Մանեկակտրիչ հաստոց, երկարացված կոնստրուկցիայի հատուկ մեքենայական ներպարուրակիչներով մանեկների պարուրակահանման մետաղահատ հաստոց։ Տարբերում են միաիլ և բազմաիլ, ավտոմատ, կիսաավտոմատ և ոչ ավտոմատ (հիմնականում միաիլ) ցիկլով աշխատող մանեկակտրիչ հաստոցներ։ Մշակված մանեկները հագցնում են ներպարուրակիչի վրա, և երբ ձողը լրացվում է, իլը ձեռքով հանում են ու ազատում մանեկներից։ Այդպիսի հաստոցների վրա պարուրակահանվող մանեկների տրամագիծը 1, 5-20 մմ է։ Կիսաավտոմատ և ավտոմատ ցիկլով աշխատող մանեկակտրիչ հաստոցները լինում են 2-, 4-, 6- և 8-իլանի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 220