«Մահվան խմբեր (18+)», Նովայա գազետա թերթի թղթակից Գալինա Մուրսալիևայի հոդվածը[1], որը հրապարակվել է 2016 թվականի մայիսի 16-ին։ Հոդվածում նշվում է, որ «Վ Կոնտակտե» սոցիալական ցանցում գոյություն ունի աղանդ, որը կապված է շուրջ 130 դեռահասների ինքնասպանությունների հետ, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի ողջ տարածքում։

Ինքնասպանության դրդող կոչ, որը պարբերաբար տարածվում է սոցցանցերի միջոցով։

Երկու օրվա ընթացքում հոդվածն ունեցել է ավելի քան 1,5 միլիոն դիտում։ Ռուսական իշխանությունները (հատկապես Ռոսկոմնադզորը), Դաշնության խորհրդի անդամ Ելեն Միզուլինան[2], երեխաների իրավունքների հանձնակատար Պավել Աստախովը[3] պահանջել են անցկացնել առաջադրված փաստերի ուսումնասիրություն և կատարել համարժեք քայլեր։ Միևնույն ժամանակ, մի շարք ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր մեղադրել են «Նովայա գազետային» կանխակալության և փաստերի խեղաթյուրման, ինչպես նաև բարոյական խուճապ հրահրելու մեջ[4]։ Որոշ տեսաբաններ նշում են, որ այս հոդվածի հրապարակումը կարող էր Ռուսաստանում ուժեղացնել համացանցի գրաքննությունը։

Հոդվածի բովանդակություն խմբագրել

Հոդվածը հանդիսանում է հետաքննության նկարագրություն, որն իրականացվել է 12-ամյա դպրոցական «Էլյայի» մոր «Իրինայի» կողմից (հոդվածի հեղինակի խոսքերով հերոսների անունները փոխված են։ Համաձայն, «Մարդը և օրենքը» հաղորդաշարի, ինչպես նաև սոցցանցի էջի, մահացածի անունը Անգելինա Դավիդովա է, իսկ մոր անունը՝ Ելենա Դավիդով), որն ինքնասպանություն է գործել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Ռյազանում (ինքնասպանության տեղը և ժամը մի քանի անգամ նշվում են հենց հոդվածում, ինչպես նաև «Մարդը և օրենքը» հաղորդաշարի և այլ ԶԼՄ-ների նյութերում)։

Համաձայն հոդվածի, ստիպողաբար հրաժեշտ է տվել կյանքին անհայտ խմբի պարտադրմամբ, որը գործել է «Վ Կոնտակտե» սոցիալական ցանցի ինքնասպանության դրդող խմբերի միջոցով (նշվում են այնպիսի խմբերի անվանումներ, ինչպիսիք են «Разбуди меня в 4:20», «Море китов», «f57», «Тихий дом» և այլն[5]

Հեղինակի կարծիքով, այս և մյուս փակ խմբերի ադմինիստրատորները կապված են ավելի քան 130 դպրոցականների ինքնասպանությունների հետ այն քաղաքներում, որոնք որ նշված են հոդվածում առկա քարտեզի վրա։ Ինքնասպանության դրդումը տեղի է ունեցել «քվեստի» ընթացքում, որի ժամանակ «հավաքագրվածներին» տրվել են անհատական համարներ և 50 օր ժամանակ ընդունելու որոշում։ Ժամանակի լրանալուն պես «մասնակիցը» պետք է կատարեր «ինքնասղոցում» (ինքնասպանություն)։ Հոդվածի հեղինակը ներկայացնում է պաշտամունքի տարրեր․ կետերի և թիթեռների նկարներ (իբր կետերը ափ են նետվում՝ այդպիսով ազատվելով վեճերից, իսկ թիթեռները ապրում են միայն մեկ օր), ադմինիստրատորների հետ շփման հատուկ ժամ (գիշերվա 04։20), մշտապես դանակի կրում, կտրվածքներ ձեռքերի վրա, երակների վնասման փորձեր, մահացած «Ռինա Պալենկովային» նվիրված գրություններ և հրապարակումներ, ինչպես նաև կոչեր հետևելու նրան, «ОНО» անագրամա, որն իբր համարվում է կախարդական նշան։

Բացի այդ, լրագրողը կարծում է, որ երեխաների նկատմամբ նշանակվում են դիտորդ-համակարգողներ, որոնք օգնում են չկողմնորոշվածներին գնալ այդ քայլի և տեսախցիկով ֆիքսում են ինքնասպանության փաստը՝ տեսագրությունները հրապարակելով ինքնասպանությունների դրդող խմբերում։

Հոդվածի վերջում Մուրսալիևան խնդրում է պատասխանատու մարմիններին ուսումնասիրել նյութերը, որոնք առկա են խմբագրության տրամադրության տակ, իսկ ծնողներին՝ առավել հետևողական լինել համացանցում իրենց երեխաների նամակագրությանը։

Արձագանք խմբագրել

ԶԼՄ-ների և «Վ Կոնտակտե» սոցցանցի օգտատերերի արձագանք խմբագրել

Հաջորդող մի քանի օրերի ընթացքում որոշ ԶԼՄ-ներ (մասնավորապես, Lenta.ru, Сноб, Meduza) մեղադրել են «Նովայա գազետա» թերթին ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ՝ նշելով, որ հոդվածի հեղինակը իր նյութում խառնել է մի քանի դեպքեր և, ավելին, շփոթել պատճառահետևանքային կապը․ երեխաները անդամակցում են այդպիսի խմբերին՝ ընտանիքում առկա խնդիրների պատճառով, այլ ոչ հակառակը։ «Lenta.ru» իրականացրել է սեփական հետաքննությունը՝ կապ հաստատելով հոդվածում նշված խմբերի ադմինիստրատորների հետ։ Ավելին, «Վ Կոնտակտե» սոցցանցում առկա որոշ խմբեր, որոնք նախկինում իրականացրել էին «մահվան խմբերի» մասին սեփական հետաքննությունները («Расследование вёл Анон»[6], «Мурзилка»), մեղադրել են «Նովայա գազետային» իրենց նյութը գողանալու մեջ։ Վերջիններս հերքել են գաղտնի աղանդի գոյության փաստը՝ նշելով նմանատիպ խմբերի ստեղծման տարբեր հանգամանքներ, որոնց թվում են սեփական հեղինակության բարձրացումը, խմբերի հեղինակության, դրանց միջոցով գումար աշխատելու հնարավորությունը, իշխանության ձգտումը, ինքնահաստատումը, ինքնասպանությունը «կանխելու» փորձերը և այլն։ Բացի այդ, այլ խմբերի մասնակիցներ բացահայտել են որոշ խմբերի ադմինիստրատորների։

Զանգվածային այլ լրատվամիջոցներ նշում են, որ հոդվածի շուրջ բարձրացված աղմուկը կօգնի միայն «պտտել պտուտակը» և համացանցում խոսքի ազատության ոտնահարությանը։ Այն ամենևին չի օգնի լուծել այնպիսի խնդիր, ինչպիսին է դեռահասային ինքնասպանությունը, որի ցուցանիշներով Ռուսաստանն առաջինն է ողջ աշխարհում (չնայած որ ինքնասպանների թիվը գնալով նվազում է)։ Որոշ ԶԼՄ-ների լրագրողներ սկսեցին ուսումնասիրել այս կոնտեքստում տեղավորվող նմանատիպ բոլոր դեպքերը[7][8][9]։ Այսպես, 2016 թվականի նոյեմբերի 21-ին մերձմոսկովյան Օրեխովո-Զուևոյում արագընթաց էլեկտրագնացքի կողմից մահացու վիրավորում են ստացել երկու դեռահասներ։ Դեպքը և դրան հաջորդող հրապարակումները ստիպեցին իրավապահ մարմիններին ի գիտություն ընդունել ինքնասպանության դրդման վարկածը։

«Նովայա գազետային» դպրոցահասակների անունից Ֆեյսբուք սոցիալական ցանցով պատասխան է հղել Լիզա Սկուլսկայան[10]։

«Նովայա գազետայի» պատասխանը խմբագրել

Հոդվածի հրապարակման երկրորդ օրը թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Սոկոլովը ԶԼՄ-ներում և համացանցում պատասխանել է հոդվածի քննադատությանը՝ նշելով, որ հոդվածի հրապարակման նպատակը զանգվածային ինքնասպանությունների կանխման փորձն է, որոնք, իբր,նախատեսված էին մայիսի 17-ին[11]։

«Lenta.ru-ի» կողմից «Море китов» խմբի ադմինիստրատորներից մեկի հետ հարցազրույցի հրապարակումից հետո, որտեղ զրուցակիցը նշում էր, որ ինքը սպառնալիքներ է ստանում «Նովայա գազետայի» լրագրողների կողմից, թերթի գլխավոր խմբագիրը որոշել է ժամանակավորապես աշխատանքից հեռացնել իր տեղական Սերգեյ Սոկոլովին, մինչև ծառայողական քննության ավարտը։ Ինքը Սոկոլովը հայտարարել է․ «Հայցում եմ Ձեր ներողամտությունը թույլ ոչ կոռեկտության ծայրահեղ ձևի համար։ Այդ ժամանակ, մանկական ինքնասպանությունների վերաբերյալ նորանոր հաղորդագրությունների ֆոնին, ինձ այդ ամենը թվաց ճշմարտացի»[12]։

Մեկ տարի անց միևնույն թեմայով հրապարակվել է մեկ այլ հոդված[13]։

Հետաքննություն խմբագրել

Ռոսկոմնադզոր խոստացել է ստուգել բոլոր նյութերը, որոնք առաջ են քաշվել «Նովայա գազետա» թերթի հոդվածում․ «Մենք պարտադիր կարգով Ռոսպոտրեբնադզորի հետ ուսումնասիրում ենք ներկայացված բոլոր նյութերը։ Դեռ ուրբաթ մենք այդ հարցով խորհրդակցել ենք Դմիտրի Մուրատովի», — «Ինտերֆաքսին» հայտնել է Ռոսկոմնադզորի մամլո քարտուղար Վադիմ Ամպելոնսկին[14]։

Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գլխավոր վարչության Սանկտ Պետերբուրգի բաժինը ՌԴ Քրեական օրենսգրքի 33-րդ և 110-րդ հոդվածների հատկանիշներով (ինքնասպանության դրդում) հարուցել է քրեական գործ[15]։

Կասկածյալներ խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 15-ին գործով մեղադրյալ, մի քանի խմբերի ադմինիստրատոր Ֆիլիպ Բուդեյկինը Սոլնեչնագորսկում քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ձերբակալվել է և տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ։ Բուդեյկինին և նրա համախոհներին վերագրվում է ավելի քան 15 դեռահասների ինքնասպանության դրդման հանգամանքը։

Իր ձերբակալությունից մեկ օր ատաջ Ֆիլիպ Բուդեյկինը տվել է հարցազրույց, որտեղ հայտարարել է, որ տառապում է Երկբևեռ աֆեկտիվ խանգարումով։ Սակայն դատահոգեբանական փորձաքննությունը նրան ճանաչել է մեղսունակ[16]։ Մանուկ հասակում նրան ծեծել են մայրն ու եղբայրը։ Իր թիրախ է հռչակել հասարակությունը «կենսաթափոններից»՝ սատանիստներից, աղանդավորականներից ազատելը։ Որպեսզի իմանա, թե ինչով է անձն զբաղվել նախկինում, Ֆիլիպը իր մեթոդներով, «Skype» տեսազանգերի ժամանակ, տրանսի մեջ է գցել զրուցակցին[17]։

Հունիսի 6-ին Մոսկվայում ձերբակալվել է Իլյա Սիդորովը։ 2017 թվականի հունիսի 14-ին ավարտվել է Ֆիլիպ Բուդեյկինի քրեական գործի հետաքննությունը[13]։

2017 թվականի հուլիսի 17-ին Տոբոլսկի շրջանային դատարանը Ֆիլիպ Բուդեյկինին, սոցիալական ցանցերի միջոցով անչափահասներին ինքնասպանության դրդելու համար, դատապարտել է 3 տարի և 4 ամիս ազատազրկման[18]։

«Մահվան խմբերի» ի հայտ գալու ժամանակագրություն խմբագրել

«Վ Կոնտակտե» սոցիալական կայքի օգտատերերից ստացված տվյալների հիման վրա, «Lenta.ru»-ն և սոցցանցի օգտատերերը կարողացել են վերստեղծել համացանցում հանելուկային խմբերի առաջացման ժամանակագրությունը։

  • 2015 թվականի նոյեմբերի 23-ին «Վ Կոնտակտեում» և այլ կայքերում հայտնվում են գնացքի տակ նետված աշակերտուհու շոկային լուսանկարներ, որը համացանցում հայտնի է Ռինա Պալենկովա անվամբ։ Ինքնասպանությունից անմիջապես առաջ աղջիկը «սելֆի» է անում անցնող գնացքի ֆոնին և տեղադրում համացանցի իր էջում՝ նշելով «ня.пока.» (հայերեն՝ նյա, հաջողություն)։ Պարզվում է, որ աղջիկը Ուսուրիյսկից 16-ամյա Ռենատա Կամբոլինան է, որն այդ քայլին գնացել է ընտանիքում առկա խնդիրների և անձնական ծանր հարաբերությունների ֆոնին։ Համացանցում տարածվել են լուսանկարներ և մեմեր, որոնք սև հումորով կիրառում են «Ռինա» և «նյա, հաջողություն» բառերը։
  • Ռինայի մահվանից հետո առաջացած հետաքրքրության ալիքի զարգացման ֆոնին, «Վ Կոնտակտե» սոցցանցի օգտատերերը սկսել են իրականացնել այս դեպքի «հետաքննություն»։ Ուսումնասիրությունների ընթացքում առաջ է գալիս մի վարկած, համաձայն որի աշակերտուհու մահվան պատճառը կարող է լինել «f57» խմբում տեղադրված հոգեցունց տեսագրությունը, որին բաժանորդագրված էր աշակերտուհին։ Հետագայում պարզվել է, որ Ռենատան հետաքրքրված է եղել հոգեմետությամբ և ԻԼԻՊ-ի գրոհայինների մահապատիժներով։ Խմբի ղեկավար կազմը, իբր ցանկանալով բարձրացնել խմբի հեղինակությունը, հավանաբար ստեղծում է գաղտնի աղանդի մասին պատմությունը, որի առաջին զորհը համարվում է Ռինան։ Միաժամանակ հայտնվում է «Море китов» խումբը, որի բոլոր թեմաները կառուցված էին կետերի թեմաների շուրջ։ Թեմաներում նշվում էր, որ կետերը միայնակ և տխուր կենդանիներ են, որոնք անհայտ պատճառներով ինքնասպանություն են գործում։ Խմբի ադմինիստրատորները ակտիվացնում էին քվեստ ֆորմատը և ալտերնատիվ իրականության մեջ գտնվող խաղերը լուսաբանող նախկին խմբերը։ Դրանցից մեկը «Тихий дом» խումբն էր, որը կապված էր նեթսթալքինգի մշակույթի հետ։

Նշվում է, որ «f57» խումբը հայտնվել է Ռինա-Ռենատայի մահվանից շատ առաջ և իր տիրույթում տեղադրել է շոկային բնույթի բովանդակություն։

  • Դեկտեմբերի 8-ին ադմինիստրատորները հայտարարում են, այսպես կոչված, «ինքնասպանությունների ֆլեշմոբի» վերաբերյալ՝ «զոհերի» ցանկերը տեղադրելով խմբում։ Մի շարք ԶԼՄ-ների, վկաների և մասնակիցների կարծիքով, ինքնասպանությունները ֆեյքային էին։ Ադմինիստրատորների մի մասը կորցնում է հետաքրքրությունը թեմայի նկատմամբ, որոշ խմբեր, ինչպես օրինակ «Море китов» խումբը, կտրուկ փոխում է իր ուղղվածությունը՝ ինքնասպանությունը քարոզելուց անցնելով հակառակ մոտեցման։ Որոշ տեսաբաններ նշում են, որ այդպիսի փոփոխությունը կարող է կապված լինել իրական ինքնասպանությունների փաստերի հետ։
  • Մեկ ամիս անց՝ հունվարին (հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում) անհայտ անձինք սկսել են զարգացնել ինչ-որ ինտերակտիվ քվեստ՝ ARG (խաղ ալտերնատիվ իրականության մեջ)։ Նրանք վերցրել էին «Ինսայդեր» գաղտնի խաղի միտքը, որն ստեղծվել էր 2012 թվականին (օրիգինալ խաղի մասին մանրամասներ գրեթե չկան) և ստեղծել նոր ARG` գլուխկոտրուկների լուծման և տեքստերի ապակոդավորման տիպով, որը կոդավորվել էր Base64-ի միջոցով։ Բացի այդ հրապարակվել են նաև հատվածներ «Ժանտախտի բժիշկ» աշխատությունից։ Քվեստի մասնակիցները հաստատում էին, որ իրական առաջադրանքներ, ինչպես նաև «մակարդակներ» չեն եղել։ Ամսվա 15-րդ օրը «Ալեքսանդր Նոսֆերատու» օգտատիրոջ կողմից խմբում կատարվել է գրառում, որտեղ նշվում է այն մասին, որ այդ ամեն ինչը եղել է պլանավորված ARG։ Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել բոլոր մասնակիցներին ցուցաբերած նախաձեռնողականության համար։
  • Նախնական ադմինիստրատորների կողմից խումբը լքելուց հետո՝ նրանց տեղը, իբր, զբաղեցնում են «Ադամ Բեր», «Ֆիլիպ Լիս» և, որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Միրոն Սետխ» օգտատերերը։ Ավելի հավանական է, որ շոկային բովանդակություն պարունակող տեսագրությունների հեղինակը կապ չի ունեցել «մահվան խմբերի» հետ։
  • Դեկտեմբեր-հունվար ամիսներին մի շարք կազմակերպություններ (օրինակ՝ «Անվտանգ համացանցի լիգան») զգուշացրել են համացանցում ինքնասպանությունների խմբերի թվի աճի մասին։ Հատկապես «Վ Կոնտակտե» սոցցանցի որոշ խմբերի անդամներ, հնարավոր է, կարողանում բացահայտել որոշ խմբերի ադմինիստրատորների ինքնությունը, սակայն նրանց գործունեությունը շարունակվում է։

2016 թվականի մարտի 11-ին Առաջին ալիքի «Մարդը և օրենքը» հաղորդաշարը ցուցադրում է ռյազանցի Անտոնինա Դավիդովայի մահվան մասին սյուժե, որն, իբր, ընկել էր այդպիսի խմբերի ազդեցության տակ։ Սյուժեն հանրային մեծ արձագանք չի ստացել։ Այս պատմությունն ընկել է «Նովայա գազետայի» հոդվածի հիմքում։

2017 թվականի մարտի 2-ին և 3-ին նույն Առաջին ալիքով ցուցադրվող «Мужское/Женское» ժամանակ խոսվել է նմանատիպ մի քանի դեպքերի մասին։

2017 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, իրավախախտումների ոլորտի կառավարական կոմիտեի նիստի ժամանակ, հայտարարել է, որ 2017 թվականի սկզբից երկրում արգելափակվել են 16 000 «մահվան խմբերի» գործունեություն[19]։

2017 թվականի օգոստոսի 15-ին «մահվան խմբերի» շուրջ ձևավորված իրավիճակը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը[20]։ Նա հայտարարել է․

Նրանք, ովքեր համացանցում երեխաներին ներգրավում են «մահվան խմբերի» մեջ, ոչնչով չեն տարբերվում մարդասպաններից։

Հետևանքներ խմբագրել

2017 թվականի հունիսի 7-ից Ռուսաստանում քրեական հետապնդման է ենթարկվում համացանցում «մահացու խմբերի» ստեղծման հանգամանքը։ Մեղավորները կարող են դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման[21];

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Профиль Галины Мурсалиевой на сайте Новой газеты
  2. «Астахов просит СК выяснить, кто стоит за интернет-ресурсами, склоняющими детей к суициду». ТАСС. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  3. «Мизулина прокомментировала информацию СМИ о склонении подростков к суициду в соцсетях». ТАСС. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  4. «Лучше без паники». Троицкий вариант — Наука.
  5. Խմբերի անվանումները ներկայացված են ռուսերենով՝ բովանդակությունից չհեռանալու պատճառով։
  6. И снова здравствуйте. Для того, чтобы не забыли, напоминаем вам о постах со всеми расследованиями насчет f57 и Море Китов:
  7. «Что заставило подростков броситься под поезд в Орехово-Зуеве?». Орехово-Зуевская правда. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Девочку из Бурятии довели до самоубийства «группы смерти»». Байкал-Daily. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. «"Игру переключили на Украину". Первую жертву группы смерти забрали год назад». Газета Вести. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. ««Всё это не работает»: ответ школьницы на расследование «Новой Газеты»». TJournal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. Заместитель главного редактора «Новой газеты» Сергей Соколов отвечает на вопросы читателей о статье «Группы смерти» Արխիվացված 2016-05-20 Wayback Machine // Новая газета
  12. Заместителя главреда «Новой газеты» временно отстранили от должности Արխիվացված 2016-05-20 Wayback Machine // Новая газета
  13. 13,0 13,1 Галина Мурсалиева «Группы смерти» — год спустя // Новая газета. — 2017. — № 69. — 30.06.2017
  14. Роскомнадзор проверит данные о подготовке в соцсетях подростков к самоубийству // Интерфакс
  15. В Санкт-Петербурге возбуждено уголовное дело по факту подстрекательств подростков к доведению до самоубийства // Следственный комитет Российской Федерации
  16. «Администратор "группы смерти" в социальной сети Филипп Будейкин признан вменяемым». ТАСС.
  17. «Администратор «групп смерти». Чистосердечное признание». Санкт-Петербург.ру.
  18. Галина Мурсалиева Лис признал свою вину // Новая газета. — 2017. — № 78. — 21.07.2017
  19. «В России с начала 2017 года заблокировали более 16 тысяч "групп смерти"». ТАСС. 26.06.2017.
  20. «Путин сравнил администраторов «групп смерти» с убийцами». РИА Новости. 15.08.2017.
  21. Путин подписал закон об уголовной ответственности за создание «групп смерти» // Интерфакс, 07.06. 2017

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել