Կաղապար:Սեդրակյան Վրեժ

Սեդրակյան Վրեժ (բազկամարտիկ)

խմբագրել

Սեդրակյան Վրեժ Անդրանիկի (ծնվել է օգոստոսի 20, 1983, Երևան), հայ բազկամարտիկ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 2016թ-ին աշխարհի և   Եվրոպայի չեմպիոն, 2012թ-ին  Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2011թ  աշխարհի  չեմպիոն, 2006թ Եվրոպայի չեմպիոն:

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Երևան քաղաքում , 13 տարեկանից սկսել է  զբաղվել սպորտով ,հաճախել ՀՊՃՀ-ի  մարզադահլիճ:1998-2005 թթ-ին  դարձել է ՀՀ  եռամարտի չեմպիոն: 2000-2002թթ-ին  Բազկամարտի երիտասարդների չեմպիոն: 2001-2016թթ-ին  ՀՀ Բազկամարտի մեծահասակների  չեմպիոն : 2001-2005թթ-ին ՀՀ  Բազկամարտի բաց առաջնության չեմպիոն:2002թ-ին ԱՊՀ մրցաշարի  չեմպիոն :  2006թ-ից միջազգային կարգի սպորտի վարպետ:

Մարզական նվաճումներ

խմբագրել

2006թ-ին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի բազկամարտի առաջնությանը  Վրեժ Սեդրակյանը նվաճեց  Եվրոպայի չեմպիոնի տիտղոս:

2011թ-ին Ղազախստանի Ալմաթա  քաղաքում կայացած Աշխարհի բազկամարտի առաջնությունում  ՝ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը :

2012թ-ին Լեհաստան  Գդանսկ  քաղաքում կայացած Եվրոպայի բազկամարտի առաջնությունում ՝ բրոնզե  մեդալակիր :

2016 թ-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում  Եվրոպայի առաջնությունում դարձել է  Եվրոպայի կրկնակի  չեմպիոն(ոսկե և բրոնզե մեդալակիր)

2016թ-ին Բուլղարիայում կայացած Աշխարհի  բազկամարտի առաջնությունում  դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:

Ամուսանացած է ունի երկու երեխա: