Մասնակից:Անգելինա Հայրիյան/Ավազարկղ 6

Գյուղը գտնվում է ԱՀ հյուսիսարևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Խաչեն գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Խաչենի ջրամբարի հարևաությամբ՝ նույնանուն գետի աջափնյակում։ 

Միջնադարյան ժամանակաշրջանի գյուղի պատմության վերաբերյալ մեզ տեղեկություններ չեն հասել։ Միջին միջնադարից սկսած քոչվոր ցեղերի ճնշումները Արցախի դաշտավայրում ապրող հայկական բնակավայրերի վրա սաստկանում է։ Նմանօրինակ իրավիճակ էր ստեղծվել նաև Խաչենի միջին և ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի հայության, այդ թվում Փոքր Ջինլիի՝ ներկայիս Արմենակավանի տարածքում ապրողների համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայությունը ապաստանել էր լեռնաստանում։ Այսօր Արմենակավանի շրջակայքում մնացած գյուղատեղիների, գերեզմանոցների, եկեղեցիների հազիվ նշմարվող մնացորդները մեզ դրա մասին են պատմում։ 19-րդ դարի վերջերին ու 20-րդ դարի սկզբներին հայկական նախկին բնակավայրում, որի անունը մեզ չի հասել, թաթար մի քանի ընտանիքներ էին հիմնավորվել։ Գյուղերից մեկը անվանվել էր Ջինլի, իսկ մյուսը՝ Փոքր Ջինլի։ Հարևան հայկական գյուղերից անասնագողությունն ու հայ տեղաբնիկների հետ ընդհարումներն անպակաս էին։ Նմանօրինակ իրավիճակ պահպանվել էր նաև խորհրդային տարիներին։ Արխիվային փաստաթղթերից մեկում ընթերցում ենք, որ ազգային հողի վրա 1933 թվականին Ստեփանակերտի շրջանի Քարագլուխ և Աղդամի շրջանի Ջինլի գյուղերի միջև ընդհարում է եղել։ Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Փոքր Ջինլին ներառվել էր