Մայրտիկին
իգական անձնանուն
Մայրտիկին, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն մայր և տիկին բառերից։ Հիշատակված է 12-14-րդ դարերում[1]։
Մայրտիկին Մայրտիկին | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Մայրտիկին» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Մայրտիկին, ում հիշատակին 1237 թվականին որդին խաչքար է կանգնեցրել Խաչենի Առաջաձոր գյուղում[2]։
- Մայրտիկին, կին Տիրատուրի և մայր Երեմիաս քահանայի, որ Կարնո Կան գյուղում 1283 թվականին գրել տվեց մի Ավետարան[3]։
- Մայրտիկին, Հովհաննես քահանայի հանգուցյալ ազգականներից է, ով 1298 թվականին ընդօրինակեց մի Ավետարան[4]։