Մասնակից:Ամալյա Մարկոսյան/Ավազարկղ5

Ասատուր և Կլեոպատրա (Թոթովենց)

խմբագրել
Ասատուր և Կլեոպատրա
Ձևվիպակ
ՀեղինակՎահան Թոթովենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1929թ.
ՎիքիդարանԱմալյա Մարկոսյան/Ավազարկղ5
 

«Ասատուր և Կլեոպատրա», Վահան Թոթովենցի վիպակն է, որը գրվել է 1929թ.:

Սյուժե

խմբագրել

Վիպակը պատմվում է առաջին դեմքով: Հեղինակը Նյու-Յորքի փողոցներից մեկում հանդիպում է իր հին ծանոթին, ում անունը Ասատուր էր, և փաթաթվում է նրան: Նրանք հին երկրում բնակվում էին հարևանությամբ: Ասատուրի հայրը հացթուխ էր, իսկ մայրը՝ կար անող: Երկու ընկերները նստում են մի սրճարանում և զրուցում: Ասատուրն ասում է, որ ինքը չգիտեր, որ իր ընկերը նույնպես այդ քաղաքում է, հակառակ դեպքում այդքան թշվառություն չէր քաշի: Ընկերը նրան հրավիրում է վարձու սենյակում միասին ապրելու՝ մինչև Ասատուրի աշխատանք գտնելը: Նա պատմում է, որ մինչև Ամերիկա գալը եղել է Եգիպտոսում: Ալեքսանդրիայում պետք է նավ նստեր, որոշեց վարձել մի սենյակ, որպեսզի դրսում չսպասի ու այդ սենյակում մնաց երեք տարի, որովհետև կապեր էր ստեղծվել իր և տանտիրուհու միջև, ում նա Կլեոպատրա էր անվանում, որովհետև եգիպտուհի էր: Կլեոպատրան ամուսնացած էր մի հույնի հետ, ով վաճառական էր: Սակայն հետագայում Կլեոպատրայի ամուսինը իմանում է նրանց կապի մասին, Կլեոպատրային բանտարկում տանը: Այդ հանդիպումից հետո անցել են տարիներ: Ասատուրը այդպես էլ չկարողացավ աշխատանք գտնել: Նա գնալով դառնում էր ավելի հոռետես: Այդ անհաջողությունների պատճառով նա դարձել էր լռակյաց: Բայց մի քանի օր հետո տուն վերադարձավ եկեղեցական տարազով. դարձել էր քրիստոնեության քարոզիչ: Նա չէր հավատում քրիստոնեությանը, դրանով զբաղվում էր միայն նրա համար, որ դուրս գա ֆինանսական ծանր վիճակից: Ու այդպես էլ եղավ: Նա ընկերոջը վերադարձրեց այն գումարը, որը նրանից պարտքով էր վերցրել և տեղափոխվեց ուրիշ բնակարան: Մի քանի օրից նա վերադարձավ ընկերոջ տուն և ասաց, որ ցանկանում է վերադառնալ Եգիպտոս, որովհետև կարոտել է Կլեոպատրային։ Այդ կնոջը չտեսնելու դեպքում անգամ, նույն քաղաքում նրա հետ ապրելը մեծ երջանկություն էր համարում: Մի ամիս հետո Ասատուրը նորից վերադարձավ իր ընկերոջ մոտ և ասաց, որ գնում է Եգիպտոս: Նրան եկեղեցին ուղարկում է Երուսաղեմ, իսկ ինքը որոշել է գնալ Եգիպտոս, որից հետո կվերադառնա և կպատմի մարդկանց, որ եղել է Երուսաղեմում: Մի քանի օր հետո հեղինակը գնում է եկեղեցի և հավատացյալներից իմանում, որ Ասատուրը գնացել է Երուսաղեմ: Այդ եկեղեցին և քրիստոնյաները Ասատուրի հետ կապված մեծ հույսեր ունեին: Երեք ամիս հետո հեղինակը Ասատուրից ստանում է մի նամակ, որ Եգիպտոսում է, դժվարություններով, բայց ամեն օր տեսնում է Կլեոպատրային: Իսկ ութ ամիս հետո նա տեսավ Ասատուրին, ով արդեն Ամերիկա էր վերադարձել: Նա ասաց, որ չէր ցանկանում բաժանվել Կլեոպատրայից և հեռանալ Եգիպտոսից, իսկ Կլեոպատրան ոչ մի պայմանով չէր ցանկացել բաժանվել իր ամուսնուց: Կիրակի էր: Ասատուրը եկեղեցում էր հավաքել հավատացյալներին և պատմում էր Երուսաղեմում իր «տեսածների» մասին: Նրա ընկերը թողեց և դուրս եկավ եկեղեցուց, որովհետև չէր ցանկանում լսել ընկերոջ սուտը:

Կերպարներ

խմբագրել
  • Ասատուր
  • Կլեոպատրա
  • հեղինակ

Գաղափարական վերլուծություն

խմբագրել

«Ասատուր և Կլեոպատրա» վիպակի գլխավոր հերոսը՝ Ասատուրը, առողջ, ուժեղ և պողպատե մկաններով մարդ էր, ով կործանվում է, խրվում կյանքի ճահիճները: Ասատուրը տենչում էր դեպի գեղեցիկը, գեղեցիկ կինը, որին հասնելու համար նա կյանքի ամենահետին և կեղտոտ ուղիներն է ընտրում: Հենց այդ ուղիներն էլ Ասատուրին տանում են կործանման[1]:

Ամերիկան Թոթովենցի ստեղծագրծության մեջ

խմբագրել

Ամերիկան Թոթովենցի ստեղծագործությունների մեջ արտացոլվել է երկու ձևով, որոնք բաժանվել են երկու կարևոր շրջափուլերի՝ սփյուռքահայ (1920-1923թթ.) և խորհրդահայ (1924թ. հետո): Երկրորդ շրջափուլում Թոթովենցի գեղարվեստական օբյեկտիվի մեջ ամերիկացին է, ով ազգությամբ հայ է, իտալացի, հույն, ֆրանսիացի և այլն («Ասատուր և Կլեոպատրա», «Գերտրուդ., «Իզաբելլա Սերրանո» և այլն): Սակայն շրջափուլային այսպիսի բաժանման հիմքում ոչ թե թեմատիկ, այլ տարածաժամանակային պայմանավորվածությունն է[2]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրական թերթ, N 30, 1956թ., էջ 2:
  2. Թոթովենց, Վահան (1988). Երկեր. Vol. 1. Երևան: Սովետական գրող. էջեր 12–13.