Մասնակից:Անահիտ Ավետյան/Ավազարկղ1

Անահիտ Ավետյան/Ավազարկղ1

Ռոբերտ Մյուզ Բաս (անգլ.՝ Robert Muse Bass, ), ամերիկացի միլիարդատեր գործարար, բարերար։ 2018 թվականին նրա կարողությունը գնահատվել է 5 միլիարդ դոլար, Եղել է Նևադա նահանգի Ռինո ամերիկյան ավիատիեզերական ընկերության նախագահ։

Կենսագրություն

խմբագրել

Ռոբերտ Մյուզ Բասը ծնվել է 1948 թվականի մարտի 19-ին Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքում։ Նրա հայրը՝ Փերի Ռիչարդսոն Բասը, եղել է նավաստի, կատարել է ներդրումներ և բարեգործություններ։ Մայրը՝ Նենսի Լի Բասը, նույնպես զբաղվել է բարեգոծությամբ։

Բասը հաճախել է Նահանգապետի ակադեմիան, որից հետո ուսումը շարունակել Եյլի համալսարանում (բակալավր) և Սթենֆորդի բարձրագույն բիզնեսի դպրոցում (մագիստրոս)[1]։

Բարեգործություն

խմբագրել
  • 1996 թվականին 10 միլիոն դոլար է նվիրաբերել Դյուկի համալսարանում կրթաթոշակային ծրագիր ստեղծելու համար։
  • 2001 թվականին 10 միլիոն դոլար է նվիրաբերել Դյուկի համալսարանին՝ բակալավրիատի ուսուցումն ակտիվացնելու համար։
  • 2004 թվականին 13 միլիոն դոլար է նվիրաբերել Եյլի համալսարանի գրադարանը վերանորոգելու համար, գրադարանը կոչվել է նրանց անունով։
  • 2005 թվականին 30 միլիոն դոլար է նվիրաբերել Սթենֆորդի Բիզնեսի բարձրագույն դպրոցին։
  • 2013 թվականին 50 միլիոն դոլար է նվիրաբերել Դյուկի համալսարանի միջառարկայական համագործակցության և հետազոտական ​​ծրագրին։

Ընտանիք

խմբագրել

Ռոբերտ Բասն ամուսնացած է Էն Թի Բասի հետ և նրանք ունեն 4 երեխա, ապրում են Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում։ Ռոբերտ Բասը տներ ունի Նյու Յորքում, Վաշինգտոնում և Մաունթ Դեզերտում[2][3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sullivan, Kathleen J. (August 9, 2013). «Robert M. Bass returning to Stanford's Board of Trustees». Stanford News. Վերցված է July 22, 2016-ին.
  2. «Robert Bass». forbes.com.
  3. «Robert and Anne Bass live in historic house in Washington, D.C.». mcclatchydc.com.
  4. «Drop the $8 M.: Robert Bass Pays Shocking $42 Million for Mezzacappa's 834 Fifth Place». observer.com. 13 February 2012.

Արտաքին հղումներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել