Մահացելիության տեսակներ

Երկրի վրա կյանքի առաջացումից սկսած տեսակների քանակը աստիճանաբար աճել է։ Սակայն այդ աճը հավասար չի եղել։ Այն ուղեկցվել է առաջացման բարձր տեմպեր ունեցող շրջաններով, որոնց փոխարինելու են եկել աճի դանդաղ տեմպերով շրջանները և այդ ընթացքում 5 անգամ տեղի է ունեցել զանգվածային մահացություն։ Ամենզանգվածային մահացությունը գրանցվել է Պերմի դարաշրջանի վերջում՝ 250 մլն տարի առաջ, երբ ոչնչացան ծովային կենդանիների բոլոր տեսակների մոտ 77-96%-ը։

Շատ հավանական է, որ տեղի է ունեցել ինչ որ զանգվածային փոփոխություն, օրինակ, հրաբուխի ակտիվացում կամ էլ աստերոիդի հետ բախում, որը առաջ է բերել կլիմայի փոփոխություն, և շատ տեսակներ չեն կարողացել ապրել այդպիսի պայմաններում և ոչնչացել են։ Էվոլյուցիային անհրաժեշտ է եղել մոտ 50մլն տարի Պերմի շրջանում կորցրած կենսաբազմազանությունը վերականգնելու համար։ Տեսակների ոչնչացումը տեղի է ունենում նաև առանց այդպիսի ուժգին կործանարար փոփոխությունների։ Մի տեսակը կարող է դուրս մղվել այլ տեսակի կամ էլ գիշատիչների կողմից։

Տեսակները շրջակա միջավայրի կամ էլ գենային փոփոխությունների պատճառով կարող է ոչ թե մահանալ, այլ էվոլյուցիայի ընթացքում վերածվել մի ուրիշ տեսակի։ Տեսակաոչնչացումը նույնքան բնական գործընթաց է, որքան որ տեսակաառաջացումը, այդ պատճառով ներկա պահի ուսումնասիրությունները կապված են այդ պրոցեսների արագացման հետ։ Տեսակաառաջացումը հիմնականում դանդաղ պրոցես է, որը ընթանում է նոր մուտացիաների առաջացման և ալելային փոփոխությունների եղանակով մի քանի հազար, եթե ոչ միլիոն տարիների ընթացքում։ Մինչև այն ժամանակը, քանի դեռ տեսակաառաջացման արագությունը հավասար կլինի կամ կգերազանցի տեսակաոչնչացմանը, կենսաբազմազանությունը կմնա նույն մակարդակին կամ էլ կաճի։ Անցած երկրաբանական շրջաններում այդ պրոցեսները այդպես էլ ընթացել են, սակայն այժմյան արագությունը 100-1000 անգամ գերազանցում է անցած դարաշրջանների արագությունը։ Այժմյան ժամանակակից մահացիությունը, որը երբեմն անվանում են 6-րդ զանգվածային մահացում, հիմնված է հիմնականում մարդու գործունեության վրա։ Այս ոչնչացումը կրում է անկանխելի, յուրահատուկ և անվերադարձ բնույթ։