Մանկավարժական համալսարան (ամսագիր)

«Մանկավարժական համալսարան», ամսագիր։ Լույս է տեսել 1878- 1879 թվականներին Թիֆլիսում։

Մանկավարժական համալսարան
Տեսակամսագիր
Գլխավոր խմբագիրՀակոբ Տեր-Հովհաննիսյան
Հիմնադրվել է1878- 1879 թվականներ
Հրատարակման վայրԹիֆլիս

Պատմություն

խմբագրել

Խմբագիր-արտոնատեր՝ Հակոբ Տեր-Հովհաննիսյան։ Տպագրել է մանկավարժության վերաբերյալ նյութեր, լուսաբանել Անդրկովկասի կրթական հաստատությունների գործունեությունը։ Կարևորել է ուսուցողական նյութերի օգտագործումը, մանկվարժական և ժողովրդական երգերի ուսուցումը, բացառել պատիժը։ Հրատարակել է Ա. Բահաթրյանի «Մայրենի լեզուի ուսուցումը տարրական դպրոցների մէջ» (1878 թվական, № 1-4), Ս. Մանդինյանի «Թուաբանութեան մեթոդիկայի մի քանի օրինակ» (1879 թվական, № 8) հոդվածները։ Ծանոթացրել է եվրոպացի նշանավոր մանկավարժներ Ֆ. Ֆրեոբելի, Ի. Պեստալոցցիի մեթոդներին։ Տպագրել է նաև գրախոսություններ, արտերկրի մանկավարժական կյանքի նորություններ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։