Մայիսյան գիշեր (ֆիլմ, 1940)

«Մայիսյան գիշեր» (ռուս.՝ «Майская ночь»), 1940 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Սադկովիչը Նիկոլայ Գոգոլի համանուն վիպակի հիման վրա։

Մայիսյան գիշեր
Երկիր ԽՍՀՄ
ՀիմքMay Night, or the Drowned Maiden?
ՌեժիսորMikola Sadkovich?
ԵրաժշտությունԴմիտրի Կլեբանով
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա

Ֆիլմը երկգույն է, ստեղծվել է վիրաժային եղանակով․ առաջին խորհրդային գունավոր ֆիլմերից մեկն է։

Սյուժե խմբագրել

Գյուղապետի որդին՝ Լևկոն, սիրահարված է հասարակ կազակուհի Գաննային և ցանկանում է ամուսնանալ նրա հետ։ Լևկոյի հայրը, որը ինքն էլ հավակնում է գեղեցկուհու սիրուն, չի տալիս իր համաձայնությունը հարսանիքին։ Մայիսյան մի պարզ գիշեր երիտասարդ սիրահարներին օգնության է գալիս «անմաքուր ուժը»։

Դերերում խմբագրել

  • Ստեպան Շկուրատ – գլուխապետ
  • Նատալյա Ուժվիքենի
  • Նիկոլայ Մակարենկո – Լևկո
  • Վալենտինա Իվաշյովա – Գաննա
  • Տատյանա Օկունևսկայա – պանոչկա
  • Անտոն Դունայսկի – Կալենիկ
  • Գրիգորի Դոլգով – դպիր
  • Ա. Սեմենենկո – Վինոկուր
  • Դմիտրի Կապկա – Սոֆրոն
  • Իրինա Վոլոդկո – էպիզոդ
  • Եֆիմ Բերեզին – էպիզոդ

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմը երկգույն է, ստեղծվել է վիրաժային եղանակով․ խորհրդային առաջին գունավոր ֆիլմերից մեկն է և «Սորոչինսկայա տոնավաճառ» ֆիլմի հետ միասին համարվում է ուկրաինական առաջին գունավոր ֆիլմը[1][2]։

Ֆիլմը նկարահանվել է շատ կարճ ժամանակահատվածում՝ 4 ամսում[3]։ Ֆիլմի նկարահանումները, բացառությամբ Կիևում նկարահանված մի քանի տաղավարային տեսարանների, հիմնականում իրականացվել են նատուրային պայմաններում՝ Պսյոլ գետի ափին գտնվող գյուղում գտնվող «Գոգոլյան վայրերում»․ կադրում իսկական խրճիթներ և ջրաղացներ են, ձեռքով կարված իսկական կոստյումներ, սրբիչներ, ծաղկեպսակներ[4].

Նկարահանման հրապարակում քիչ էր մնում ողբերգություն տեղի ունենար. պանոչկայի ջրահեղձման նկարահանումների ժամանակ, երբ նրա դերը խաղացող դերասանուհի Տատյանա Օկունևսկայան սուզվել է ջրի մեջ, նրա կիսաշրջազգեստները կառչել են ջրասույզ ծառաբնին, և նա չի կարողացել ջրի երես դուրս գալ, ինչին նկարահանող խումբը սկզբում ուշադրություն չի դարձրել, և միայն որոշ ժամանակ հետո են շտապել փրկել՝ դուրս հանելով դերասանուհուն[4].

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1941 թվականի մարտի 12-ին Մոսկվայի «Первый» կինոթատրոնում, էկրան է բարձրացել 1941 թվականի մարտի 13-ին Մոսկվայի կինոթատրոններում՝ «Первый», Ռոդինա, Վոստոկկինո։

Ֆիլմը ժամանակակից քննադատների կողմից ճանաչվել է «համեմատաբար հաջող»[3] և այդպես էլ հիշատակվում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ․

Ն. Սադկովիչի «Մայիսյան գիշեր» սյուժեի երկչոտ աշակերտական վերապատմում էր, բայց ոչ կերպարների, ոչ էլ պատմվածքի գեղարվեստական առանձնահատկությունների։

— Խորհրդային կինոյի համառոտ պատմություն, Ռ․ Յուրենև, 1979

2015 թվականին ֆիլմը վերականգնվել է Պետֆիլմֆոնդի կողմից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кино Советской Украины: страницы истории / И. С. Корниенко. — М.: Искусство, 1975. — 239 с. — стр. 118
  2. История Украинской ССР: В 10 т / Т. 7: Украинская ССР в период построения и укрепления социалистического общества (1921—1941) / [П. П. Гудзенко, А. А. Макаренко, Ф. К. Стоян и др.]; Редкол.: С. В. Кульчицкий (отв. ред.) и др. — 1984. — 719 с. — стр. 609
  3. 3,0 3,1 Кино на войне: документы и свидетельства / Валерий Фомин. — Материк, 2005. — 941 с. — стр. 350
  4. 4,0 4,1 Окуневская Татьяна — Татьянин день — стр. 26
  5. Георгий Бородин — XIX фестиваль архивного кино Белые Столбы Արխիվացված 2020-06-15 Wayback Machine // Apparatus, № 1, 2015

Աղբյուրներ խմբագրել

  • Премьера цветного фильма «Майская ночь» // Вечерняя Москва, № 60, 12 марта 1941. — стр. 4.
  • Майская ночь // Советские художественные фильмы. т. 2. Звуковые фильмы (1930—1957). — М.։ Искусство, 1961.
  • Майская ночь // Первые в кино