Մալվա-24 պարաշյուտային համակարգ

Մալվա-24 սպորտային պարաշյուտային համակարգը նախատեսված է կատարելու բոլոր տեսակի թռիչքներ ինչպես առանձին մարզիկ-պարաշյուտիստների, այնպես էլ պարաշյուտիստների խմբերի կողմից։ Համակարգը թույլ է տալիս երկու տիպի ապահովագրող սարքի օգտագործում՝ ППК-У-405-АД կամ «Сайперс»։ Մալվա-24 պարաշյուտները կիրառվում են մեր երկրում Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայում փորձառու մարզիկների կողմից կատարելու ուսումնա-մարզական, ինչպես նաև ցուցադրական թռիչքներ։

Մալվա-24 պարաշյուտ

Մարտավարա-տեխնիկական բնութագիր խմբագրել

  • Պարաշյուտիստ մարզիկի քաշը - 105 կգ,
  • Թռչող սարքի արագություն - մինչև 225 կմ/ժ,
  • Պարաշյուտի բացման մինիմալ բարձրություն (ԹՍ-ի 180կմ/ժ արագության դեպքում)
- հիմնական պարաշյուտ 400մ,
- պահեստային պարաշյուտ 150մ,
  • Հորիզոնական արագությունը - 8 մ/վ,
  • Ուղղահայաց արագություն - 5 մ/վ,
  • Շրջադարձ կամայական ուղղությամբ 360 աստիճանով - 8 վ,
  • Պարաշյուտի զանգված - 13 կգ։
  • Պարաշյուտի օգտագործման տեխնիկական ռեսուրս
- հիմնական պարաշյուտ 600 օգտագործում,
- պահեստային պարաշյուտ 10 օգտագործում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. СИСТЕМА ПАРАШЮТНАЯ СПОРТИВНАЯ «Мальва -24СК» Техническое описание и инструкция по эксплуатации 111-2005-3ТО (ռուս.)