Մառախուղային հաշվարկներ (անգլ․՝ Fog computing) տերմինը նշանակում է այն մոդելը, որտեղ տվյալները, դրանց մշակումը և հավելվածները գտնվում են ոչ թե ամպի (the cloud) մեջ, այլ ցանցի սահմանի հաշվողական կենտրոններում (սարքին առավելագույնս մոտ), ինչը մառախուղային հաշվարկները դարձնում է ինտերնետի համար օպտիմալ իրեր և ծրագրեր, որոնք փոխգործակցում են իրական ժամանակում[1]։

Պատմություն

խմբագրել

2010-ին անհրաժեշտություն առաջացավ ընդլայնել ամպային հաշվարկները մշուշոտ հաշվարկներով, որպեսզի զբաղվեն IoT սարքերով և մեծ քանակությամբ տվյալների իրական ժամանակի ցածր ուշացումով հավելվածների համար։

"Մառախուղային հաշվարկներ" տերմինը սկիզբ է առնում պրոֆեսոր Ջոնաթան Բար-Մագենոմ Նումհաուզերի թեկնածուական ատենախոսությունից, որը հրատարակվել է 2011 թվականին։ Այդ տերմինը կապված է Cisco-ի հետ, որը գրանցել է "Cisco Fog Computing" անունով, որն օգտագործվել է ամպային հաշվարկների համար, քանի որ ամպերը երկնքում են, իսկ մառախուղը վերաբերում է երկրի մոտ գտնվող ամպերին։

Նկարագրություն

խմբագրել

Մառախլապատ հաշվարկները ապակենտրոնացված հաշվողական ենթակառուցվածք են, որտեղ տվյալները, հաշվարկները, պահեստները և ծրագրերը գտնվում են տվյալների աղբյուրի և ամպի միջև։ Ինչպես Եզրային Հաշվարկը, այդպես էլ Մառախուղային հաշվարկը մոտեցնում է ամպի առավելություններն ու հզորությունը այն վայրին, որտեղ տվյալները ստեղծվում և գործում են։ Շատ մարդիկ օգտագործում են "Մառախուղային հաշվարկ" և "Եզրային հաշվարկ" տերմինները փոխադարձաբար, որովհետև երկուսն էլ ենթադրում են հետախուզության եւ մշակման մոտեցում տվյալների ստեղծման վայրին։ Սա հաճախ արվում է բարելավել արդյունավետությունը, թեև դա կարող է նաև կատարվել անվտանգության և համապատասխանության նկատառումներով[2]։

Մառախուղային հաշվարկների օգտագործում

խմբագրել

Մշուշոտ հաշվարկների օգտագործումը դեռեևս նորություն է, սակայն կան բազմաթիվ դեպքեր, երբ դրանցից հնարավոր չե խուսափել։

Ավտոմեքենաների հետ կապը

խմբագրել

Ինքնավար ավտոմեքենաների առաջացումը միայն կբարձրացնի ստեղծումը մեծ թվով տվյալների. Անօդաչու սարքերի առկայությունը պահանջում է իրական ժամանակի որոշակի տվյալների տեղական վերլուծություն, ինչպիսիք են շրջակա միջավայրը, վարորդական պայմանները և շարժման ուղղությունը։ Որոշ տվյալներ պետք է ուղարկվեն արտադրողին, որպեսզի օգնի բարելավել տրանսպորտային միջոցների պահպանումը կամ հետևել ավտոմեքենաների օգտագործմանը։ Մառախուղային աշվարկները թույլ կտան ապահովել տվյալների բոլոր աղբյուրների կապը ՝ և ավտոմեքենայի, և արտադրողի[3]։

Խելացի քաղաքներ և ցանցեր

խմբագրել

Ինքնավար մեքենաների նման, կոմունալ համակարգերը ավելի ու ավելի հաճախ օգտագործում են իրական ժամանակի տվյալները , ավելի արդյունավետ աշխատելու համար։ Երբեմն այդ տվյալները գտնվում են հեռավոր վայրերում, ուստի նման տվյալների համար մառախուղային հաշվարկները իդեալական լուծում են։

Վերլուծություն իրական ժամանակում

խմբագրել

Տարբեր օգտագործման տատանումները պահանջում են իրական ժամանակի վերլուծություն 'արտադրական համակարգերից, որոնք պետք է արձագանքեն իրադարձություններին, մինչեւ ֆինանսական հաստատությունները, որոնք օգտագործում են իրական ժամանակի տվյալները' առևտրային որոշումների մասին տեղեկացնելու կամ խարդախության մոնիտորինգի համար։ Մառախուղային հաշվարկների տեղակայումը թույլ կտա պարզեցնել տվյալների փոխանցումը դրանց ստեղծման վայրի և վերջնական կետի միջև[4]։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «Что такое туманные вычисления и почему это будущее Сети». internetua.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «What is Fog Computing? - Definition from IoTAgenda». IoT Agenda (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «What is Fog Computing? Definition and FAQs | OmniSci». www.omnisci.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. DeMuro, Jonas P. (2019 թ․ դեկտեմբերի 18). «What is fog computing?». TechRadar (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել