Մասնակից:Անգելինա Հայրիյան/Ավազարկղ 1

Աշխարհագրություն խմբագրել

Հունոտ Շեն, գտնվում է Կառկառ գետի հարավային վտակի ձախ ափի վրա, մի խոր ձորում, որից վերև, ժայռի գլխին քաղաք Շուշին է։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Բնակավայրի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ քարայրներ, որոնցից մեկն էլ «Հունոտ Կարան» քարայրն է (կարան նշանակում է քարայր)։ «Հունոտ կարան» քարայրի առաջացման մասին ահա թե ինչ է գրում Մակար արխուդարյանը իր «Ացախ» աշխատության մեջ․ «Երկար դարերի ընթացքում օժանդակս միջից ճեղքած է այն ապառաժ քարեայ սարը, որ միացած է եղել Շուշու սարի հետ։ Հետզհետէ խորացնելով այս ջրատար ճեղքը շինած է մի կատարեալ անդունդ։ Նեղ, խոր և ահարկու ճեղքուածքիս երկու կողմերն ձևացած են անձեռնագործ, բայց յաիտենական պարիսպներ։ Օժանդակ վտակիս ձորին երկու կողմերում ևս կան շատ քարայրներ, որոնց առաջինն գտնուում է Հունոտի մոտ, օժանդակիս աջ ափի բարձրության վերայ։ Մի նեղ, զառիվեր և միանգամայն վտանգաւոր քարեայ կածան առաջնորդում է դեպի քարայրն։ Սոսկալ է կածանիս վտակի կողմն․ Սէրն մի՜ արասցէ, եթէ սահեց կամ մի փոքր ծռուեց ոտքդ, թալագլոր կորած ես մութ անդնդում։ Քարայրիս առաջին մուտքն որ քարուկիր է, ներկայացնում է պահապանի կամ դռնապանի բնակարան, երկրորդ տեղն ծառանեչի, իսկ երրորդն ընդարձակ և գեղեցիկ քարայր է, որ է իշխողի բնակարանն։ Քարայրիս մեջ կայ և ազնիւ ջուր» ։

Գյուղի անվանումը խմբագրել

Գյուղի Հունոտ անվանումը կապվում է գյուղի շրջակայքում աճող հոնի թփերի հետ։ [1]

  1. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Շրջանները, քաղաքները, Գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջ 119.