Մասնակից:Անգելինա Հայրիյան/Ավազարկղ 4

Հին անվանումը եղել է Մըրըշկազլու, նաև Մելիքջանլու, 1995 թվականին վերանվանվել է Մելիքաշեն։ Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լեռնաճյուղերի հարավահայաց լանջերի հարթավայրային մասում, Բլութան գետի աջ ափին, Հադրութ քաղաքից 16 կմ դեպի արևելք։ Մելիքաշեն գյուղի բնակչության թիվը 2005 թվականին մարդահամրի տվյալներով կազմել է 14 մարդ, իսկ 2010 թվականին տվյալներով կազմում է 11 մարդ։ Գտնվում է ծովի մակերևույթից 700 մ բարձրության վրա։ Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են՝ 18-րդ դարի «սբ․Աստվածածին», գյուղի մեջ՝ 1889 թվականին «սբ․Հարություն» եկեղեցին, 18-19-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 18-19-րդ դարերի գերեզմանոցը։ Գյուղը միջնադարում եղել է խոշոր իջևանատուն Ստեփանակերտ-Հադրութ առևտրական ճանապարհի վրա։ Մելիքաշեն գյուղի ներկայիս բնակիչների նախնիները գաղթել են Ղարադաղից։ Ինչպես բոլոր բնակավայրերում, այնպես էլ Մելիքաշեն գյուղում 1988-1989 թվականներին կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որն առանձին, իսկ 1992 թվականին Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հադրութի ու Արցախի մյուս շրջանների բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին։ Գյուղի Մելիքաշեն անվանումը հուշում է, որ գյուղը հավանաբար հիմնել է Դիզակի մելիքներից մեկը և այն եղել է մելիքանիստ գյուղ։ Գյուղում գործել են ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։