Մանուկյան-Դեմիրճյան վարժարան
(Վերահղված է Մանուկյան-Դեմիրճյան վարժարան (ԱՄՆ)ից)
Մանուկյան-Դեմիրճյան վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1976 թվականին, Կանոգա Պարկում՝ Սուրբ Պետրոս եկեղեցու և ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։ Կոչվել է բարերարներ Մարի Մանուկյանի, Սարգիս և Սեդա Դեմիրճյանների անուններով։ Ունի մանկապարտեզ, տարրական և միջնակարգ բաժիններ, թատերախումբ, պարախումբ, երգչախումբ, մարզական խմբեր։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուս ուցանվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն, երգերաժշտություն։ Աշակերտների թիվը՝ 950: Հրատարակում է տարեգիրք, պարբերաթերթ, աշակերտական թերթ։