Մասնակից:ԱնահիտԴրամբյան/Սևագրություն
Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծություն Կազմակերպության ֆինանսական դրությունը բնութագրող ցուցանիշներից է նրա վճարունակությունը, այսինքն` վճարային պարտավորությունները դրամական միջոցներով ժամանակին մարելու կարողությունը: Վճարունակության վերլուծությունը անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպությանը` ֆինանսական գործունեությունը գնահատելու և կանխատեսումներ անելու համար, այլ նաև արտաքին ներդրողներին (բանկերին). նախքան վարկ տրամադրելը բանկը պետք է համոզվի, որ հաճախորդը վարկունակ է: Նույն կերպ պետք է վարվեն նաև տվյալ կազմակերպության հետ տնտեսական հարաբերություններ հաստատել ցանկացող մյուս կազմակերպութունները: Արտաքին ներդրողների կողմից վճարունակության գնահատումը կատարվոմ է ընթացիկ ակտիվերի իրացվելիության բնութագրության հիման վրա, որը որոշվում է այն ժամանակով, որն անհրաժեշտ է դրանք դրամական միջոցների վերածելու համար: Որքան քիչ ժամանակ է պահաջվում տվյալ ակտիվները դրամական միջոցների վերածելու համար, այնքան բարձր է դրանց իրացվելիությունը:
Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիությունը բնութագրում է կազմակերպության ունակությունը` իր կտիվներով մարելու առկա պարտավորությունները, այլ կերպ ասած` դրամական միջոցների վերածման ժամկետների և արտավորությունների արման ամանակամիջոցի համապատասխանությունը2:
Կազմակերպության իրացվելիությունը ավելի ընդհանրական հասկացություն է, քան հաշվեկշռի իրացվելիությունը, քանի որ վերջինս ենթադրում է վճարային միջոցների հայթայթում միայն ներքին աղբյուրների հաշվին (ակտիվների իրացում): Բայց կազմակերպությունը կարող է այլ աղբյուրներից ներգրավել փոխառու միջոցներ, եթե գործարար աշխարհում ունի համապատասխան հեղինակություն և ներդրումային գրավչության բարձր մակարդակ:
Փաստորեն, վճարունակության և իրացվելիության հասկացությունները շատ մոտ են, բայց երկրորդն ավելի ընդգրկուն է. Հաշվեկշռի իրացվելիության մակարդակից է կախված վճարունակությունը: Իրացվելիությունը բնութագրում է հաշվարկների ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային վիճակը: Կազմակերպությունը կարող է մի որևէ ժամանակամիջոցում լինել վճարունակ, սակայն մոտակա ժամանակներում ունենալ անբարենպաստ ֆինանսական դրություն:
Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծությունը նպատակահարմար է սկսել կազմակերպության ակտիվների և պասիվների հետևյալ վերախմբավորմամբ` ակտիվները ըստ իրացվելիության անկման, իսկ պասիվները` ըստ պարտավորությունների մարման հրատապության ժամկետների աճի հատկանիշի3:
Կազմակերպության ակտիվները ըստ իրացվելիության անկման հատկանիշի ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
- ԱI – առավել իրացվելի ակտիվներ` դրամական միջոցներ և համարժեքներ,
- ԱII – արագ իրացվելի ակտիներ` դեբիտորական պարտքեր,
- ԱIII – դանդաղ իրացվելի ակտիվներ` պաշարներ,
- ԱIV – դժվար իրացվելի ակտիվներ` ոչ ընթացիկ ակտիվներ:
Հաշվապահական հաշվեկշռի պասիվային մասը խմբավորվում է ըստ պարտավորությունների մարման ժամկետների աճի հատկանիշի.
- ՊI – առավել հրատապ պարտավորություններ` կրեդիտորական պարտքեր,
- ՊII – կարճաժամկետ պասիվներ` ընթացիկ ֆինանսական պարտավորություններ,
- ՊIII – երկարաժամկետ պասիվներ` ոչ ընթացիկ պարտավորություններ,
- ՊIV – մշտական պասիվներ` սեփական կապիտալ:
- ԱI ≥ ՊI
Հաշվապահական հաշվեկշռը համարվում է բացարձակ իրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.
- ԱVI ≤ ՊVI
- ԱII ≥ ՊII
- ԱIII ≥ ՊIII
Այս խմբերի միջև հարաբերակցությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գնահատել հաշվապահական հաշվեկշռի կառուցվածքի և իրացվելիության առկա միտումները: Առաջին երեք հարաբերակցությունները վկայում են իրացվելիության հիմնական սկզբունքի մասին` ակտիվների գերազանցումը պարտավորությունների նկատմամբ: Չորրորդ հարաբերակցության պահպանումը վկայում է կազմակերպության մոտ սեփական ընթացիկ ակտիվների առկայության մասին, որը նրա ֆինանսական կայունությունն ապահովող անհրաժեշտ պայմանն է: ԱI և ԱII խմբերը համադրելով ՊI և ՊII խմբերի հետ` որոշվում է ընթացիկ իրացվելիության մակարդակը, իսկ ԱIII և ՊIII խմբերի համեմատության արդյունքում պատկերացում է կազմվում հեռանկարային իրացվելիության մասին:
Հաշվապահական հաշվեկշռը համարվում է նորմալ իրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.
- (ԱI+ԱII +ԱIII) ≥ (ՊI+ՊII+ՊIII)
- ԱIV ≤ ՊVI
Հաշվապահական հաշվեկշռը համարվում է չիրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.
- (ԱI+ԱII +ԱIII) ≤ (ՊI+ՊII+ՊIII)
- ԱIV ≥ ՊVI
Ակտիվների իրացվելիության մակարդակը բնութագրում է կազմակերպության վճարունակության աստիճանը: Այն որոշվում է ընթացիկ ակտիվների իրացվելիությամբ և վկայում է կազմակերպության ֆինանսական հնարավորության մասին` ամբողջովին մարելու իր ընթացիկ պարտավորությունները: Ակտիվների իրացվելիության վերլուծական գործընթացն իրականացվում է հետևյալ գործակիցներով.
- բացարձակ իրացվելիության,
- արագ իրացվելիության,
- ընթացիկ իրացվելիության:
Բացարձակ իրացվելիության գործակիցը (Գիբ) ցույց է տալիս կազմակերպության առավել իրացվելի ակտիվներով ընթացիկ պարտավորությունների մարման աստիճանը: Բացարձակ իրացվելիության գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով.
- Դմ - դրամական միջոցներ և դրանց համարժեքներ,
- Ըպ – ընթացիկ պարտավորություններ:
Այս գործակցի նորմատիվային արժեքը Գիբ 0.2-0.5: Սակայն եթե կազմակերպությունում այս գործակիցը գերազանցի սահմանված նորմատիվային արժեքը, դա դեռ չի կարելի ընդունել որպես վճարունակության պայման: Այդ մակարդակի գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների շրջանառելիության արագությունը: Եթե ակտիվների շրջանառելիության արագությունը գերազանցում է պարտավորությունների շրջանառելիությունը, ապա կազմակերպության վճարունակությունը գնահատվում է բավարար, և հակառակը:
Արագ կամ կրիտիկական իրացվելիության (ծածկման միջանկյալ) գործակիցը (Գիա) ցույց է տալիս, թե ընթացիկ պարտավորություների որ մասն է կարող կազմակերպությունը մարել իր դրամական միջոցների, դրանց համարժեքների և դեբիտորական պարտքերի հաշվին: Արագ իրացվելիության գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով:
- Դմ – դրամական միջոցներ և դրանց համարժեքներ,
- Դպ – դեբիտորական պարտքեր,
- Ըպ – ընթացիկ պարտավորություններ:
Այս գործակցի նորմատիվային արժեքը Գիա ≥ 1:
Ընթացիկ իրացվելիության գործակիցը (Գիը) ցույց է տալիս ընթացիկ ակտիվներով կազմակերպության ընթացիկ պարտավորությունների ծածկման աստիճանը: Որքան բարձր է այդ աստիճանը, այնքան մեծ է կրեդիտորների վստահության մակարդակը տվյալ կազմակերպության տնտեսական գործունեության նկատմամբ: Այդ գործակիցն արտահայտվում է հետևյալ բանաձևով.
- Ըա – ընթացիկ ակտիվներ,
- Ըպ – ընթացիկ պարտավորություններ:
Այս գործակցի նորմատիվային մեծությունն է Գիը ≥ 2: Եթե այս գործակիցը փոքր է նորմատիվից, ակնհայտ է կազմակերպության անվճարունակությունը, իսկ նորմատիվի զգալի գերազանցումը վկայում է կազմակերպության կողմից իր ակտիվների անարդյունավետ օգտագործման մասին: Ակտիվների իրացվելիության գործակիցները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն կազմակերպության կառավարիչներին, այլ նաև շուկայի բոլոր մասնակիցների համար: Այսպես, բացարձակ իրացվելիության գործակիցն առաջին հերթին հետաքրքրում է մատակարարներին, արագ իրացվելիության գործակիցը` բանկերին, իսկ ընթացիկ իրացվելիության գործակիցը` ներդրողներին:
Կազմակերպությունների վճարունակությունը գնահատվում է նաև դրամական միջոցների հոսքերի միջոցով: Արտադրանքի իրացումից ստացվող միջոցների և դեբիտորական պարտքերի ստացման ու պարտավորությունների մարման վրա վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ է կազմել վճարային օրացույց, որտեղ մի կողմում ներկայացվում է վճարային միջոցների, մյուս կողմում` վճարային պարտավորությունների գումարը: Վճարունակության գործակիցը որոշվում է վճարային միջոցների և պարտավորությունների հարաբերակցությամբ. ցանկալի է, որ այդ գործակիցը լինի մեկից բարձր: Վան Խորնը կարևորել է վճարունակության հետևյալ գործակիցները`
- Գ1 = պարտավորությունների գումար/ ակտիվների գումար,
որն էլ ցույց է տալիս “ուրիշի փողերի” տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվների մեջ:Որքան բարձր է այս գործակիցը, այնքան մեծ է բանկի ռիսկը:
- Գ2 = պարտավորությունների գումար / սեփական կապիտալ,
Եթե կազմակերպության ոչ նյութական ակտիվների արժեքը բավականին մեծ գումար է, ապա գործակցի հաշվարկման ժամանակ սեփական կապիտալից հանում են այդ արժեքը, որպեսզի որոշեն նրա նյութական մասի արժեքը:
- Գ3 = երկարաժամկետ պարտավորություններ / (երկարաժամկետ պարտավորություններ + սեփական կապիտալ),
որը ցույց է տալիս պարտավորությունների տեսակարար կշիռը կապիտալի կառուցվածքում: Այս գործակցին ուշադրություն է դարձվում, քանի որ վարկային պայմանագրում ներառվում են պայմաններ, որոնք կարգավորում են փոխառու կապիտալի առավելագույն չափը` արտահայտված պարտավորությունների և կապիտալիզացիայի հարաբերությամբ:
- Գ4 = դրամական հոսքեր / պարտավորությունների գումար,
Համարիչում տնտեսական գործունեության արդյունքում ստացված դրամական միջոցներն են,իսկ շահութաբեր կազմակերպության դեպքում այն բաղկացած է շահույթից և ամորտիզացիոն հատկացումներից: