Մասնակից:Անգելինա Հայրիյան/Ավազարկղ 9

Գյուղը գտնվում է ԱՀ արևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Շիկաքարի հյուսիսահայաց լանջի վրա, Խաչեբագետի միջին հոսանքի աջափնյակում։ Փառուխը Քարագլուխ-Շիկաքարի մերձակայքում է, և կարծիք կա, որ նախկինում այդ նշանավոր ամրող-բնակավայրի ձմեռանոցն էր։ Փառուխը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Կարմիր աղբյուրից հյուսիս արևմուտք գտնվող բարձունքի Կալեն խութ խաչքարերով գերեզմանոցը և եկեղեցու նշմարվող հիմքերը վկայում են, որ միջին միջնադարում Փառուխը գտնվում էր վերոնշյալ վայրում։ Որոշակի հանգամանքների ազդեցության տակ բարձունքից բնակիչները իջել են ներքև և նոր բնակավայր հիմնադրել։ Սկզբնաղբյուրներու գյուղը հիշատակվում է 1804-13 թվականներին ռուս-պարսկական պատերազմի առիթով։ 1812 թվականի սկզբներին պարսկական առաջապահ զորքերը թագաժառանգ Աբաս Միրզայի հրամանատարությամբ հասնում են Շահ Բուլաղի բերդը և պաշարում ։ Ամրոցում էր գտնվում ռուսական 2 վաշտ՝ մայոր Իլյաշենկիի հրամանատարությամբ։ Վերահաս կործանումից նրանց փրկեց Վանի Աթաբեկյան։ Նա գիշերը ռուսական ջոկատը ծածուկ հանեց բերդից և լեռնային կածաններով հասցրեց Փառուխ, որտեղ նրանք արդեն անվտանգ էին և, այդտեղից էլ նրանց ապահով ճանապարհեցին Շուշի։ Գյուղի մոտ՝ ժայռի մեջ՝ անմատչելի մի վայրում է գտնվում Փառուխի նշանավոր քարակրը, որի մեջ պատերազմական տարիներին ժողովուրդը պատսպարվում էր։ Մակար Բարխուդարյանը գրել է, որ տեղացիների վկայությամբ նախկինում գյուղում 100 տուն բնակիչ կար, իսկ 1890-ական թվականներին ընդամենը 8 տուն, 24 բնակիչ։ 19-րդ դարում Փառուխում նոր եկեղեցի էր կառուցվել՝ Սբ․ Աստվածածինը։ 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Փառուխից մի քանի ընատնիքներ տեղափոխվել և հաստատվել են Հաթերքում։ 1905-1906 և 1917-1920 թվականներին Փառուխը հայտվել էր հայ-թաթարական բախումների կիզակետում։ 1918 թվականին սեպտեմբերի 22-ին թուրքական բանակը տեղացի նահմեդականների ուղեկցությամբ մտավ Արցախ՝ ավերելով Դահրազ, Վարազաբույն, Փիրջամալ, Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրամորթ, Խանաբադ, Ղլիշբաղ, Քարագլուխ, Փառուխ գյուղերը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, թուրքական զորքերը հեռացան Այսրկովկասից։ Գրավված հայկական գյուղերի բնակիչները վերադարձան իրենց բնակավայրերը և նորից վերականգնեցին ավերած ու թալանված բնակարանները։ Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո՝ 1932 թվականին Փառուխում կոլտնտեսուրյուն է կազմակերպվել։ Խոշորացման տարիներին այն միավորվել է Խրամորթի կոլտնտեսությանը։ 1988 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո աստեղծվել են մասնավոր տնտեսություններ։ Գյուղի երիտասարդությունը մասնակցել է Հայրենական մեծ պասերազմին։ Արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից գյուղը ենթարկվում էր ադրբեյանցի ավազակախմբերի հարձակումներին։