Մայրը, պատմվածք, Ակսել Բակունցի՝ 1929 թվականի ստողծագործություն։

«Մայրը»
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
ԿերպարներՈւնան, Զանի, Ռուշան, Անտոն, Բաբի Օհան
ՀրատարակչությունՍովետական գրող
ՎիքիդարանՄայրը

Տպագրման պատմություն խմբագրել

«Մայրը» ստեղծագործությունը տպագրվել է 1929 թվականին՝ «Գրական դիրքերում» օրաթերթում։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

«Մայրը» պատմվածքում Ակսել Բակունցը ծայրահեղության մեջ որոշակի մեղադրում է հին տան որդիներին։ Հեղինակը բացահայտում է, թե ինչպես հին գյուղացիության այդ նոր սերունդը ոչ միայն կարողանում է դուրս գալ պապերի ու հայրենիքի հիվանդ ու սահմանփակ աշխարհից, այլև փոխում է այդ հին աշխարհը։ Այդ էր պատճառը, որ Անտոնը օտարի է նմանվում հին տանը[1]։

Սյուժե խմբագրել

Գարնանամուտին Ունանը տնքտնքալով սանդուղքը տեղափոխում է բակ, սկսում գյուղատնտեսական աշխատանքները։ Ունանը և Զանին փոքր տուն ունեին և տան մոտ փոքր պարտեզ՝ լիքը բանջարանոցով։ Ամբողջ տարի Ունանը բանջարանոցում աշխատում էր։ Սիրում էր իր գործը, որը հարևանների բամբասանքի առիթ էր հանդիսանում։ Չնայած կենցաղային դժվարություններին՝ ամուսիները ապրում էին սիրով և հաշտությամբ։ Օրերն իրենց հունը փոխում են այն ժամանակ, երբ դարպասի երկաթե կոչնակը ծեծում են և փոխանցում ծրարը։ Նամակը ավագ որդուց էր՝ Անտոնից, ով պատմում էր իր առօրյայից։ Մի ամբողջ օր տանը խոսակցությունները նամակի մասին էին։ Մի օր էլ մեկը մոտենում է դարպասին և հայտնում, թե իրենց որդին գալիս է։ Պարտեզի դռնակը բացվում է, կառքից դուրս է գալիս Անտոնը։ Ունանը չէր հավատում տեսածին․ ներս է մտնում մի հաղթանդամ տղամարդ, գրկում Զանուն։ Այնուհետև փոքր եղբորը ուղարկում է վարժապետ Սահակի հետևից։ Ծնողները նայում են Անտոնի իրերին, վերմակին և զարմանում, որ իրենց որդին հարուստ զգեստ չունի։ Նոր մարդիկ են այցելում նրանց տուն։ Սկսվում են զրույցներ, քննարկումներ։ Մայրը շատ է զարմանում, երբ տեսնում է այդ անծանոթ մարդկանց։ Նրանք խոսում էին գավառի խիտ և անանցանելի անտառների մասին, քարհանքների մասին՝ օտար լեզվով ինչ-որ հարցեր քննարկում։ Մորը զարմանք է պատճառում նաև այն, որ Ռուշանը դրական պատասխան է տալիս գյուղից քաղաք գնալու Սահակ վարժապետի հարցին։ Հյուրերը գնում են, բոլորը պառկում են քնելու։ Ճրագը ձեռքին մայրը մոտենում է Ռուշանին, ամեն օրվա պես ուղղում վերմակը։ Ռուշանը քնաթաթախ բացում է աչքերը և պատասխանում, որ մայրը հանգիստ լինի։ Կգնա, երբ մեծանա։ Մայրը կռանում է համբուրում Ռուշանի ճակատը և հարցնում․ —Բա ե՞ս, բալիկ․․․ —Դու ապոր մոտ ես և փակում աչքերը։ Մայրը մի պահ նայում է որդուն, ճրագը ձեռքում դեղում է, տղայի դեմքին նշմարվում է ժպիտ, որը մոր համար անբացատրելի առեղծված է մնում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․ Մկրտչյան (1958). Ակսել Բակունց. Երևան: Հայպետհրատ. էջ 84.
  2. Բակունց, Ակսել (1986). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 324–334.