https://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%80%D0%B0%D0%BD%D0%BA%D0%B8%D1%81%D1%82%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%98%D1%81%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F

Ֆրանկիստական Իսպանիա (նաև՝ ազգայնական Իսպանիա), Իսպանիայի պատմության ժամանակաշրջան, որը տևել է 1936-ից 1975 թվականներին, որի ժամանակ Իսպանիան գտնվել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնատիրական վարչակարգի իշխանության ներքո[:

Ֆրանկիստական իշխանությունն Իսպանիայում հաստատվեց 1936 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ երկրում իշխանությունն անցավ Ֆրանցիսկո Ֆրանկոյին և Ազգֆային պաշտպանության կոմիտեյին: Վերջինը կազմված էր իսպանական բանակի՝ Հանրապետության դեմ ապստամբած մասից: Ֆրանկիստները կարողացան ամրապնդել իշխանությունում իրենց դիրքը քաղաքացիական պատերազմում «Nacionales» ապստամբների դաշինքին հաղթելուց հետո: Բացի երկրի ներսում աջակցությունից, Ֆրանկոյի խռովությունը սատարեցին արտաքին ուժերը, մասնավորապես՝ սալազարովյան Պորտուգալիան, Ֆաշիստական Իտալիան և Նացիստական Գերմանիան: Միևնույն ժամանակ Իսպանիայի երկրորդ հանրապետությանը հիմնականում հիմնվում էր Խորհրդային Միության աջակցության վրա[1]:

Քաղաքացիական պատերազմում հաղթանակից հետո Իսպանիայում ազգայնականները ստեղծեցին միակուսակցական ավտորիտար պետություն գործնականում Ֆրանցիսկո Ֆրանկոյի բացարձակ իշխանությամբ: Իշխող և միակ կուսակցությունը հանդիսանում էր Իսպանական ֆալանգան: Իսպանիայում նոր կարգերի հաստատումից անմիջապես հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և, չնայած Իսպանիան պաշտոնապես չեզոք դիրք էր որդեգրել, սակայն իր Կապույտ դիվիզիան ուղարկեց Խորհրդային Միություն ի աջակցություն գերմանացիների: Պատերազմում Իսպանիայի գերմանամետ դիրքորոշումը հանգեցրեց հետպատերազմյան ժամանակաշրջանում Առանցքի ուժերի կողմից երկրի մեկուսացման: Իրավիճակը փոխվեց Սառը պատերազմի սկզբից, որի համատեքստում Ֆրանցիսկո Ֆրանկոյի ընդգծված հակակոմունիստական քաղաքականության պայմաններում Իսպանիան դարձավ Միացյալ Նահանգների դաշնակից [1][2][5] :

1947 թվականին Իսպանիա կրկին հայտարարվեց թագավորություն, սակայն «կաուդիլիո» Ֆրանկոյի ռեգենտության պայմաններում գահը թափուր էր մնում: Ֆրանկոն իրեն էր վերապահել հայտնել այն մարդու անունը, ով պետք է լինի թագավոր և դիտավորյալ ձգձգում էր այդ քայլը կատարել քաղաքական իրավիճակից ելնելով[1][2] :

1959 թվականի ապրիլի 1-ին բացվեց Նահատակների հովիտ հուշահամալիրը, որը նվիրված էր քաղաքացիական պատերազմում երկու կողմերի զոհերի հիշատակին[1][2] :

1950-ական թվականների սկզբներից սկսվեց Իսպանիայի պահպանողական մոդերնիզացման ժամանակաշրջանը: Ֆրանկոյի մտերիմ նախարար ադմիրալ Լուիս Կարերո Բլանկոն սատարում էր նոր քաղաքական ուղղվածությունը, որն իրենից ներկայացնում էր Եվրոպայի նկատմամբ երկրի լայն հարաբերություններ և տնտեսական արդիականացում, բայց ֆրանկիզմի սահմանած հստակ սահմաններում՝ բացառելով հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացում: 1957 թվականի փետրվարին կառավարության առանցքային անձեր դարձան «Օպուս Դեյի» կրոնական կազմակերպության անդամներ Լաուրեանո Լոպես Ռոդոն, Մարիանո Նավարո Ռուբիոն (ֆինանսների նախարար) և Ալբերտո Ուլաստրեսը (առևտրի նախարար)[6]: 1959 թվականի սկզբին նրանց կողմից ընդունվեց նախապատրաստական կայունացման պլան, որի իրականացումը հանգեցրեց տնտեսության աճի, ինչը հետագայում հայտնի դարձավ որպես «Իսպանական տնտեսական հրաշքը» անվանումով: 1964 թվականից սկսված զարգացման նախագծերը օգնեցին ընդլայնել երկրի տնտեսությունը: Զարգացում գրանցվեց պողպատածուլական, տեքստիլ արդյունաբերական, նավաշինարարական ոլորտներում: Կարևորագույն դեր կատարեց Իսպանիայի բացումը որպես համաշխարհային բուժական կենտրոն: 1960-1974 թվականներին տնտեսական ցուցանիշները աճեցին միջինը տարեկան 6,6 %: Տնտեսության աճի արդյունքում հաջողության հասած ընկերություններից էր 1956 թվականին հիմնադրված Մոնդրագոնյան կորպորատիվ կորպորացիան [1][2] :

1962 թվականի հուլիսի 10-ին Ֆրանցիսկո Ֆրանկոն Գլխավոր շտաբի պետ Մունոս Գրանդեսին նշանակեց կրկին ստեղծված Իսպանիայի կառավարության փոխնախագահի պաշտոնում: Նշանակման հրամանագրում նշված էր, որ կառավարության փոխնախագահը կարող է փոխարինել երկրի ղեկավարին նրա բացակայության, հիվանդության կամ անաշխատունակության դեպքում: 1966 թվականի դեկտեմբերի 14-ին հանրաքվեյում հաստատվեց «Օրգանական օրենք», որը նախատեսում էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվան պարագայում ռեգենտային խորհրդի ստեղծում և թագավորի ու ռեգենտի նշանակում: Օրենքը բաժանում էր պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի պաշտոնները, և 1967 թվականի հունվարի 10-ին օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մունյոսը դադարեց լինել կառավարության ղեկավարի տեղակալ [1][2] :

1969 թվականին ապագա թագավոր հայտարարվեց Խուան Կառլոս դե Բուրբոնը՝ որպես Ֆրանցիսկո Ֆրանկոյի պաշտոնական իրավահաջորդ: 1973 թվականի հունիսին Ֆրանկոն հեռացավ կառավարության ղեկավարի պաշտոնից՝ իր փոխարեն այդ պաշտոնում նշանակելով Կարերո Բլանկոյին: 1973 թվականի դեկտեմբերի 20-ին Կարերո Բլանկոն սպանվեց ԷՏԱ ռազմական կազմակերպության ներկայացուցիչների կողմից [1][2] :

1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո Խուան Կառլոսը դարձավ Իսպանիայի թագավոր: Նա անմիջապես սկսեց երկրի ժողովրդավարացման գործընթաց, որն ավարտվեց Իսպանիայում սահմանադրական միապետության ձևով խորհրդարանական ժողովրդավարության հաստատմամբ [1][2] :

Ֆրանկիստական ժամանակաշրջանի զոհերի թվաքանակն այդպես էլ չի հստակեցվել: Ըստ ականատեսների վկայությունների՝ մարդկանց կարող էին սպանել նույնիսկ եկեղեցու հասցեին անհարգալից արտահայտության կամ ընդդիմադիր գրականություն կարդալու համար: Համաձայն պատմաբան Պաուլ Պրեստոնի՝ պատերազմի ավարտից հետո «20 000 մարդ սպանվեց, տասնյակ հազարները մահացան բանտարկության ժամանակ հիվանդությունից կամ սովից: Կես միլիոնը հեռացան երկրից»[7]:


Բովանդակություն 1 Սահմանադրական հիմունքներ 2 Ուղղահայաց սինդիկատներ 3 Կորտեսներ 4 Իշխանության տեղական մարմիններ 5 Ավտարկիա և սոցիալ-տնտեսական փոփոխություններ 6 Տես նաև 7 Ծանոթագրություններ Սահմանադրական հիմունքներ Վիքիքաղվածք «Մեր վարչակարգը բաց վարչակարգ է, այլ ոչ թե Սահմանադրությամբ փակ, պատրաստ բոլոր տեսակի կատարելագործման, որոնք անհրաժեշտ են երկրին…» (Ֆրանցիսկո Ֆրանկո) Ազգայնական - սինդիկալիստական Իսպանիան Ֆրանցիսկո Ֆրանկոյի ժամանակաշրջանում չուներ միասնական սահմանադրություն: Վերջինին փոխարինում էինտարբեր ժամանակ ընդունված յոթ «հիմնական օրենքները», որոնք միասին սահմանում էին ղեկավարման ձևը, պետական կարգի հիմքերը, քաղաքացիների կարգավիճակը և պաշտոնական գաղափարախոսությունը [1][2] :

Այդ հիմնական օրենքներն են՝

1938 թվականի մարտի 9-ին ընդունված «Աշխատանքային խարտիայի» դեկրետ, 1942 թվականի հուլիսի 17-ին ընդունված «Իսպանական կորտեսների ստեղծման մասին» օրենք, 1945 թվականի հուլիսի 17-ին ընդունված «Իսպանացիների խարտիայի» հաստատման օրենք, 1947 թվականի հուլիսի 26-ին ընդունված «Պետության ղեկավարի մասին», 1959 թվականին ընդունված «Ազգային շարժման սկզբունքների մասին» օրենք, 1966 թվականին ընդունված «Պետության մասին Օրգանական օրենք»: Ֆրանկիստական վարչակարգը, ստեղծելով սինդիկալիստական կառուցվածք, «եթե ցանկանար, կարող էր ունենալ ղեկավարվող սինդիկալիստական համակարգ: Բայց չցանկացավ... Ֆրանկոն և նրա հետևորդների մեծ մասը հենց իրենք չէին հետաքրքրված այդ տեսությամբ և կարծում էին, որ այն միայն աշխատավոր դասակարգին վերահսկելու միջոց է» [1][2] :

Ուղղահայաց սինդիկատներ «Աշխատանքի խարտիան» շարադրում է Իսպանիայում «կորպորատիվ համակարգի» կարևոր սկզբունքները: Տնտեսության և արտադրության բոլոր ճյուղերում ստեղծվել էին պետական «ուղղահայաց սինդիկատներ» (այսինքն՝ կառուցված ոչ թե ըստ դասակարգային, այլ հիերարխիկ սկզբունքով) և աշխատավորներին, ձեռնարկատերերին և տեխնիկական անձնակազմը միասնական կազմակերպության մեջ միավորելով: «Ուղղահայաց սինդիկատները» հանդիսանում էին «պետությանը ծառայող զենք», որով պետությունը իր ազդեցությունն էր ունենում երկրի տնտեսության վրա: Սինդիկատները կազմակերպվում են ոլորտային սկզբունքով: Սինդիկատների սկզբնային կազմակերպությունների ղեկավար մարմինները, որոնք ստեղծվում էին յուրաքանչյուր ձեռնարկությունում կամ ձեռներեցների խմբում, տեսականորեն կոչվում էին ընտրովի, ընդ որում սինդիկատների ներկայացուցիչների մեծ մասը ձեռնարկատերեր էին [1][2] :

Իսպանիայի սինդիկատներին ղեկավարում էր ֆալանգան: Այն լայնորեն ներկայացված էր պետության բարձրագույն մարմիններում: Նահանգների քաղաքացիական նահանգապետները միաժամանակ համարվում էին նահանգային ֆալանգայի ղեկավարներ: Ֆալանգայի ապարատը ակտիվություն էր ցուցաբերում սոցիալ-կուլտուրական շրջաններում, բայց քաղաքական իրականության մեջ ֆալանգան իրենից ներկայացնում էր միայն մահացած բյուրոկրատական կուսակցության կմախք: Սինդիկատների նահանգային և կենտրոնական ապարատը «Աշխատանքային խարտիային» համապատասխան «պարտադիր կարգով» զբաղվում են Իսպանական ֆալանգային ղեկավար անդամները: Կառավարությունը նշանակում է «ազգային պատվիրակ» (ղեկավար) և «սինդիկատների ազգային խորհրդի» անդամ: Այդ խորհուրդն իր հերթին նշանակում է «ճյուղային սինդիկատների ազգային պատվիրակներ (ղեկավարներ)» և նահանգներում կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ: «Նահանգային պատվիրակները» նշանակում էին տեղական սինդիկատների բաժանմունքների ղեկավարներ [1][2] :

Սինդիկատներին աշխատավորների, ծառայողների և ձեռնարկատերերի անդամակցությունը պարտադիր էր: Սինդիկատներից կորտես (ինչպես նաև տեղական մարմիններ) անցնելու ընտրություններն իրականացվում էին մի քանի փուլից բաղկացած բարձ համակարգով: Առաջին փուլն իրենից ներկայացնում էր ընտրության բաժանումն ըստ «սոցիալական» (աշխատավորական) և «տնտեսական» (ձեռնարկատիրական) խունտաների աշխատավորների և ձեռնարկատերերի համար ընտրական ցենզի: Պրակուրատորների ընտրությունները նույնպես իրականացվում էին ոչ ուղիղ կերպով: Յուրաքանչյուր համայնքային խորհուրդ սկզբնապես ընտրում է ընտրիչներ, որոնք հետագայում հավաքվում էին նահանգի մայրաքաղաքում և բացարձակ մեծամասնությամբ ընտրում էին համայնքային խորհուրդների նախագահի: Պրակուրատորները դիտարկվում են ոչ թե որպես ժողովրդի ներկայացուցիչներ, և ոչ էլ որպես պատգամավորներ, այլ որպես կորպորացիաների կողմից վստահված ներկայացուցիչներ [1][2] :

Կորտեսներ Կորտեսները ներկայացնում են ոչ թե ազգը, այլ կորպորացիաները (պետական «ուղղահայաց սինդիկատներ», մունիցիպալիտետներ, համալսարաններ, մասնագիտական միավորումներ): Կորտեսների ուղիղ ընտրություններ չէին իրականացվում: Կորտեսների (պրոկուրադորների) անդամների մի մասը նշանակվում էին անուղղակիորեն կաուդիլիոյի կողմից «հատուկ ծառայությունների» համար: Պրակուրադորների ընդհանուր թվաքանակը, որը նշանակվում է կաուդիլիոյի կողմից, չպետք է գերազանցի 50 մարդ: Պետության ղեկավարը իրավասու է ցանկացած պահի չեղարկել իր նշանակումները: 191 պրոկուրադորներ ստանում են իրենց պաշտոնը կորտեսներում ex officialo տարբերակով: Այս ցանկին են առնչվում կառավարության անդամները (18 մարդ), Իսպանական ֆալանգայի ազգային խորհրդի անդամներ (103 մարդ), Պետական խորհրդի, Գերագույն դատարանի և ռազմական արդարադատության (3 մարդ), ալկալդիների 50 նահանգային կենտրոնների, Սեուտա ու Մելիլիա քաղաքների (52 մարդ) ներկայացուցիչներ, համալսարանների ռեկտորներ (12 մարդ), Իսպանական ինստիտուտի, Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդի և Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի նախագահներ (3 մարդ):

Պրոկուրադորների մնացած մասը ընտրվում են համապատասխան «կորպորացիաների» կողմից 3 տարի ժամկետով (վերընտրման իրավունքով):

100 պրոկուրադորներ ընտրվում են իշխանության տեղական մարմինների կողմից (յուրաքանչյուր 50 նահանգից 2 անձ): 19 պրոկուրադորներ ընտրվում են գիտական և մշակութա-լուսավորչական հաստատությունների, առևտրային պալատի և փաստաբանների, դատական աշխատողների, բժիշկների, դեղագործների, ճարտարապետների մասնագիտական միավորումների կողմից:

Առավել բազմամարդ է հանդիսանում այն պրոկուրադորների խումբը, որը ընտրվում է պետական «ուղղահայաց սինդիկատների» կողմից: Համաձայն 1942 թվականի հուլիսի 17-ին ընդունված «Կորտեսների ստեղծման մասին» օրենքի պրոկուրադորների թվաքանակը, որոնք ընտրվում են սինդիկատների կողմից, չպետք է գերազանցի ընդհանուր պրոկուրադորների մեկ երրորդը: Հատուկ սահմանումը կանոնակարգում է յուրաքանչյուր կորպորացիայից ընտրության կարգը:

1956 թվականի դրությամբ պրոկուրադորների ընդհանուր թվաքանակը կազմել է 443:

Կորտեսները գործում էին լիագումար նիստերին և հանձնաժողովներում: Համաձայն կորտեսների կանոնակարգման մասին օրենքի՝ ձևավորվում էր 17 հանձնաժողով: Ամբողջ օրենսդրական գործընթացը ղեկավարում է կորտեսների նախագահը: Բացի այդ, գոյություն ունեին կորտեսների մշտական հանձնաժողով, որը աշխատում էր նիստերի ընդմիջումների ընթացքում: Նախարարները, պետական քարտուղարների տեղակալները, նախարարների փոխքարտուղարները, ֆալանգայի ազգային պատվիրակները, ինչպես նաև նախարարությունների դեպարտամենտների տնօրենները կարող էին մասնակցել հանձնաժողովի նիստին, երբ քննարկվում էր համապատասխան կառույցներին առնչվող գործ:

Կառավարությանն էին պատկանում օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կորտեսների քննարկմանն էին ներկայացնում օրենսդրական նախագծեր: Կորտեսների հանձնաժողովներն ունեին իրենց առաջարկները քննարկման ներկայացնելու իրավունք: Սակայն, այդ նախագծերը կորտեսների աշխատանքային ընթացակարգում էին ընդգրկվում միայն կառավարության համաձայնությամբ:

Իշխանության տեղական մարմիններ Իսպանիայի տեղական իշխանության մարմինների համակարգը հիմնականում կառուցվել է 1945 թվականի հուլիսի 17-ին ընդունված վարչական և ընտրական կարգի մասին դեկրետի դրույթի համաձայն:

Իսպանիայի տարածքը բաժանվում էր 50 նահանգներին: Որպես նահանգների ղեկավարներ հանդես են գալիս կառավարության կողմից նշանակված նահանգապետները: Յուրաքանչյուր նահանգում առկա է այսպես կոչված սկզբունքային պատգամավորություն (մարզային խորհուրդ), որի անդամների երկու երրորդը հատկացվում է մունիցիպալիտետների և մեկ երրորդը՝ «կորպորացիաների» կողմից:

Յուրաքանչյուր նահանգ միավորում է մի քանի տասնյակ մունիցիպալիտետներ: Մունիցիպալիտետների խորհրդի ղեկավարներ էին հանդիսանում ալկալդները, որոնք նշանակվում են կառավարության (նահանգային կենտրոնների դեպքում) կամ տվյալ նահանգի քաղաքացիական նահանգապետի (մնացած մունիսիպալիտետների դեպքում) կողմից:

Մունիցիպալիտետների խորհուրդները ձևավորվում էր ընտրությունների բարդ համակարգի միջոցով: Մունիցիպալիտետների խորհրդականների մի մասը ընտրվում էին ուղիղ կերպով ընտրական ցուցակից ընտրված ընտանիքների ղեկավարների կողմից: Երկրորդ մասին ընտրում էին յուրաքանչյուր շրջանի «ուղղահայաց սինդիկատների» ներկայացուցիչների կողմից: Այնուհետև, մունիցիպալիտետների խորհրդականները, որոնք ընտրվում էին ընտանիքների ղեկավարների և «ուղղահայաց սինդիկատների» ներկայացուցիչների կողմից, ընդհանուր նիստում «կորպորացիաների» ներկայացրած հատուկ ցուցակից ընտրում էին լրացուցիչ խորհրդականներ:

Ավտարկիա և սոցիալ-տնտեսական փոփոխություններ Տնտեսական խնդիրների լուծումը Ֆրանցիսկո Ֆրանկոն և իր շրջապատը հույս ունեին գտնել տնտեսության ավատարկիայի ստեղծման միջոցով, որը կապահովեր ներկրումից առավելագույն անկախություն: 1939 թվականին ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնք ուղղված էին ազգային արդյունաբերության պաշտպանությանը, մասնավորապես սահմանափակվեցին արտասահմանյան կապիտալի ներդրումը իսպանական ձռնարկություններում 25 %-ով, ինչը գործնականում պետական վերահսկողության ներքո էր դնում նշանակալի թվով արդյունաբերական ձեռնարկություններին:

1939 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվեց «Ազգային նշանակության հաստատությունների և ձեռնարկությունների պաշտպանության մասին» օրենքը, իսկ մեկ ամիս անց՝ 1939 թվականի նոյեմբերի 24-ին՝ «Ձեռնարկություններում պետության միջամտության սկզբունքների և սահմանների մասին» օրենքը, որոնցում հստակեցվում էր արդյունաբերության զարգացման ուղղությունները, ընդ որում, հատուկ ուշադրություն էր դարձվում լեռնահանքարդյունաբերությանը: Այդ օրենքները գործնականում պետական վերահսկողությանը ենթարկեցին մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ: Պետությունը արդյունաբերության նախարարության միջոցով կանոնակարգում էր հումքի բաշխումը: Վառելիքը, էլեկտրաէներգիան նոր ձեռնարկությունների բացման և գոյություն ունեցողների արդիականացման հնարավորություն էր տալիս, սահմանում էր ստանդարտներ և սահմանված գներ: Դրան զուգահեռ մեծ դեր էին կատարում «ուղղահայաց սինդիկատները»: Սինդիկատների դերը նկարագրելիս «Ինֆորմասոնես դե Մադրիդ» թերթը ներկայացրել է այդ կառույցները որպես տնտեսության ինքնակառավարվող համակարգ, որը Իսպանիայի համար բացում էր «կառավարվող տնտեսության ճանապարհ»:

Պատերազմի հետևանքով հանրապետականների փոփոխությունը, ավերը հանգեցրեցին երկրի գյուղատնտեսության անկման: Դեռևս քաղաքացիական պատերազմի ավարտը ստեղծվեց տնտեսական և սոցիալական հողերի բարեփոխումների գլխավոր դիրեկցիա: 1939 թվականի հոկտեմբերի 18-ին Բուրգասում սկսեց իր գործունեությունը գաղութացման ազգային ինստիտուտը, որը կալվածատիրոջ և գյուղացիների միջև առք ու վաճառքի հետ կապված հարցերում հանդես էր որպես միջնորդ: Գոյություն ուներ պետության վերահսկողության հին համակարգը, որը կանոնակարգում էր գյուղատնտեսական ապրանքների գները:

1941 թվականի սեպտեմբերի 25-ին ընդունված օրենքով ստեղծվեց Ազգային արդյունաբերական ինստիտուտ, որն իրենից ներկայացնում էր պետական մենաշնորհային միավորում: Այդ ինստիտուտի խնդիրն էր այն ձեռնարկությունների ձևավորումն ու կայացումը, որոնց գործունեությունը ապահովում էէր ավատարկայի համակարգի հետագա զարգացման համար անհրաժեշտ պայմաններ: Ինստիտուտի դրամական միջոցները հավաքվում էին բյուջետային հատկացումների, բանկային վարկերի ու փոխառությունների շնորհիվ: Այդպիսի միջոցներով կառուցված ձեռնարկությունների մեծ մասը ենթարկվում էին այս ինստիտուտին: 1941 թվականին ստեղծվեց «Ազգային երկաթուղային ցանց» պետական միավորումը, որին պատկանում էր երկաթուղային տրանսպորտի 5/6-րդ մասը:

1942 թվականին կատարվեց էլեկտրատեխնիկական և քիմիական արդյունաբերության «պլանավորման» առաջին փորձը: Եռամյա պլանը նախատեսում էր հետևյալ ընկերությունների ու ձեռնարկությունների ստեղծում՝ «Սեֆա Նիտրո», «Նիտրատոս դե Կաստիլիա», «Սալտոս դել Դուերո» էլեկտրատեխնիկական կոնցերն, «Հիդրոէլեկտրիկա Իսպանյոլա» էլեկտրատեխնիկական կոնցերն, «Միրանդա դել Էբրո» արհեստական մանրաթելի կոնցերն և այլն:

  1. БРЭ, 2017, էջ 535