Մահիկ և երկաթյա խաչ
Մահիկ և երկաթյա խաչ (անգլ.՝ Crescent and Iron Cross), Էդվարդ Ֆրեդերիկ Բենսոնի 1918 թվականին Լոնդոնում հրատարակած գիրքն է, որտեղ անդրադարձել է քրիստոնյաների վիճակին Օսմանյան կայսրությունում։ Աշխատանքը լույս է տեսել Առաջին համաշխարհային պատերազմի վերջում և բավական լայն արձագանք է ունեցել։
Մահիկ և երկաթյա խաչ | |
---|---|
Հեղինակ | Էդվարդ Ֆրեդերիկ Բենսոն |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 268 |
Հրատարակման վայր | Լոնդոն |
Հրատարակման տարեթիվ | 1918 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/10881 |
Բովանդակություն
խմբագրելԱշխատությունը բաղկացած է յոթ գլխից և ամբողջությամբ նվիրված Է Օսմանյան կայսրության, մեծ տերությունների և հպատակ քրիստոնյա ժողովուրդների դրության հետ կապված հարցերի լուսաբանմանը։ Բենսոնի գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի մեղսակցության խնդրին։ Աշխատության երրորդ գլուխը կրում է «Հայկական հարցի վերջը» վերտառությունը։ Հեղինակն առանձին-առանձին անդրադառնում է Մուշում, Բիթլիսում, Էրզրումում և այլ բնակավայրերում հայերի կոտորածներին, երիտթուրքերի ծրագրային դրույթներին, նրանց պարագլուխների հայտարարություններին, որոշումներին և քայլերին[1]։
Հեղինակ
խմբագրելԷդվարդ Ֆրեդերիկ Բենսոն (1867-1940) - անգլիացի գրող է, բազմաթիվ գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ։ Քենտրբերի արքեպիսկոպոս Էդվարդ Ուայթ Բենսոնի որդին է։
Քաղվածքներ գրքից
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Benson E. F, Crescent and Iron Cross, London, 1918, 268 p.