Մասնակից:Աբրահամյան Էրիկա/Ավազարկղ

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքը տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 56 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 48 կմ հեռավորության վրա։

Համայնքը լեռնային է, ունի 477․76 հա տարածք, որոնցից 136․53 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության, 283․53 հա անտառային հողեր։

Շահմասուր համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։

Շահմասուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 148 մարդ, կա 40 տնտեսություն։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 23 աշակերտներ։

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ եկեղեցի «Խաչին ձոր» (12-13 թթ) եկեղեցի (19-րդ դ․), գերեզմանոց (18-19-րդ դդ.), գերեզմանոց (11-13-րդ դդ․), աղբյուր (19-րդ դդ․), հաշվառված է 56 հուշարձան։

Ջրամատակարարման իրականացվում է համայնքի կողմից՝ ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ՝« Տնջրեն տակեն», « Ջրին ձորին», «Ճղպրաթաղի», «Մեյդանեն», «Պուղունց», «Խոնչ», «Խուզլանեն»,« Վետանց աղբյուր», և «Վարդուտ տեղամաս»(թթու ջուր):

Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է գազամատակարարման համակարգ։

Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։

Գործում է 2,5 G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։

Ինտերնետ ծառայությունը հասանելի է։

Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, բնահողային, խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։

Տրանսպորտային կապը կարգավորված է․ ուղևորափոխադրումներն իրականացվում են Վանք-Մարտակերտ- Վանք ներշրջանային թիվ 03-003 կանոնավորավտոբոսային երթուղով (տարանցիկ)։

Շահմասուրի համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից նպատակային հատկացումները։