երկքաղաքացիներ Սահմանադրական իրավունքում առանձնացվում են այնպիսի իրավիճակներ, երբ անձը կարող է ունենալ մի քանի երկրի քաղաքացիություն կամ չունենա ոչ մի երկրի քաղաքացիություն։

  • Ապաքաղաքացի՝ ապատրիդ․ այն անձն է, որ օրենքով սահմանված կարգով չունի ոչ մի երկրի քաղաքացիություն։
  • Երկքաղաքացի՝ բիպատրիդ․ այն անձն է, որն օրենքով սահմանված կարգով ունի երկու երկրի քաղաքացիություն, այլ կերպ ասած՝ երկքաղաքացին։
  • Մեկից ավելի երկրի քաղաքացիություն ունեցող ունեցող անձանց անվանում են բազմաքաղաքացի,ինչը հաճախ հանդիպող երևույթ չէ:[10]

Քաղաքացիությունը Հայաստանում

«Հայաստանի Հանրապետության մասին» օրենք (6 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-16, այսուհետ` օրենք)
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում. 2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և 3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը` 1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա. 2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար. 3) որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ. 4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մշակած Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը:»: Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 131-րդ հոդվածով. Հոդված 13. Երկքաղքացիություն Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին: Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Պետական մարմիններ Քաղաքացիության մասին օրենքը հստակ սահմանում է այն պետական մարմինների ցանկը, որոնք զբաղվում են քաղաքացիության վերաբերյալ գործերով,ամրագրում վերջիններիս լիազորությունները: Այդ մարմինների շարքում ամենաշատ լիազորություններն ունեն ՀՀ վարչապետը և ՀՀ նախագահը: Մնացած մարմինները, այդ թվում՝ քաղաքացիության հարցերի միջգերտեսչական հանձնաժողովը, Կառավարությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, կատարում են միայն նախապատրաստական գործողություններ։ Քաղաքացիությանը վերաբերող դիմումներն ու միջնորդությունները ներկայացվում են գրավոր՝ անձի բնակության վայրի ոստիկանական ծառայության պետին։ Դրանք քննարկվում են վեցամսյա ժամկետում։ Քաղաքացիությունը համարվում է ձեռքբերված Նախագահի կողմից համապատասխան հրամանագրի հրապարակման պահից։

Գրականություն Гражданство и апатридство: руководство для парламентариев(անգլ.) Межпарламентский союз, 2005 Արտաքին հղումներ ՀՀ օրենքը քաղաքացիության մասին 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրություն 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրություն Портал Совета Европы о гражданстве(անգլ.)(ֆր.) Обсерватория по демократии в Европейском союзе — гражданство(անգլ.) Վիիքպահեստ Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քաղաքացիություն կատեգորիայում։

⛭   Բառարաններ և հանրագիտարաններ

Բրիտանիկա (օնլայն) · Բրոքհաուսի և Եփրոնի · Մեծ կատալոնական · Մեծ ռուսական · Universalis Չափորոշչային վերահսկողություն GND: 4056630-4 · LCCN: sh85026205 · Microsoft: 2780781376

Սարգսյան Լիլիթ։ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՏԱՐՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ
Гражданство и безгражданство
«ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Կատեգորիաներ (++): Սահմանադրական իրավունք (−) (±) (↓) (↑)Միջազգային իրավունք (−) (±) (↓) (↑)Պետություն և անհատ (−) (±) (↓) (↑)(+)

  1. Nationality and Statelesseness:A Handbook for Parliamentarians
  2. Լիլիթ Սարգսյան- ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՏԱՐՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ
  3. Гражданство и безгражданство
  4. Гражданство и безгражданство
  5. Гражданство и безгражданство
  6. Nationality and Statelesseness
  7. Nationality and Statelesseness
  8. Гражданство и безгражданство
  9. Nationality and Statelesseness
  10. Nationality and Statelesseness