Կլիշե, նույնպես շտամպ (գրական շտամպ, կինոշտամպ և այլն)՝ արվեստում, ավանդույթով սահմանված քարացած ձև (դրդապատճառ, թեմա): Կլիշեն կիրառվում է արվեստի ստեղծագործությունների ավանդական պատմություններում, գիտական գրականությունում, խոսակցական խոսքում: Ձևի նախնական իմաստը, էքսպրեսիան, պատմական իրադարձությունների հետ զուգահեռները կարող են ջնջվել և չըմբռնվել, կլիշեները օգտագործելու ժամանակ:

Նկարագրում խմբագրել

Բառը հաճախ օգտագործվում է արվեստի տարբեր ուղղություններում հաճախ կրկնվող կլիշեները նկարագրելու համար: Շտամպերը հաճախ օգտագործում էին նոր գաղափարների բացակայության դեպքում, կամ, ընդհակառակը, որևէ սյուժետային գործողության իրականացման համար: Շտամպերի ծաղրումը հաճախ ծառայում է երգիծանքների ու պարոդիաների ընդունելություն: Այդպես, կլիշեների ծաղրանքին հատկացվում է շատ տեղեր Հարավային այգում և Սիմփսոններում, մետալիկ երաժշտության շտամպերը ծաղրանքի են ենթարկվում Nanowar և Dethklok խմբերի ստեղծագործություններում, իսկ արևմտյան կինեմատոգրաֆում նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, որոնք, անհեթեթության ու չափազանցության միջոցով, ծաղրում էին տարբեր ֆիլմերի, կամ ժանրերի շտամպերը և կլիշեները: Այդպիսի ֆիլմերից են «Շատ սարսափելի ֆիլմը», «Մերկ ատրճանակը» և ուրիշներ: 80-ականներին ԱՄՆ-ում ձևավորվել նաև կինոպարոդդիա ժանրը, որտեղ հաճախ, շտամպերի քանակը անհեթեթության են հասցրվել կոմիկական տպավորության համար: Կլիշեների օգտագործումը կարելի է գնահատել, որպես դրական, այնպես էլ բացասական: Չափից դուրս կլիշեների հետևումը զրկում է ստեղծագործության ինքնատիպությունը և արժեզրկում հեղինակային մտահղացումը: Դրականը, կլիշեների օգտագործման մեջ, հանդիսանում է հոգեբանության ստերեոտիպների և հանգույցների թեթևացման հետևումը:

Կինոշտամպեր խմբագրել

Կինեմատոգրաֆի ժողովրդականացումից հետո,ն XX դարի կեսի ֆիլմերի արտադրությունը հոսքի վրա է դրվել: