Մայքլ Ջեքսոնի հուշարձան (Եկատերինբուրգ)
Մայքլ Ջեքսոնի հուշարձան (ռուս.՝ Памятник Майклу Джексону), հուշարձան Եկատերինբուրգում (Ռուսաստան), որը տեղադրվել է 2011 թվականի հունիսի 25-ին փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հիշատակին։ Սա Ռուսաստանի տարածքում Մայքլ Ջեքսոնի առաջին հուշարձանն է[2]։ Հուշարձանը տեղադրվել է Վայների փողոցում։
![]() | |
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր և հուշահամալիր |
Ստեղծում | հունիսի 25, 2011 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Եկատերինբուրգ |
Փողոց | Vainera street? |
Հասցե | ул. Вайнера, Екатеринбург, Свердловская обл., 620014[1] |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Պատմություն խմբագրել
Ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, ձևավորող, պարող, դերասան, սցենարիստ, «փոփ-երաժշտության արքա», «Գրեմմի» մրցանակի 15-ակի դափնեկրի հուշարձանի տեղադրման նախաձեռնողը եղել է Մայքլ Ջեքսոնի Եկատերինբուրգի ֆան-ակումբը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 25-ին, և նվիրված է եղել երգչի մահվան երկրորդ տարելիցին[2][3]։
Հուշարձանը ստեղծվել է Մայքլ Ջեքսոնի արվեստի ուրալյան երկրպագուների հավաքագրած միջոցներով։ Նրանք նաև մտադիր են հասնելու Վայների փողոցը Մայքլ Ջեքսոնի պողոտայի անվանափոխության[2][4]։
Հուշարձանի մոտ հաճախ հավաքվում են Մայքլ Ջեքսոնի երկրպագուները[4].
Հուշարձանի նկարագրություն խմբագրել
Մայքլ Ջեքսոնի բրոնզաձույլ քանդակի բարձրությունը 3 մետր է, քաշը՝ մոտ կես տոննա։ Երգիչը պատկերված է իր հանրահայտ պարային դիրքով, երբ նրա ձախ ձեռքը սեղմված է կրծքավանդակին, աջը փոքր-ինչ ծալված է արմունկի մոտ, իսկ ցուցամատն ուղված է դեպի հանդիսատեսը։ Ջեքսոնի ոտքերը պատկերված են հանրահայտ «լուսնային քայլվածքով»[2][3], որը դարձել էր նրա «այցեքարտը», և ներկայումս աշխարհում պարային ամենահայտնի տեխնիկաներից մեկն է[5][6]։ Երգչի դեմքի մի մասը ծածկված է գլխարկով[3]։
Հուշարձանի հեղինակ խմբագրել
Հուշարձանի ստեղծողն է կրասնոյարսկցի քանդակագործ Վիկտոր Մոսիելևը։ Աշխատանքը տևել է մոտ վեց ամիս[2][3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Google Maps — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Одиннадцать памятников Майклу Джексону, установленных по всему миру
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Памятник Майклу Джексону»։ Уралнаш
- ↑ 4,0 4,1 «Памятник Майклу Джексону»։ Kudago
- ↑ Suddath, Claire. «How to Moonwalk like Michael» Archived 2013-08-26 at the Wayback Machine., TIME, 25 июня 2009.
- ↑ Thriller 25: The Book, ML Publishing Group Ltd, 2008. ISBN 978-0-9768891-9-9.