Ծանուցում. Հիշելուց հետո կատարված փոփոխությունները տեսնելու համար մաքրեք ձեր զննարկիչի հիշապահեստը. Mozilla / Firefox / Safari՝ Ctrl+Shift+R (Cmd+Shift+R Mac OS X-ում) Konqueror՝ F5 Opera՝ Tools→Preferences ընտրացանկից։ Internet Explorer՝ Ctrl+F5

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն

== ԾՐԱԳԻՐ == 

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում մասնակցություն ունենալու, բնակչության համար արժանավայել կենսակերպ ապահովելու և պետության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու նպատակով:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության անդամները միավորվում են ազնվության, արդարության, համերաշխության, մարդասիրության ու հայրենասիրության գաղափարների շուրջ:
Երկրում առկա խնդիրների լուծումը «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը հնարավոր է համարում միևնույն բարոյական բարձր արժեքներ կրող, հանրային շահի կարևորությունը գիտակցող, հասարակության վստահությունը վայելող, ազնիվ անհատների և քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության պարագայում:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը առաջնային է համարում երկրում ժողովրդավարական կարգերի ամրապնդումը, քաղաքացիական հասարակության զարգացումը, մարդու իրավունքների, ազատությունների պաշտպանությունն ու օրենքի և իրավունքի հավասարակշռված գերակայությունը:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է, որի քաղաքական պլատֆորմը հիմնված է պետական կառավարմանը և տնտեսական կարգերին վերաբերող սոցիալիստական և լիբերալ համակարգերի առավել արդարացված և արդյունավետ կիրառվող առանձին դրույթների համադրության վրա: Կուսակցությունն ընդունում է ազատական հիմքերով համակարգի գոյության անհրաժեշտութունը, սակայն քաղաքացիների սոցիալական ապահովության և սոցիալական արդարության անվերապահ գերակայության ու պետության կարգավորիչ դերակատարմամբ համակարգվող տնտեսության պայմաններում:
Որպես ցենտրիստական կուսակցություն «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը իր ողջ գործունեությամբ նպաստելու է երկրում ուժեղ միջին խավի ստեղծմանը, փոքր բիզնեսի, ձեռնարկությունների, ֆերմերային ագրոտնտեսությունների ու շրջակա միջավայրի պաշտպանությանը` որպես առաջնային գրավական Հայաստանի Հանրապետությունում իրական ժողովրդավարության ու բնակչության կենսամակարդակի բարձրացման:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության համար ազատական, ժողովրդավարական արժեքները ընդունելի են ազգային և ավանդական արժեհամակարգի պահպանության շրջանակներում:

Բեռնել ամբողջական ծրագիրը


== ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ==    

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը (այսուհետ` Կուսակցություն) սույն կանոնադրության և կուսակցության ծրագրային դրույթներն ընդունող անձանց անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:
1.2 Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իր ծրագրի հիման վրա:
1.3 Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից Կուսակցությունը հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է իրավաբանական անձի կարգավիճակից բխող և օրենքով սահմանված իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:
1.4 Կուսակցության անվանումն է`
ա) հայերեն` «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (հապավումը ` «Ալյանս» ԱՑԿ)
բ) ռուսերեն` Прогрессивная центристская партия «Альянс» (հապավումը`ПЦП «Альянс»)
գ) անգլերեն` Progressive centrist party "Alliance" (հապավումը`PCP "Alliance"):
1.5 Կուսակցությունն ունի իր խորհրդանշանը: Այն իրենից ներկայացնում է կապույտ գույնով գրված «Ալյանս» բառը, որի առաջին «Ա» տառը շրջափակված է համախմբում խորհրդանշող մարդանման նշաններով, իսկ «Ալյանս» բառի տակ ավելի փոքր տառատեսակով, կապույտ գույնով գրված է «առաջադիմական ցենտրիստական կուսակցություն»:
1.6 Կուսակցությունն ունի իր դրոշը, որն իրենից ներկայացնում է լայնության և երկարության չափերի 1:2-ի հարաբերակցությամբ, կենտրոնում` Կուսակցության խորհրդանշանի պատկերով սպիտակ պաստառ:
1.7 Կուսակցությունն ունի իր անվանումով, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով և խորհրդանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:
1.8 Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գ. Նժդեհ 12, 23:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Կուսակցության գործունեության նպատակը հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցությունն է:
2.2. Իր նպատակին հասնելու ճանապարհին Կուսակցությունն առաջնային է համարում հետևյալ հիմնական խնդիրների լուծումը՝
ա)ժողովրդավարական ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում իր ներկայացուցչության ապահովումը և այդ ճանապարհով պետական իշխանության մարմինների ձևավորմանը, պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը,
բ) մարդու կողմից իր իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացմանն աջակցելը,
գ) իրավական պետության կայացմանը նպաստելը,
դ) սոցիալական արդարության համակարգի ձևավորմանն աջակցելը,
ե) երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրական բաժանման և դրանց միջև արդյունավետ հավասարակշռման գործընթացին օժանդակելը:

Բեռնել ամբողջական կանոնադրությունը

== ՆԱԽԱԳԱՀ == 

Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան


Ծնվել է 1979թ Երևանում պետական ծառայողների ընտանիքում:

Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան
Կրթություն
Բելինսկու անվ. N38 միջնակարգ դպրոց
Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվագիտական համալսարան
Երևանի կառավարման և կրթության զարգացման համալսարան
Երևանի Միջազգային հարաբերությունների համալսարան
2001 թ-ին ստացել է ձեռնարկությունների կառավարչի որակավորում
Աշխատել է`
"Սարեկ" ՍՊԸ-ում, որպես գլխավոր տնօրեն
ԵՕՕՋ գլխավոր շտաբի պետ
«Տրանսկոնսերվիս» ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն
«Հայռուսգազարտ» ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ում, որպես գլխավոր տնօրենի խորհրդական
«Հայաստանի Առաջադիմական Կուսակցության» վարչության նախագահ
Հիմնադրել է`
2000թ-ին Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունը
2002թ-ին Երևանի Օժանդակ Օրինապահ Ջոկատներ հ/կ
2004թ-ին "Կայունություն" հասարակական միավորումը
Քաղաքական և հասարակական գործունեություն:
Բարգավաճ Հայաստան 5-րդ հերթական համագումարի ժամանակ ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ:
2011թ-ի փետրվարի 26-ին նշանակվել է Կենտրոն տարածքային գրասենյակների համակարգող:
2011թ-ի ապրիլի 14-ից հանդիսացել է Հայ-Ռուսական Հասարակական Կազմակերպությունների Միության նախաձեռնող խմբի ղեկավար: Հիմնադիր համագումարին ընտրվել է որպես վարչության անդամ, միության նախագահ Գ. Ծառուկյանի կողմից նշանակվել է ՀՌՀԿՄ համակարգող:
2012թ-ի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
2012-2015թ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու:
2015թ. մայիսի 16-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության նախագահ:
Անդամակցում է`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին:
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովին:
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին:
Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբին:
Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբին:
Հայաստան-Իրան բարեկամական խմբին:
Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբին:
Հայաստան-Ֆինլանդիա, Հայաստան-Նորվեգիա, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբին:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

== ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ==

Տիգրան Ուրիխանյան	ՀՀ Աժ պատգամավոր, կուսակցության նախագահ
Սարգիս Հարությունյան	«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար
Աշոտ Խլղաթյան	Հարավկովկասյան երկաթուղու արհմիության նախագահ
Նաիրա Հայրապետյան	Մանկավարժական գիտությունների թեկնածու, <<Ինտելեկտ>> գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ
Նարեկ Ալոյան	‹‹Համահայկական զարգացման կենտրոն›› ՀԿ նախագահ
Էռնեստ Բալույանց	‹‹Առողջապահության զարգացման նախաձեռնություն›› հկ նախագահ, բժիշկ ԱԱՊԿ տնօրեն
Արթուր Ազարյան	«Ֆոկուս -մեդիա» ՍՊԸ տնօրեն
Դոլարես Դավթյան	Սոցիոլոգ, «Մաշտոց համալսարանի» դասախոս
Գագիկ Թորոսյան	«Արփա-Սևան» ԾԻԳ-ի ճարտարագետ
Ռուբեն Այվազյան	‹‹Գոյապայքար›› ՀԿ նախագահ
Բաբկեն Շահինյան	«Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» աշխատակից
Լիաննա Հայրապետյան	Բժիշկ ակնաբույժ
Արմինե Մանուկյան	«Գրանդ տոբակո» ՍՊԸ պահեստապետ
Հարություն Մկրտչյան	ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուտլետ, ուսանող
Դավիթ Մատնիշյան	«Մ-Տեխնոլոգիի» ՍՊԸ տնօրեն
Անի Ալեքյան	«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակից
Նորայր Տեր-Ասատրյան	‹‹Հավատք և գիտություն›› հկ նախագահ
Հարություն Վարդանյան	Վիրաբույժ, ուռուցքաբան
Գագիկ Գրիգորյան	Չի աշխատում
Սուրեն Վասիլյան	Չի աշխատում
Արմենակ Մելիք-Քարամյան	«Ավիազակազ» ՍՊԸ տնօրեն
Ռոբերտ Մանուկյան	«Ար ընդ Էյ գրուպ» ՍՊԸ տնօրեն
Արշալույս Աղայան	Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ
Արևհատ Պրուտյան	‹‹Հերոս Գետաշեն›› հկ նախագահ, «Արցախ» մեդալակիր,ազատամարտիկ
Աշոտ Մնացականյան	ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարության ՍՊԱԾ բաժնի պետ
Վրեժ Ղազարյան	«Մայր Հայաստան» թանգարան հերթափոխի պետ
Տարոնիկ Մալխասյան	«Մաշտոց Համալսարանի» պրոռեկտոր
Արմեն Ավետիսյան	«Պրոդինվեստ ՏՊԿ» ՍՊԸ տնօրեն
Պավլուշ Ֆարմանյան	«Լեմա» ՍՊԸ տնօրեն, ԶՈՒ պահեստի գնդապետ
Գևորգ Մկրտչյան	Կիբերնետիկայի դասախոս
Վերա Զաքարյան	Հանրային խորհրդի անդամ, «Գյուղի տատիկ» ՍՊԸ տնօրեն
Գոռ Շահսուվարյան	Պրոդյուսեր
Սերգեյ Սանոյան	ՀՀ վաստակավոր տնտեսագետ
Նաիրա Մուրադյան	«Կանթեղ» ՀԿ նախագահ
Էդուարդ Կակոսյան	«Աստրոկրիստալ» ՓԲԸ լաբորատորիայի տնօրեն
Մարտին Գրիգորյան	«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի էլեկտրաֆիկացիայի և էլեկտրամատակարարման ձեռնարկության աշխատակից
Արմինե Գասպարյան	Չի աշխատում
Արմինե Նադարյան	Իրավաբան
Սուսաննա Օհանյան	Ճարտարագետ
Սաշիկ Սուլթանյան	«Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ
Աշոտ Մանուկյան	«Վիպ սերվիս» ՍՊԸ տնօրեն
Անահիտ Գրիգորյան	Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երգեցողության դասախոս, դոցենտ
Ծովիկ Դանուխյան	Հայոց լեզվի դասախոս, դոցենտ
Արմեն Թամիրյան	«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասնագիտական պատրաստության բաժնի պետ
Խաչատուր Մարոզյան	«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» նախագահ
Մարիետա Սահակյան	«Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության միջտարածաշրջանային համագործակցության բաժնի ղեկավար
Հասմիկ Սարգսյան	«Երկու երես» մամուլի ակումբի նախագահ
Սուսաննա Հովսեփյան	Չի աշխատում
Վարդան Ղազարյան	«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ղեկավար
Անիչկա Խաչատրյան	«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու տարածքային կառույցի քարտուղար
Էլեոնորա Սիմիլիդովա	«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար
Հովհաննես Շեկոյան	«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար
Անահիտ Դանիելյան	Գրող, բանաստեղծ
Էռնեստ Պետրոսյան	ՀՀ ԱԺ աշխատակազմ

== ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ ==

Մենք ձևավորելու ենք ազնիվ թիմ, հզոր հավատով, նոր ձևով ու ոճով`մտքով, կամքով ու ինտելեկտով: Շարժվելու ենք դեպի ապագա, այն մերն է ու բոլոր ազնիվ մարդկանցը: «Ալյանսը» բաց դուռ է բոլոր նրանց համար, ովքեր չունեն «թիկունք», բայց պարկեշտ են, նրանց համար, ով պատրաստ է մաքուր աշխատել ու արժանապատիվ հատուցվել և, վերջապես,նրանց համար, ովքեր ոչ թե համակերպվում են իրավիճակի հետ,այլ պատրաստ են ազդել դրա վրա: Միացեք «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը, եկեք ձևավորենք այն ուժը, որը կստիպի հաշվի նստել ժողովրդի շահի հետ:

== ԿԱՊ == 

ք. Երևան
Հասցե՝ Նալբանդյան փ. 116
Հեռ.՝ 096 16 30 30
Էլ. հասցե՝ contact@alyans.am

ք. Գյումրի
Հասցե՝ Անկախության Հրապարակ 9
Էլ. հասցե՝ gyumri@alyans.am