Նյու Յորքի երաժշտական բեմադրություններում որոշակի հաջողության հասնելով՝ «MGM»–ի հետ կինոյում նկարահանվելու պայմանագիր են կնքել, որպեսզի նույն թվականին միասին նկարահանվեն «1936 թվականի Բրոդվեյի մեղեդին» ֆիլմում։ Հետագա տարիներին Էբսենը շարունակում է նկարահանվել բազմաթիվ երաժշտական ​​ֆիլմերում, որտեղ նա պարային համարներ է կատարում այնպիսի աստղերի ընկերակցությամբ, ինչպիսիք են Ջուդի Հարլենդը, Շիրլի Թեմփլը և Էլինոր Պուելը։ Նրա արտասովոր և վիրտուոզ պարերը Ուոլթ Դիսնեյը օգտագործել է «Silly Symphonies» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի շարքի հերոսներին կենդանացնելու համար։

«Օզ երկրի հրաշագործը»

խմբագրել

1939 թվականին Բադդի Էբսենը «MGM»–ի՝ «Օզ երկրի հրաշագործը» հայտնի կինոնկարում ստացել է խրտվիլակի դեր։ Շուտով նա փոխել է իր դերերը Ռեյ Բոլջերի հետ, ով ի սկզբանե ընտրվել էր երկաթե մարդու դերում։ Էբսենը ձայնագրել իր կերպարի բոլոր երգերը, անցել փորձեր և սկսել նկարահանվել, բայց շուտով նրա մոտ առաջացել են ջղաձգություն և հևք, ինչը հանգեցրել է հոսպիտալացման: Դրա պատճառը եղել է երկաթե մարդու դիմահարդարման համար օգտագործված ալյումինե փոշին, որի պատճառով նա ստիպված է եղել լքել նկարահանումները.[1]։ Դրանից հետո, մինչև կյանքի վերջը, Էբսենը բողոքել է թոքերի խնդիրներից, որոնք առաջացել էին «այս անիծյալ ֆիլմում» նկարահանվելու պատճառով,После этого до конца жизни Эбсен жаловался на проблемы с лёгкими из-за съёмок в «этом проклятом фильме»[2], но по иронии судьбы пережил всех членов основного актёрского состава «Волшебника страны Оз» на полтора десятка лет.

  1. «Wizard of Oz and Buddy Ebsen». snopes.com. Վերցված է September 9, 2012-ին.
  2. Cox, Stephen (1988, rev. 2003). The Beverly Hillbillies: A Fortieth Anniversary Wing Ding. Cumberland House Publishing; Rev Exp edition. ISBN 1-58182-302-9.