Մասնակից:Ալինա Գրիգորյան/Ավազարկղ 4

Վարինկի վեչեր
ՀեղինակԳաբրիել Սունդուկյան
Ժանրպատմվածք
Լեզուհայերեն
Կերպար(ներ)

Մակակո,

ամուսնիը

Ալեքո

Վարինկա
Ստեղծման տարեթիվ1877
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1934

Վարինկի վեչերը, հայ մեծ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի արձակ գործերից է՝ գրված 1877 թվականին: Հեղինակը ինչպես բծախնդիր էր իր թատերգության երկերը շարադրելիս, նույնքան էլ պատասխանատվության բարձր զգացումով է մշակել իր արձակ գրվածքները, և դրա պերճախոս վկայությունը «Վարինկի վեչեր» պատմվածքն է[1]:

Տպագրման պատմություն

խմբագրել

Գաբրիել Սունդուկյանը շատ արձակ գործերի հեղինակ է, ինչպես՝«Համալի մասլահաթնիրը», «Հադիդի մասլահաթնիրը», «Կտակը», սակայն «Վարինկի վեչերն» է Սունդուկյանի միակ իսկական գեղարվեստական արձակ ստեղծագործությունը: Հետաքրքրական է հեղիանկի վերաբերմունքը իր միակ պատմվածքի հետագա ճակատագրի նկատմմաբ: Հեղինակը, ով այդքան ուշադիր էր իր ստեղծագործությունների նկատմմաբ, մի տարօրինակ անտարբերություն է դրսևորել «Վարինկի վեչեր» պատմվածքի նկատմամբ: 1877 թվականին այն տպագրել է «Մշակում» և դրանից հետո ոչ մի անգամ անդրադարձ չի կատարել այդ գործին: Մահվանից ամիսներ առաջ կարծեք հիշում է պատմվածքի մասին, և 1911 թվականին ծրագրում է այն վերահրատարակել առանձին գրքով: Հեղիանկը ցանկանում էր վերահրատարակել, սակայն չի հասցնում և վախճանվում է: Նրա մահվանից հետո երկար տարիներ այդ պատմվածքը մնաց թերթերի էջերում: 1934 թվականին այդ պատմվածքը վերատպվեց գրողի երկերի լիակատար ժողովածուի մեջ[2]

Սյուժե

խմբագրել

«Վարինկի վեչերը» Թիֆլիսի հետամնաց թաղերից մեկի բնակիչ, կարուհի Մակակոյի կյանքի մեկօրյա պատմությունն է: Մակակոն «մե խիղճ մարթու կնիկ էր»: Կարուհի է, իսկ ամուսինը «մե խեղճ փեշաքար», և միասին հազիվ կարողանում են հոգալ ընտանիքի ապրուստը: Մակակոյի ամուսնու եղբայրը՝ Ալեքոն, յուրացրել է հոր ամբողջ հարստությունը և նրա տունը քաղաքի ամենագեղեցիկ տներից մեկն է: Այս վատ արարքը խզել էր եղբայրների կապը: Մակակոն և իր ամուսինը իրենց քրտինքով պահում էին տունը և ոչ մեկից ոչինչ չէին սպասում: Տարիներ անց Ալեքոյի կինը՝ Վարինկեն, փորձում է հաշտություն հաստատել եղբայրների միջև: Այդ նպատակով «վեչերի» է հրավիրում Մակակոյին: Մակակոն շոյվում է այդ քայլից: Նա իրեն համարում է արժանի այդ բարձր հասարակության մեջ: Սակայն նա ուներ ընդամենը 3 ռուբլի, որը շատ քիչ էր մասնակցելու համար նման խնջույքի: Տխրում է: «Ինչի՞ է ինքը խեղճ ու ուրիշը չեն… ինչի պիտի ձալոն կարծի, թե լոտոյի փող չուներ ու էնդուր չգնաց»: Հրավերի գայթակղությունը գրավում և հաղթում է: Նա գրավ է դնում իր միակ թանկարժեք զարդը և գնում «վեչերի»: Մակակոն ներքին արժանապատվությամբ ելնում է տանից և հասնում Սոլոլակ թաղամաս: Ապշահար է հարուստների թաղամասի շքեղությունից: Մտածում է, որ այդ ամենը ունեն Աստծուն դուրեկան լինելու պատճառով, իսկ ոչինչ չունեցողները մեղավորներ են: Իր դժբախտությունը տեսնում է Սեյիբաթի թաղում ծնված լինելու մեջ, մտածելով՝ ուրիշ թաղամասում եթե ծնվեր, մի գուցե հարուստ լիներ: Մտնում է Ալեքոյի ապարանքը և զարմանքից քար կտրում: Փառավոր սենյակներ են, ոսկեզօծ պատեր, մեծադիր հայելիներ, գույնզգույն վարագույրներ, ընտիր կահույք՝ իսկական դրախտ է թվում նրա աչքին: Իրեն տանջող հարցը մեկն է. եթե բախտը այցելում է արդարներին, ապա ինչով արդար չեն ինքը և իր ամուսինը:

Սկսվում է լոտոյի խաղը և դրա հետ մեկտեղ նաև բամբասանքի ալիքը: Տեղի էր ունեցել սարսափելին: Բարձրաշխարհիկ տիկնանց ականջին էր հասել Մակակոյի կատարած քայլը, որ խնջույքին մասնակցելու համար ոսկին գրավ էր դրել: Նրանք նայելով Մակակոյին ծիծաղում և ծաղրում էին: Արժե՞ր արդյոք զարդը միայն բարձր աշխարհում երևալու համար ծախել… Մակակոն սարսափելի ճնշվում էր այդ խոսքերից: Տիկնանց (դամաների) պատմածները լսող Մակակոյի մազերը բիզ-բիզ էին կանգնում: Նա իր մեջ մտածում է, որ հիրավի դժբախտ է նա, ով կընկնի սրանց ճանկը: Եթե ժամեր առաջ մեծ ոգևորությամբ էր պատրաստվել և գնացել վեչերին, հիմա արդեն մտածում է ժամ առաջ ազատվել դամաների ներկայությունից: Մակակոն ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, որ «վեչերը», որի հրավերից այդքան հուզվել ու ոգևորվել էր, այդքան վատ ավարտ կունենա:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գաբրիել, Սունդուկյան (1984). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջ 19.
  2. Գաբրիել, Սունդուկյան. «Գաբրիել Սունդուկյանի միակ պատմվածքը».