Մասնակից:Ագապի Ղուլիջանյան/Ավազարկղ
Ագապի Ղուլիջանյան/Ավազարկղ | |
---|---|
Ծնվել է | 1986 թվականի փետրվարի 25 (32 տարեկան) |
Ծննդավայր | Սաթոն Քոլդֆիլդ, Բիրմինգհեմ, Վեսթ Միդլենդս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիա |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 2001 մինչև մեր օրեր |
Օլիվեր Մարտին Ջոն Ֆելփս (անգլ. Oliver Martyn John Phelps; ծնվ. 1986 թ. փետրվարի 25, Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա) — բրիտանացի դերասան: Ավելի հայտնի է Ջորջ ՈԻիզլիի կերպարով, «Հարրի Փոթեր» գրքի էկրանիզացիայից։ ՈՒնի զույգ եղբայր՝ Ջեյմս Ֆելփս։ Երկրպագուները նրան հաճաղ անվանում են Օլլի։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 13 րոպե շուտ զույգ եղբայր Ջեյմս Ֆելփսից, Մարտին և Սյուզան Ֆելփսերի ընտանիքում։ Դերասանական տաղանդը նրա մոտ ի հայտ է եկել փոքրուց՝ խաղում էր բազմաթիվ դպրոցական թատրոններում (Արթուր Թերիի)։ Երկվորյակ Ֆրեդ և Ջորջ ՈՒիզլիների կերպարի քասթինգի մասին նրանք իմացան իրենց մորից։ «Հարրի Փոթերով» նրանք տարված էին փոքրուց, այնպես որ հաճույքով գնացին և ստացան իրենց դերերը։ Օլիվերը խաղաց Ջորջի կերպարը։ Բացի «Հարրի Փոթերից» հայտնվել էր «Փիթեր Քինգդոմը ձեզ չի լքի» սերիալի երրորդ եթերաշրջանում։