Մանկտավագ
արական անձնանուն
Մանկտավագ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն մանկտի և ավագ բառերից։ Նշանակում է «մանուկների ավագ, ուսուցիչ կամ վարժապետ»։ Մեկ անգամ հիշատակված է 12-րդ դարում, 2 անգամ էլ՝ 15-րդ դարում[1]։
Մանկտավագ Մանկտավագ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | մանուկների ավագ, ուսուցիչ կամ վարժապետ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Մանկտավագ» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Մանկտավագ Մշեցի, որդի Խամարդավլայի, 1242 թվականին 100 դահեկան է նվիրել Բագնայրի վանքին[2]։
- Մանկտավագ, որդի Մարտիրոսի, տանուտեր կամ ռես, ով Մցի գյուղում գնեց մի Ավետարան և 1455 թվականին նվիրեց իր նորընծա որդի Ղազար քահանային[3]։
- Մանկտավագ, որդի տանուտեր Աստվածատուրի, ով Ռշտունյաց Բերդաձորի վանքում 1463 թվականին Մարգարե գրչին գրել տվեց մի Ավետարան[4]։