Բարբին և 12 պարող արքայադստրերը
Պատկեր:Barbie in the 12 Dancing Princesses cover.jpg
ՏեսակՀամակարգչային անիմացիա
Ժանրռոմանտիկա, արկածներ
ՌեժիսորԳրեգ Ռիչարդսոն
ՍցենարիստԷլանա Լեսսեր, Կլիֆ Րուբի
ՀնչյունավորումԿելլի Շերիդան, Կետրին Օ'Խարա, Նիկոլ Օլիվեր, Ջենիֆեր Կոպպինգ, Կիարա Զանի, Լալաինիյա Լինդբժերկ, Բրիտտ Մակկիլլիպ
ՊրոդյուսերՇիա Վագեման
ԵրաժշտությունԱրնի Ռոս
Երկիր

{{Դրոշավորում/ԱՄՆ | Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ =

}}
Լեզուանգլերեն լեզու
ԸնկերությունMainframe Entertainment
ԴիստրիբյուտորUniversal Studios
Տևողություն81 րոպե

Բարբին և 12 պարող արքայադստրերը (անգլ.՝ Barbie in the 12 Dancing Princesses) - 2006 թվականի անիմացիոն ֆիլմ: Ֆիլմի ռեժիսորը եղել է Գրեգ Ռիչարդսոն: Ֆիմը նկարահանվել է «The Twelve Dancing Princesses» հեքիաթի հիման վրա: Այն դասվում է Բարբիի մասին ֆիմերի մի մասին: Գլխավոր դերը հնչյունավորել է Կելլի Շերիդանը: Այդ ֆիլմը էկրաններին է հայտնվել 2006 թվականի սեպտեմբերի 19-ին:

Ֆիլմի երաժշտությունը գրել է Առնի Ռոտը: Ֆիլմի վերջում հնչած երաժշտությունը գրել են Ռոտը, Էմի Պաուերսը և Ռոպ Խադնուտը:

Սյուժե խմբագրել

Թագավորն ուներ 12 դուստր: Նա կարծում էր, որ նրանցից ոչ մեկն էլ նման չէ իսկական արքայադստրի: Նրանցից յուրաքանչյուրը հետաքրքրվում էր տարբեր առարկաներով. միջատների հավաքածով, կրոկետներով և այլն: Նրանք բոլորն առանց բացառության սիրում են պարել և ամեն շաբաթ մաշում էին մի նոր զույգ կոշիկ: Իսկ նրանց կոշիկներ էր մատակարարում կոշկակար Դերեկը: Հասկանալով, որ արքայադուստրը պետք է լինի լուրջ, թագավորը հրավիրում է իր զարմուհի Ռովենային, որպեսզի նա դաստիարակի իր աղջիկներին: Բայց դքսուհին եկել էր շահադիտական նպատակներով. ստրկացնել արքայադստրերին, ուղարկել թագավորին և վերցնել գահը: Արքայադստրերը պետք է կանգնեցնեն Ռովենային և փրկեն հայրիկին...

Գործող անձինք խմբագրել

Արքայադստրեր խմբագրել

Էշլին (անգլ.՝ Ashlyn)՝ ամենամեծ քույրը, որը 21 տարեկան է: Նա պատասխանատու և կանոնավոր է: Միշտ անհանգստանում է իր քույրերի մասին և սիրում՝ նրանց: Ինչպես և մնացածները նա ևս ցանկանում է փրկել իր հայրիկին: Սիրում է ֆլեյտա նվագել: Նա ունի շագանակագույն մազեր, բաց-կապույտ աչքեր և բաց մաշկ: Կրում է բաց մանուշակագույն շրջազգեստ: Նրան հնչունավորել է Նիկոլ Օլիվերը:

Բլեյր (անգլ.՝ Blair)՝ ըստ ավագության երկրորդն է: Սիրում է ձիով ման գալ, դրա համար էլ նրա հագուստը մի քիչ կեղտոտ է, որը և նկատեց Ռովենան: 20 տարեկան Բլեյր՝ թխահեր կին, ունի մուգ-կապույտ աչքեր: Ամենաշատը կրում է կարմիր շրջազգեստ: Շատերի կարծիքով նա ամենագեղեցիկն է բոլոր քույրերի միջից: Նրան հնչունավորել է Ջենիֆեր Կոմինգը:

Կորտին (անգլ.՝ Courtney)՝ ըստ ավագության երրորդն է: Նա 19 տարեկան է: Դրա համար էլ նա միշտ քայլում է գրքով: Կարդելով, նա իր շուրջը ոչինչ չի նկատում: Նա ունի մուգ մազեր, շագանակագույն աչքեր և բաց մաշկ: Կրում է կապույտ շրջազգեստ: Նրան հնչունավորել է Լալանիա Լինբերգը:

Դելիա (անգլ.՝ Delia)՝ ըստ ավագության չորրորդն է: Նրա սիրում է սպորտը, հիմնականում փետրագնդակ և կրոկետ: Նա ունի բաց վարսեր և բաց-կանաչ աչքեր: Կրում է կանաչ հագուստ իր աչքերի գույնին համապատասխան: 18 տարեկան արքայադստերը հնչունավորում է Կետլին Բարրը:

Էդելին (անգլ.՝ Edeline)՝ հինգերորդ քույրը: Շատ է նման իր քույր Դելիին բնավորությամբ և հետաքրքրությամբ: Նրանք շատ մոտիկ են: 18 տարեկան Էդելինը ունի շագանակագույն վարսեր և բաց- շագանակագույն, գրեթե նարնջագույն աչքեր: Ինչպես Դելիան նա նույնպես կրում է իր աչքերի գույնի շրջազգեստ՝ նարնջագույն:

Ֆելլոն (անգլ.՝ Fallon)՝ վեցերորդ և միջին քույրը: Նա 17 տարեկան է: Սիրում է կենդանիների և նվագում է տավիղի վրա: Նրան դուր է գալիս ռոմանտիկ պատմություններ: Կրում է մուգ-վարդագույն շրջազգեստ: Նա ունի բաց վարսեր և մուգ-շագանակագույն աչքեր:

Ժենեվիև (անգլ.՝ Genevieve)՝ յոթերորդ քույրը և մուլտֆիլմի գլխավոր հերոսը: Միշտ ուշանում է ամեն հանդիպումից և ընթրիքի: Բոլոր քույրերի միջից նա ունի ամենաուժեղ և գեղեցիկ ձայնը: Նույնպես նա ամենալավն է պարում: Սիրահարված է Դերեկային, բայց կարծում է, որ նա նրան չի հետաքրքրում: Արտաքինով շատ է նման Բարբիին՝ շիկահեր, կապույտ աչքերով: Կրում է վարդագույն-սպիտակ շրջազգեստ: Նա 16 տարեկան է: Հերոսին հնչունավորել է Կելլի Շերիդանը:

  • Խեդլի (անգլ.՝ Hadley)՝ ըստ ավագության ութերորդն է և Իսլայի երկվորյակ քույրը: Իր քույրիկի հետ նա սիրում է տարբերվել: Քայլում է ոտնափայտերի վրա: Նա ունի մուգ-կապույտ աչքեր և բաց վարսեր: Կրում է կապույտ շրջազգեստ: Այս արքայադուստրը 12 տարեկան է:
  • Իսլա (անգլ.՝ Isla)՝ ըստ ավագության իներորդն է և Խեդլիիերկվորյակ քույրն է: Ինչպես և իր երկվորյակ քույրը նա ևս գերադասում է ամենալավը մյուսներից: Խեդլիի հետ միասին 12 տարեկան արքայադուստրը սիրում է քայլել ոտնափայտերի վրա: Նրա մոտ աչքերը բաց-կապույտ են և շագանակագույն վարսեր: Կրում է մանուշակագույն շրջազգեստ:
  • Ժանեսսա (անգլ.՝ Janessa)՝ ըստ ավագության նա տասերրորդն է և եռվորյակներից ամենամեծն է: Շատ սերտորեն կապված է իր եռորյակ քրոջ՝ Կետլինի հետ և պաշտպանում է ուրիիշին- Լեյսիին: Իր տարիքի քույրերի հետ նա հավաքում է միջատներ: Նա ունի շագանակագույն մազեր, երկնագույն աչքեր և կապույտ շրջազգեստ: Ամենաշատը նման է իր մայրիկին՝ թագուհի Իզաբելլային:
  • Կետլին (անգլ.՝ Kathleen)՝ տասնմեկերորդ քույրն է և եռվորյակներից միջինը: Շատ է սիրում իր քույրերին, և եթե նրանք կռվում են, նա հաշտեցնում է նրանց: Նա ունի շիկակարմիր վարսեր և երկնագույն աչքեր: 5 տարեկան Կետլինը կրում է դեղնավարդագույն շրջազգեստ:
  • Լեյսի (անգլ.՝ Lacey)՝ ամենափոքր (տասներկուերորդ) քույրը և եռորյակ քույրերից փոքրը: Նա սերտորեն է շփվում Ժենեվիևայի հետ: Ուզում է ինչ-որ բանով օգտակար լինել, սակայն ամեն ինչ ընկնում է իր ձեռքերից: Նրան, ինչպես նաև բոլոր եռորյակներին ֆիլմում լրացել է 5 տարեկանը: Նա կրում է բաց մանուշակագույն շրջազգեստ: Լլեյսլիի մոտ մազերը բաց էև ունի երկնագույն աչքեր: Մյուս քույրերից նա ավելի շատ իր հայրիկին՝ Ռենդոլֆ թագավորին է նման: Նրան հնչունավորել է Շանտալ Ստրենդը:
  • Դերեկ (անգլ.՝ Derek)՝ տասնիներորդ թագավորական կոշկակարն է: Նրան շատ է դուր գալիս Ժենեվիևան, բայց նա մտածում է, որ արքայադուստրը նրա չի սիրի իր կապույտ արյան պատճառով: Լավ է պարում և նվագում է ֆլեյտայի վրա: Շատ է օգնել քույրերին արկածների ժամանակ: Ֆիլմի վերջում ամուսնանում է Ժենեվիևայի հետ:
  • Ֆելիկս (անգլ.՝ Felix)՝ Դերեկի թութակն է: Ցանկանում է, որպեսզի Դերեկը և Ժենեվիևան միասին լինեն, սակայն իր ակնարկի պատճառով սիրահարվածները շփոթվեցին:
  • Գրաֆինյա Ռովենա (անգլ.՝ Duchess Rowena)՝ 47 տարեկան չար կին: Փորձել է ուղարկել թագավորին և զբաղեցնել նրա տեղը: Արքայադստրերին նա դարձրել է մատուցող: Վերջում նրան կախարդեցին պարել մինչև կյանքի վերջ:
  • Դեսմոնդ (անգլ.՝ Desmond)՝ Ռովենայի 52 տարեկան ծառայողը: Բրուտուսի հետ այդքան էլ հաշտ չէ: Ռովենային օգնել է գրավել գահը, բայց վերջում նրան ևս կախարդեցին հավերժ պարել:
  • Տուիլա (անգլ.՝ Twyla)՝ Ժենեվիևայի կատուն: Օգնել է քույրերին արկածնների ժամանակ: Ռովենայի կապիկի հետ այդքան էլ հաշտ չէ, դրա համար էլ նրանք անընդհատ կռվում են:
  • Բրուտուս (անգլ.՝ Brutus)՝ Ռովենայի կապիկն է: Օգնել է իրագործել նրա չար պլանները: Տանել չի կարողանում Տուիլին և հանդիպման ժամանակ նա միշտ կծու խոսք է ասում նրա հասցեին:
  • Թագավոր Ռենդոլֆ (անգլ.՝ King Randolph)՝ թագավոր և 12 արքայադստրերի հայրը: Ուղարկվել է Ռովենայի կողմից, բայց նրան փրկեց իր ամենափոքր աղջիկէ Լեյսին, որը վերցրել է կենդանի ջրի աղբյուրից: Նա 62 տարեկան է:
  • Թագուհի Իզաբելլա (անգլ.՝ Queen Isabella)՝ թագուհի և 12 արքայադստրերի մայրը, թագավոր Ռենդոլֆի կինը: Մեռել է մուլտֆիլմի սկզբից, նրա մասին շատ քիչ բաներ են ասված:

Արտաքին հղումներ խմբագրել