Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական հանրային գրադարան

Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական հանրային գրադարան (ռուս.՝ Центральная городская публичная библиотека имени В. В. Маяковского), գրադարան Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Բացվել է 1868 թվականի հունվարի 7-ին Նևսկի պողոտա 54 հասցեում։ Գրադարանը կոչվել է Վլադիմիր Մայակովսկու անունով 1953 թվականին և հանդիսանում է քաղաքի միջազգային ինֆորմացիայի կենտրոնը։ Գրադարանի ներսում աշխատում է Գեորգի Գոլիցին իշխանի գրադարանը։

Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական հանրային գրադարան
Երկիր Ռուսաստան
Տեսակգրադարան
Հիմնվել էհունվարի 7, 1868
ՏեղադրությունՍանկտ Պետերբուրգ
ՀասցեРоссия, Санкт-Петербург, наб. р. Фонтанки, 44 (основные фонды)
Անվանված էՎլադիմիր Մայակովսկի
Այլ տվյալներ
Կայքpl.spb.ru

Տնօրենն է ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զոյա Չալովան։

Բաժիններ խմբագրել

Մուլտիմեդիա կենտրոն խմբագրել

2007 թվականի օգոստոսի 6-ին գրադարանում բացվեց նոր բաժին՝ մուլտիմեդիա տեղեկատվական կենտրոն։ Այս բաժինը հնարավորություն է ընձեռում աշխատել երկրի և աշխարհի գրադարանների էլեկտրոնային բազաների հետ, ինչպես նաև տան համար ստանալ գեղարվեստական, անիմացիոն և փաստագրական ֆիլմեր։ Նախագիծն իրականացվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հովանավորությամբ, որը բյուջեն կազմում է 270 000 ԱՄՆ դոլար[1]։

Գեորգի Գոլիցին իշխանի գրադարան խմբագրել

1994 թվականին գրադարանում բացվեց Գ․ Գոլիցին իշխանի հուշահամալիր գրադարանը, որի հավաքածուն յուրահատուկ է նրանով, որ այնտեղ հավաքված են հրատարակություններ, որոնք լույս տեսնման պահին անհասանելի էին խորհրդային ընթերցողներին խորհրդային իշխանության ընթացքում (հիմնականում քաղաքական պատճառներով)։ Գրադարանը տեղակայված է Ֆոնտանկա 46 հասցեում, կոմսուհի Կարլովայի առանձնատան (Գ․ Գոլիցին իշխանի նախնիների տոհմական առանձնատունը) ձմեռային այգում։ Տարածքի վերակառուցմամբ զբաղվել է ճարտարապետ-վերականգնող Դմիտրի Բուտիրինը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Новый мультимедийный центр на Фонтанке предоставит гостям Петербурга всю необходимую информацию» Արխիվացված 2007-09-28 Wayback Machine «Балтийское Информационное Агентство» 6 августа 2007 года
  2. «Благотворительный фонд «Голицын - Петербургу»». Учредители. Мемориальная библиотека князя Георгия Владимировича Голицына. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել