Մասնակից:Անգելինա Հայրիյան/Ավազարկղ 8

Պատմագիտական ուսումնասիրություններում, մամուլում գյուղանունը ներկայացվում է «Սղնախ» ձևով։ Այնինչ, ըստ աղբյուրի, պետք է գրվեր «Սխնախ», նկատի ունենալով, բարբառային «սխ»՝ պինդ, ամուր իմաստը։ Օրինակ, XIII դարում մի ձեռագիր հիշատակարանում Կաչաղակաբերդը ներկայացվում է «Սխսաղան Հավքախաղաց»։ Ըստ Ս․Մելքումյանի՝ «Սղնախ» նշանակում է ամրոց, ամրություն, իսկ Բ․Ուլուբաբյանի կարծիքով, դա նույնական Թուրքական «Սղմախ» բառին, որ նշանակում է «սեղմել ամրացնել»։ Ըստ գրքի հեղինակների՝ «Սխնախ»-ը պարսկական ծագում ունի, նշանակում է «ամրացված բնակավայր», «նախ»-ը դիտելով որպես «խան-բնակավայր»-ի դրափոխված տարբերակ։