Գոռ Մանուկյան
Գոռ Մանուկյան (սեպտեմբերի 27, 1993[1][2], Երևան, Հայաստան և Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, ինչպես նաև Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների դարպասապահ։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 1993[1][2] (30 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Երևան, Հայաստան կամ Երևան, Հայաստան | ||||||||
Հասակ | 176 սմ | ||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Փկունիկ | ||||||||
Համար | 12 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԳոռ Մանուկյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ Մանուկյանը, ինչպես և ակումբի այլ սաներ, հիմնական թիմում ընդգրկվելուց առաջ հանդես է եկել տարբեր տարիքային թիմերում։ Իր նորամուտը նշել է 2010 թվականին «Փյունիկ-2»-ում, որ հանդես էր գալիս Առաջին լիգաում։ Հաջորդ մրցաշրջանը նույնպես Մանուկյանը անցկացրել է «Փյունիկ-2»-ի կազմում։
Մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռացել է նրա հիմնական կազմի դապասապահներից մեկը՝ Կարեն Իսրայելյանը[3]։ Արսեն Պետրոսյանից հետո թիմի երկրորդ դարպասապահ է դառնում Ալբերտ Օհանյանը։ Չհանդիպելով մրցակցության՝ Պետրոսյանը խաղերի ժամանակ թույլ էր տալիս սխալներ, ինչի արդյունքում գոլեր էր բաց թողնում։ Պետրոսյանի նկատմամբ վստահությունը թուլանում է, և սկսում են պարբերաբար խաղադաշտ դուրս բերել նրան դուրս բերել Արթուր Օհանյանին։ Մայիսին «Փյունիկը» խզում է պայմանագիրը Պետրոսյանի հետ, և Օհանյանը դառնում է հիմնական դարպասապահ, իսկ Մանուկյանը՝ նրան փոխարինող։ 2012 թվականին անցկացրած ոչ հաջող խաղերից հետո Օհանյանն իր տեղը զիջում է Մանուկյանին[4]։ Հետագայում ակումբ է տեղափոխվում Տիգրան Կանդիկյանը, ինչի հետևանքով ավելի է մեծանում մրցակցությունը։ Ներկայում երեք դարպասապահներն ընդգրկված են ակումբի կազմում և դաշտ են դուրս գալիս հերթականությամբ։
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԸստ 2012 թվականի նոյիմբերի 3-ի տվյալների
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Փյուինկ-2 | 2010 | ? | -? | - | - | - | - | ? | -? |
2011 | ? | -? | - | - | - | - | ? | -? | |
Ընդհանուր | ? | -? | — | — | — | — | ? | -? | |
Փյունիկ | 2011 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2012/13 | 3 | -2 | 0 | 0 | 0 | 0 | 3 | -2 | |
Ընդհանուր | 3 | −2 | 0 | 0 | 0 | 0 | 3 | −2 | |
Ընդհանուր կարիերայում | 3 | -2 | 0 | 0 | 0 | 0 | 3 | -2 |
Կարիերան հավաքականում
խմբագրել2011 թվականից Մանուկյանն ընդգրկվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում։ Սակայն մարզչական շտաբը նախընտրում էր դաշտ դուրս բերել Ալբերտ Օհանյանին, և Մանուկյանը միշտ մնում էր պահեստայիների նստարանին։ Երիտասարդական հավաքականում իր դեբյուտը Մանուկյանը նշել է հոկտեմբերի 26-ին Անդորրայի հավաքականի դեմ խաղում, որը ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ Հայաստանի[5]։
2012 թվականի հունիսի 12-ին հայտավորվել է մասնակցելու Անդորրայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է 4:1 հաշվով հօգուտ Հայաստանի։ Մանուկյանը ողջ խաղի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին, իսկ խաղին մասնակցել է Ալբերտ Օհանյանը[6]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Հայաստանի գավաթակիր – 2013, 2014
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Договор с Кареном Исраеляном расторгнут» (ռուսերեն). Armsport.am. 08.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 07.04.2012-ին.
- ↑ «Протокол матча «Гандзасар» — «Пюник»» (ռուսերեն). Soccerway.com. 05.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 27.10.2012-ին.
- ↑ «Протокол матча Андорра (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 26.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 05.11.2012-ին.
- ↑ «Протокол матча Армения (до 21) — Андорра (до 21)» (անգլերեն). Soccerway.com. 12.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 27.10.2012-ին.