Լեմմոն լեռան աստղադիտարան

Լեմմոն լեռան աստղադիտարան, ԱՄՆ֊ի Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքից հյուսիս֊արևելք ձգվող Սանտա Կատալինա լեռնաշղթայի Լեմմոն լեռան վրա գտնվող աստղադիտարան։ Տարածքը օգտագործվում է ԱՄՆ-ի Անտառային պահպանման ծառայության կողմից տրամադրված հատուկ թույլտվությամբ և ունի ինքնուրույն օգտագործման մի քանի հեռադիտակ։

Լեմմոն լեռան աստղադիտարան
Mount Lemmon Observatory
View of the telescopes on the Mount Lemmon summit
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Մասն էSteward Observatory?
ԿազմակերպությունՍտյուարդ աստղադիտարան
Աստղադիտարանի կոդG84
ԵրկիրԱՄՆ
ՎայրԼեմմոն լեռ,Արիզոնա
Հիմնադրվել է՝1970
ԿայքSteward Observatory
32°26′31″ հս․. լ. 110°47′21″ ամ. ե.HGЯO
 Mount Lemmon Observatory Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Տեղանքն առաջին անգամ սկսել է օգտագործվել 1954 թվականին՝ որպես Լեմմոն լեռան օդային կայան, որ տեղորոշում էր ռադիոսարքեր «Օդային պաշտպանության ծառայության» ենթակայության տակ։ 1970 թվականին կայանը փոխանցվում է Արիզոնայի համալսարանի Ստյուարդ աստղադիտարանին և վերափոխվում ինֆրակարմիր աստղագիտություն ուսումնասիրող աստղադիտարանի[1]։

Հեռադիտակներ խմբագրել

  • 1.52 m (60 in) Ստյուարդ հեռադիտակ, ռեֆլեկտոր, որ օգտագործվում է «Կատալինայի երկնքի ուսումնասիրության» մաս կազմող «Լեմմոն լեռան ուսումնասիրության» նախագծում։ Ստեղծվել է 1960-ականների վերջին և առաջին անգամ տեղադրվել Բիգելոու լեռան վրա տեղակայված «Կատալինա» կայանում։ Լեմմոն լեռ տեղափոխվել է 1972 թվականին, իսկ ներկայիս տեղում տեղադրվել է 1975 թվականին։ Հայելին սկզբում մետաղական էր և լավ չէր գործում, մինչև որ 1977 թվականին այն փոխարինվեց ապակիով։ Օգտագործվում է նաև ուսումնական նպատակներով։ Հայտնաբերել է 2011 AG5 աստերոիդը[2]։
  • 1.52 m (60 in) Դալ֊Կիրխամ ինֆրակարմիր հեռադիտակ, որ սկսել է գործել 1970 թվականից։ Կառուցվածքը հիմնականում նման է Ստյուարդ հեռադիտակի կառուցվածքին։
  • 0.81 m (32 in) Շուլման հեռադիտակ, տեղադրվել է 2010 թվականի սեպտեմբերին։ Արիզոնայի ամենամեծ հանրամատչելի հեռադիտակն է։
  • 0.5 m (20 in) Ջեմիեսոն հեռադիտակ, գործարկվել է 2005 թվականին։

Ուսումնասիրության ոլորտներ խմբագրել

  • Ինֆրակարմիր աստղագիտություն
  • Գիսաստղերի մշտադիտարկում և նոր հայտնված աստղերի ուսումնասիրություն
  • Մերձերկրյա աստերոիդների տեղորոշում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.as.arizona.edu/
  2. «Asteroid 2011 AG5 - A Reality Check (NASA)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել