Բացել գլխավոր ցանկը

Մասիս Ոսկանյան

հայ ֆուտբոլիստ

Մասիս Ոսկանյան (հուլիսի 11, 1990(1990-07-11)[1], Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Կոխիդեի», Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների կիսապաշտպանը։

Football pictogram.svg
Մասիս Ոսկանյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մասիս Արթուրի Ոսկանյան
Ազգությունը Հայաստանհայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1990(1990-07-11)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Հասակ 171 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԲելգիաԿոխիդե
Համար 26
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Բելգիա Սերկլ Բրյուգե 0 (0)
2010-2014 Բելգիա Ռուսելարե 81 (1)
2014-2015 Հայաստան Փյունիկ 13 (0)
2015-ներկա Բելգիա Կոխիդե 0 (0)
Ազգային հավաքական
2009-2010 Հայաստան Հայաստան (Մ-19) 5 (0)
2010-ներկա Հայաստան Հայաստան (Մ-21) 9 (0)
2011-ներկա Հայաստան Հայաստան 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 7, 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 14, 2012

Ակումբային կարիերաԽմբագրել

Ծնվել է 1990 թվականի հուլիսի 11-ին, Աբովյանում։ 2009 թվականին պայմանագիր է կնքել «Սերկլ Բրյուգե» ակումբի հետ։ 2010 թվականին տեղափոխվել է Բելգիայի Երկրորդ լիգայում հանդես եկող «Ռուսելարե» ակումբ: «Ռուսելարեում» խաղացել է 81 խաղ և խփել ընդամենը 1 գնդակ։ 2014-2015 թվականներին խաղացել է «Փյունիկում»: 2015 թվականին տեղափոխվել է բելգիական «Կոխիդե»:

Կարիերան հավաքականումԽմբագրել

2009-2010 թվականների ընթացքում խաղացել է Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականում: 2010 թվականից խաղում է Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Երիտասարդական հավաքականում դեբյուտել է Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության որակավորման գոտում, 2009 թվականի սեպտեմբերի 4-ին, Շվեյցարիայի դեմ (1-3)[2]:

2012 թվականին դեբյուտել է Հայաստանի ազգային հավաքականում՝ Սերբիայի դեմ խաղում։ Երիտասարդական հավաքականում մի քանի որակյալ խաղերից հետո մարզչական շտաբը որոշել էր խաղացողին ընդգրկել գլխավոր կազմում։ Այդ խաղում Սերբիան 2-0 հաշվով հաղթանակ տարավ[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Պրոֆիլը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում» (ռուսերեն)։ UEFA.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է 14.10.2012 
  3. «Հայաստան-Սերբիա» (ռուսերեն)։ Armfootball.tripod.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է 14.10.2012 

Արտաքին հղումներԽմբագրել