Մաունթ Վիլսոնի աստղադիտարան

Մաունթ Վիլսոնի աստղադիտարան (անգլ.՝ Mount Wilson Observatory), Վաշինգտոնի Կարնեգիի ինստիտուտի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագիտական հիմնարկ (ԱՄՆ)։ Գտնվում է համանուն լեռան վրա, ծովի մակերևույթից 1742 մ բարձրության վրա, Կալիֆոռնիայի նահանգում, Փասադենա քաղաքից (որտեղ տեղավորված են նրա լաբորատորիաներն ու ղեկավարությունը) 13 կմ հյուսիս։ Հիմնվել է 1903 թվականին։ 1917 թվականին Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում տեղակայված 254 սմ-անոց աստղադիտակը մինչև 1948 թվականը ամենախոշորն էր աշխարհում։ Այն մեծ դեր է խաղացել մեր Գալակտիկայի և մյուս գալակտիկաների ուսումնասիրության գործում, մասնավորապես, Գալակտիկայից դուրս այլ գալակտիկաների գոյության ապացույցի, գալակտիկաների (այդ թվում՝ մեր Գալակտիկայի) կառուցվածքի և ձևաբանության ուսումնասիրության, ինչպես նաև կարմիր շեղման երևույթի հայտնաբերման համար հիմք են ծառայել այդ աստղադիտակով կատարված՝ Է․ Հաբլի, Հ․ Շեփլիի և մյուսների դիտումները։ Կարևոր աշխատանքներ են կատարվել Արեգակի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի բնագավառում։ Արեգակնային հետազոտությունների նպատակով Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում մշակվել և առաջին անգամ կիրառվել են աշտարակային դիտակ և սպեկտրոհելիոսկոպ (հետագայում՝ սպեկտրոհելիոգրաֆ)։ 1949 թվականին Մաունթ Վիլսոնի աստղադիտարանը և Մաունթ Պալոմարի աստղադիտարանը վարչականորեն միավորվել են։ Մաունթ Պալոմարի աստղադիտարանում 504 սմ-անոց աստղադիտակի տեղակայումից հետո (1945) մաունթ Վիլսոնի աստղադիտարանում հիմնականում զբաղվում են Արեգակի ուսումնասիրությամբ։

Մաունթ Վիլսոնի աստղադիտարան
Mount Wilson Observatory
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էCHARA array?, Infrared Spatial Interferometer?, Hooker telescope?, 60-inch telescope? և 150-foot solar tower?
ԿազմակերպությունԿարնեգիի ինստիտուտ
ԿառավարողԿարնեգիի գիտության ինստիտուտ
Աստղադիտարանի կոդ672
Երկիր ԱՄՆ
ՎայրԿալիֆոռնիա
ԲԾՄ1742 մետր[1]
Հիմնադրվել է՝1904
Կայքmtwilson.edu(անգլ.)
 Mount Wilson Observatory Վիքիպահեստում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 364