Մակընթացություն այս ու այն կողմ

«Մակընթացություն այս ու այն կողմ» (ռուս.՝ Приливы туда-сюда), 2010 թվականի Իվան Մաքսիմովի մուլտիպլիկացիոն ֆիլմը։ «Քմահաճ բնության հետ համակեցություն» եռերգության եզրափակիչ կինոնկարը շարունակում է այն թեման, որը հնչում է «Ափի երկայնքով քամին» և «Անձրևը վերևից ներքև» ֆիլմերում։ Մաքսիմովի հորինված աշխարհի տարօրինակ, զվարճալի, աբսուրդային, բայց հաճելի ու հուզիչ բնակիչները բախվում են նոր բնական երևույթներին՝ մակընթացություններին ու տեղատվություններին։ Այդ շարքը ինչ-որ մեկն անվանել է բուդդայական, ոմանք՝ դաոսական, բայց բոլորը միաձայն դա համարում են ռեժիսորի ստեղծագործությունների գագաթնակետը[1]։

Picto infobox cinema.png
Մակընթացություն այս ու այն կողմ
ռուս.՝ Приливы туда-сюда
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրsurrealist cinema?
ՌեժիսորԻվան Մաքսիմով
ՍցենարիստԻվան Մաքսիմով
ՊրոդյուսերԱլեքսանդր Գերասիմով
Բեմադրող նկարիչԻվան Մաքսիմով
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Տևողություն10 րոպե
Թվական2010

ՍյուժեԽմբագրել

Երկու գյուղ, որոնք բնակեցված են տարօրինակ արարածներով, գտնվում էին ծովի ափին։ Եթե դրանցից մեկում երաշտ է լինում, ապա մյուսում գրեթե ջրհեղեղ է։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսը փոփոխական եղանակն է։

Գործունեություն Անձնակազմ
Ռեժիսոր Իվան Մաքսիմով
Սցենարիստ Իվան Մաքսիմով
Բեմադրող նկարիչ Իվան Մաքսիմով
Անիմատորներ Տատյանա Յացինա, Օլգա Ալեքսանդրովա, Ռոման Եֆրեմով
Պրոդյուսեր Ալեքսանդր Գերասիմով
Ձայնային ռեժիսոր Վադիմ Կրուգով

Փառատոններ և մրցանակներԽմբագրել

  • 2011՝ ֆիլմը մասնակցել է անիմացիոն ֆիլմերի Սուզդալի փառատոնի մրցութային ծրագրին։
  • 2011՝ «Կրոկ» անիմացիոն փառատոնի հատուկ մրցանակ[2]
  • 2011՝ San Giò Verona Video Festival-ի լավագույն անիմացիոն ֆիլմ
  • 2011՝ Eksjö animation festival (Շվեդիա)[3]
  • 2011՝ Բեռլինարեի միակ ռուսական մուլտֆիլմ[4]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել